Շիկահեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շիկահեր
անգլ.՝ Blonde
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրպատմական ֆիլմ, դրամա, վեպի մոտիվներով ֆիլմ և կենսագրական ֆիլմ
ԹեմաՄերիլին Մոնրո
ՀիմքBlonde?
Թվական2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորAndrew Dominik?
ՊրոդյուսերԲրեդ Փիթ, Դեդե Գարդներ և Ջերեմի Քլեյներ
Սցենարի հեղինակAndrew Dominik?
ԴերակատարներԱննա դե Արմաս, Էդրիան Բրոուդի, Բոբի Կանավալե, Julianne Nicholson?, Evan Williams?, Xavier Samuel?, Caspar Phillipson?, Թոբի Հասս, Սառա Փեքսթոն, Դևիդ Ուորշոֆսկի, Սքուտ Մաքնեյրի, Դիլահանտ Գարեթ, Քեթրին Դենթ, Lucy DeVito?, Rebecca Wisocky?, Eric Matheny?, Հեյլի Ուեբբ, Դեն Բաթլեր, Chris Lemmon?, Eden Riegel?, Patrick Brennan?, Spencer Garrett?[1] և Նեդ Բելամի[1]
ՕպերատորChayse Irvin?
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունPlan B Entertainment

«Շիկահեր» (անգլ.՝ Blonde), սպասվող ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմ, գրված և նկարահանված Էնդրյու Դոմինիկի կողմից։ Հիմնված է Քերոլ Ջոյս Օութսի, 2000 թվականի նույնանուն վեպի վրա։

Նախադրյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիլին Մոնրոյի կյանքի հորինված պատմությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսին հայտարարվել է, որ Նաոմի Ուոթսը ֆիլմում կատարելու է Մերիլին Մոնրոյի դերը, իսկ Էնդրյու Դոմինիկը զբաղեցնելու է ֆիլմի ռեժիսորի և սցենարիստի պաշտոնները։ Արտադրությունը պլանավորվում էր սկսել 2011 թվականի հունվարին[2]։ Ֆիլմի հիմնական նկարահանումները այդպես էլ չեն սկսվել, իսկ Դոմինիկը ավելի ուշ հայտնել է, որ հույս ունի, որ սա կլինի իր հաջորդ ֆիլմը Ուոթսի մասնակցությամբ, որի արտադրությունը սկսվելու է 2013 թվականին[3][4]։ 2012 թվականի հունիսին հայտարարվել է, որ Plan B Entertainment-ը զբաղվելու է ֆիլմի պրոդյուսերավորմամբ, իսկ պրոդյուսերները դառնալու են Բրեդ Փիթը, Դեդե Գարդները և Ջերեմի Քլեյները[5]։ 2014 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Ջեսիկա Չեսթեյնը միացել է ֆիլմի դերասանական կազմին՝ փոխարինելով Ուոթսին[6]։ 2016 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը տարածելու է ֆիլմը[7]։ 2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Աննա դե Արմասը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար՝ փոխարինելով Չեսթեյնին[8]։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին Լոս Անջելեսում, իսկ Էդրիեն Բրոուդին, Բոբի Կանավալեը և Ջուլիաննա Նիկոլսոնը միացել են դերասանական կազմին[9]։ 2019 թվականի սեպտեմբերին դերասանական կազմին միացել են նաև Գարեթ Դիլահանտը, Քրիս Լեմոնը, Ռեբեկա Ուայսոկին, Նեդ Բելամին և Դան Բաթլերը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Tartaglione Nancy (May 13, 2010)։ «Naomi Watts to go Blonde with Wild Bunch, Andrew Dominik»։ Screen International։ Վերցված է January 1, 2020 
  3. Lyttelton Oliver (May 25, 2012)։ «Cannes: Andrew Dominik Says He’s Aiming To Make "Emotional Nightmare Fairy-Tale" Marilyn Monroe Biopic ‘Blonde’ Next»։ IndieWire։ Վերցված է January 1, 2020 
  4. Erbland Kate (November 23, 2012)։ «Andrew Dominik Says His ‘Blonde’ Is Next, Naomi Watts Still Set to Star»։ Film School Rejects։ Վերցված է January 1, 2020 
  5. Goldberg Matt (June 1, 2012)։ «Brad Pitt to Produce Andrew Dominik’s Marilyn Monroe Film, BLONDE»։ Collider։ Վերցված է January 1, 2020 
  6. Sneider Jeff (April 22, 2014)։ «Jessica Chastain to Play Marilyn Monroe in Andrew Dominik’s ‘Blonde’ (Exclusive)»։ The Wrap։ Վերցված է January 1, 2020 
  7. Thompson Anne (August 29, 2016)։ «‘One More Time With Feeling’: Nick Cave’s Tragedy and the Very Beautiful Music Documentary — An Interview With Director Andrew Dominik»։ IndieWire։ Վերցված է January 1, 2020 
  8. «Exclusive: Ana de Armas Eyed to Play Marilyn Monroe in Andrew Dominik’s ‘Blonde’»։ Collider։ March 14, 2019 
  9. «Netflix's Marilyn Monroe Movie 'Blonde' Rounds Out Cast»։ The Hollywood Reporter։ August 29, 2019 
  10. N'Duka Amanda (September 19, 2019)։ «Netflix, Plan B Marilyn Monroe Film ‘Blonde’ Adds Cast»։ Deadline Hollywood։ Վերցված է September 19, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]