Jump to content

Կարմիր գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շիկահեր գայլից)
Կարմիր գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Կարմիր գայլ
Լատիներեն անվանում
Cuon alpinus
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը

Վտանգված

Արեալ
պատկեր

  Տարածվածություն

  Ենթադրաբար տարածվածություն

  Պատմական տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183831
NCBI 68730

Շիկահեր գայլերը կաթնասուն կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 1 մետրի։ Ունի կարմրագազարագույն երանգ։ Բնակվում է հարավային Ասիայում։ Շիկահեր գայլին անվանում են նաև կարմիր գայլ։ Բնակվում են հարավարևելյան Միացյալ Նահանգներում։ Կարմիր գայլը կամ ասիական վայրի շունը (լատ. Cuon alpinus) բարեկամ է հանդիսանում շնագայլերին, սակայն չափերով զիչում է վերջիններիս։ Մարմնի երկարությունը ոչ ավելի քան 55սմ։ Արուները կշռում են 15-20 կգ, էգերը՝ մինչև 13 կգ։ Կարմիր գայլը արագաշարժ է, ունի զարմանալի, համարյա կատվային, պլաստիկա և շարժումներ։ Նրանք շրջում են ոհմակներով. մեկ ոհմակում ամենաշատը լինում են 28-30 գայլ, ներառյալ նաև ձագերը, որոնց քանակը 12-ի։ Ոհմակի հիմքը գլխավոր բազմացող զույգն է, մնացածը հիմնականում ժառանգներն են, բայց կարող են լինել նաև այլ գայլեր։ Շիկահեր գայլերը բազմանում են շնորհիվ նրանց բարեկամական վարքագծի (օրինակ խմբակային խաղերը)։ Ձագերի դաստիարակության մեջ դեր են խաղում ոհմակի բոլոր մեծերը։ Նրանք բերում են սնունդը ձագերին, խաղում նրանց հետ, հանգստանում միասին։ Եթե սնունդը չի հերիքում նրանք նույնիսկ հրաժարվում են դրանից, զիջելով փոքրերին։

Երբ շիկահեր գայլերը ոգևորվում են, արձակում են մի շարք ոչ շատ աղմկոտ ձայներ և այնքան հաճախ, որ նմանվում է զրույցի։ Շիկահեր գայլերի ոհմակները գրավում են փոքր տարածք, մոտ 40 քառ. մետր։ Ինչպես բոլոր շնազգիները նրանք տարածքը նշանում են։ Նրանց գործողությունների հաջորդականությունն ու պարզությունը վերհանում է նրանց ուժը։ Հնդկաստանի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ շիկահեր գայլը ավելի լավ որսորդ է քան ընձառյուծը կամ վագրը։ Վայրի ցլերն ու նույնիսկ փղերը հայտնաբերելով շիկահեր գայլերի ոտնահետքերը անհանգստություն են ցուցաբերում։ Շիկահեր գայլեը կարողանում են մագլցել ծառեր և հարձակվել վագրի, բայց նման վարքագիծ հազվադեպ են դրսևորում։ Նախկինում շիկահեր գայերը տարածված էին Ասիայում, սակայն 20-րդ դարում նրանց քանակը նվազել է, ապրելավայրի կրճատման հետևանքով։ Այժմ պոպուլյացիայի համար բարենպաստ պայմաններ են մնացել Հնդկաստանում, Հնդեվրոպայում և Ինդոնեզիայում։ Ընդգրկված է Բնապահպանության և Բնական Պաշարների Պահպանության Միության միջազգային Կարմիր գրքում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գայլ» հոդվածին։