Շիլլերի հուշարձան
Շիլլերի հուշարձան | |
---|---|
տեսակ | քանդակ, հուշարձան և շատրվան |
քանդակագործ | Ռեյնգոլդ Բերաս[1] |
տարի | 1869[2] |
ժանր | հանրային արվեստ[3] |
նյութ | մարմար[2] և երկաթ[2] |
գտնվելու վայր | Միտտե[1] |
քաղաք | Միտտե |
մակագրություն | SCHILLER[2], DEM / DICHTERFUERSTEN / DIE / STADT BERLIN / MDCCCLXIX.[2], Γνῶθι σεαυτόν gnṓthi (seautón)[2], R. BEGAS 1869[2], LESSING / KANT / GOETHE[2], HERDER / SCHILLER[2] և MICHEL / ANGELO / BEETHOVEN[2] |
պատկերված են
| |
Schillerdenkmal (Gendarmenmarkt) Վիքիպահեստում |
Շիլլերի հուշարձան (գերմ.՝ Schiller-Denkmal)՝ մարմարե արձան , կանգնեցված ի պատիվ գերմանացի հայտնի բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերի , Բեռլինի Միտտե թաղամասում ՝ Ջենդարմենմարկտ հրապարակի կենտրոնում աստիճանների մոտ , որոնք բարձրանում են Թագավորական դրամատիկական թատրոն ՝ այժմ Համերգային դահլիճ ։
Արձանախումբը ստեղծվել է 19-րդ դարի Բեռլինի քանդակի դպրոցի հայտնի ներկայացուցիչ Ռայնհոլդ Բեգասի կողմից։
Շիլլերի արձանը տեղադրված է խորանարդաձև պատվանդանի վրա ՝ շրջապատված չորս կիսաշրջանաձև թասերով ․ այնուամենայնիվ հուշարձանը շատրվան չի համարվում ։ Չորս կանայք , որոնք նստած են թասերի եզրերին , պատվանդանի անկյուններում , խորհրդանշում են բանաստեղծի գործունեության հիմնական ոլորտները ․ Լիրիկան քնարով , Ողբերգությունը դիմակով , Փիլիսոփայությունը հին հունարեն մակագրությամբ ՝ «Ճանաչիր ինքդ քեզ» և պատմությունը , վահանակ , որտեղ բացի Շիլլերից հիշատակվում են Լեսսինգը , Կանտը , Գյոթեն և այլ հայտնիներ[4] ։
Քանդակագործը Շիլլերի արձանը կերտել է ինքնավստահ երիտասարդի կերպարով ՝ դափնեպսակով զարդարված ։ Բեգասը որպես արձանի մոդել ընտրել է Շիլլերի կիսանդրին , որը քանդակել է իր ընկեր բանաստեղծ քանդակագործ Յոհան Հենրիխ ֆոն Դաննեքերեմը 1794 թվականին ։ Պատվանդանին բացի ձոն Շիլլերին, կան երկու հարթ խորաքանդակներ մուսաների ,որոնք բանաստեղծին հանձնում են քնարը , և անցյալի հռչակավոր բանաստեղծների պատկերներով ։
1859 թվականին ամբողջ Գերմանիայում նախատեսված էին տոնակատարություններ Ֆրիդրիխ Շիլլերի ծննդյան 100-ամյակին նվիրված ։ Սակայն Բեռլինում, 1848 թվականին՝ հեղափոխությունից 11 տարի անց, զանգվածային միջոցառումներն արգելվեցին անկարգությունների վտանգի պատճառով[5] : Պրուսիայի արքայազն ռեգենտ և ապագա կայսր Վիլհելմ Iը որոշեց նշել բանստեղծի հոբելյանը ՝ հատկացնելով 10 հազար թալեր,իսկ բնակչության նվիրատվությունները կազմեցին ևս 12 680 թալեր ։
Շիլլերի հուշարձանի առաջին հիմնաքարը դրվել է բանաստեղծի 100-ամյակին ։ Այդ պահին հուշարձանի նախագիծը դեռևս պատրաստ չէր, իսկ հուշարձանի հանդիսավոր բացումը նախատեսված էր 1869 թվականին ՝ բանաստեղծի ծննդյան 110-ամյակին ։
1861 թվականին Բեռլինի մագիստրատը հայտարարեց Շիլլերի հուշարձանի նախագծի մրցույթ, որին մասնակցություն են ունեցել 25 քանդակագործ ։ 1864 թվականի սկզբին հաստատվեց Ռայնհոլդ Բեգասի մրցույթի հաղթողը ։ Մրցույթում Բեգասի հետ կտրուկ մրցակցում էր Ռուդոլֆ Լեոպոլդ Զիմերինգը։
Քաղաքի իշխանությունների այս որոշումը նշանավորեց Բեռլինի ճարտարապետության անցումը ուշ շրջանի կլասիցիստական ձևերից ՝ ժառանգած Քրիստիան Դանիել Ռաուհից ,նեոբարոկկո , որը լավ երևում է Բեգասի կանանց այլաբանական կերպարներում[6] ։ Բեգասի համար Շիլլերի արձանը դարձավ առաջին մեծ պատվերը ։ Այս նախագծի վրա աշխատելու համար Բեգասը 1864—1866 թվականներին Բեռլինում ուներ ժամանակակից արհեստանոց Շթյուլերշթրասսեյում ։
Շիլլերի հուշարձանի բացումը հետաձգվեց 1870-1871 թվականներին Ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում ։ Եվ ի վերջո բացումը կայացավ 1871 թվականի նոյեմբերի 10-ին ՝ Շիլլերի 112-ամյակին ։
Ջենդարմենմարկտ հրապարակի կենտրոնական մասը Էգերտրասսե և Տուբենշտրասե փողոցների[7][8] միջև վերակազմավորվել է և 1871-1936 թվականներին կրել է «Շիլլերի հրապարակ» անունը։
1936 թվականին՝ ազգային սոցիալիստների օրոք , Ջենդարմենմարկտ հրապարակը վերակառուցվեց քայլերթներ անցկացնելու համար ։
Հրապարակը քանդվել է, իսկ Շիլլերի հուշարձանը ՝ ապամոնտաժվել ։ 1951 թվականին Շիլլերի հուշարձանը տեղադրվեց Լիցենզե զբոսայգում ՝ Արևմտյան Բեռլինում ։ Շատ վնասված այլաբանական արձանները պահպանվում էին Ֆրիդրիխսֆելդե կենդանաբանական այգու տարածքում ՝ Արևելյան Բեռլինում ։
1986 թվականի մայիսի 6-ին Արևմտյան և Արևելյան Բեռլինի միջև մշակութային հուշարձանների փոխանակման մասին համաձայնագրի համաձայն, Շիլլերի հուշարձանը վերադարձավ Արևելյան Բեռլին։ 1988 թվականի դեկտեմբերին , տեղադրվեց մասամբ վերակառուցված, մասամբ վերականգված հուշարձանը նախկին տեղում ՝ Ջենդարմենմարկտում ։
2006 թվականի աշնանը իրականացվել է հուշարձանի խոշոր վերակառուցում։ Շիլլերի հուշարձանի բրոնզե կրկնօրինակը տեղադրվել է Բեռլինի Վեդինգ շրջանում ՝ Շիլլերի զբոսայգու հարավային մասում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատմության խորհրդանիշ
-
Քնարերգության ու պոեզիայի խորհրդանիշ
-
Փիլիսոփայության խորհրդանիշ
-
Ողբերգության խորհրդանիշ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alfred Gotthold Meyer: Reinhold Begas. Verlag von Velhagen & Klasing, Bielefeld/Leipzig 1897, S. 36ff. Abb. 9-14.
- Georg Dehio: Handbuch der deutschen Kunstdenkmäler, Berlin. Deutscher Kunstverlag, 1994, ISBN 3-422-03111-1, S. 155.
- Michael Bienert: Der Freiheit ein Museum! In: Der Tagesspiegel. 9. September 2009 (über die Geschichte des Denkmals, online).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- berlin.de Արխիվացված 2018-12-15 Wayback Machine(գերմ.)
- kudaba.de(գերմ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Berlin cultural heritage database / Senate Department for Urban Development and the Environment
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Bildhauerei in Berlin — 2004.
- ↑ OpenStreetMap(բազմ․) — 2004.
- ↑ Errichtung von Standbildern der Dichter Lessing, Goethe und Schiller (A Rep. 001-02–261 im Landesarchiv Berlin).
- ↑ Michael Bienert: Der Freiheit ein Museum! In: Der Tagesspiegel, 9. September 2009 (über die Geschichte des Denkmals, online).
- ↑ Das Schiller-Denkmal in der Denkmaldatenbank der Senatsverwaltung für Stadtentwicklung Berlin
- ↑ Gisela Moeller: Der Neptunbrunnen von Reinhold Begas in Berlin. In: Jahrbuch der Berliner Museen 44 (2002), S. 129–166, hier S. 161 heißt es: „Vor allem mangelte es den Berliner Brunnen an Wasserfülle. Bei der 1843 errichteten Friedenssäule […] und beim 1871 enthüllten Schillerdenkmal von Begas auf dem Gendarmenmarkt kam dem Wasser und der Brunnenidee nur eine untergeordnete Bedeutung zu.“
- ↑ Die funktionierenden Wasserspeier sind auf einer scharfen Schwarz-Weiß-Fotografie aus dem Jahr 1910 zu erkennen. Diese kann im Landesarchiv Berlin eingesehen werden (F Rep 290; 04 Bau), einer Veröffentlichung in Wikipedia wurde jedoch nicht zugestimmt (Stand: 19. September 2017).