Շեստակովի ճեմուղի (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեստակովի ճեմուղի
ռուս.՝ Шестаковский бульвар
Կենտրոնական մանկական խաղահրապարակը, 2013 թվական
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Անվանվել էԻվան Շեստակով

Շեստակովի ճեմուղի (ռուս.՝ Шестаковский бульвар), Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Սոբորնայա հրապարակի մոտակայքում 1860-ական թվականներին ստեղծված ճեմուղի։ Անվանումը տրվել է 1866-1868 թվականներին Տագանրոգի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցրած Իվան Շեստակովի պատվին, որի նախաձեռնությամբ հիմնադրվել է այս ճեմուղին։ Հիմնադրվել է 1867 թվականին Սոբորնայա հրապարակում, որտեղ նախկինում իրականացվել է ձկան վաճառք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեմուղին ստեղծվել է 1860-ական թվականներին` Տագանրոգի քաղաքագլուխ Իվան Շեստակովի հանձնարարությամբ[2][3]։ Գտնվել է Սոբորնայա հրապարակում, այսօրվա Ուկրաինական նրբանցքի տեղում, ժամանակակից անվանումներով` Պետրոսի և Ֆրունզեի փողոցների միջև։ Նախկինում Սոբորնայա հրապարակում գործել է ձկնամթերքի շուկա[1]։

Այստեղ տնկվել են ծառեր ու թփեր, կառուցվել հանգստի համար նստարաններով ծառուղի[2]։

Շեստակովի անունով ճեմուղին կոչվել է միայն 1885 թվականին, երբ քաղաք էր ժամանել Իվան Շեստակովը, որն այդ տարիներին արդեն ծովային հարցերի նախարար էր[1]։ Խորհրդային տարիներին այս ճեմուղին սկսեցին կոչել «պուրակ Ուկրաինական նրբանցքում»[2]։

1979 թվականին ճեմուղու սկզբնամասում (Պետրոսի փողոցում) տեղադրվեց «Կորոլյով և Գագարին» քանդակագործական կոմպոզիցիան (հեղինակ՝ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Օլեգ Կոմով)։ Այժմ այն տեղափոխվել է Հարավային դաշնային համալսարանի ինժեներա-տեխնոլոգիական ակադեմիայի «Ա» մասնաշենքի մոտ[1] (Չեխովի փողոց

1980-ական թվականների վերջում՝ Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած Վերակառուցման տարիներին, պուրակն ամայացավ։ Պուրակի որոշ հատվածներ մնացին, սակայն նրա անվանումը մոռացվեց[1]։ 2001 թվականին, «Բլագո» («Բարօրություն») հասարակական հիմնադրամի ջանքերով, պուրակում կազմակերպվեց Կենտրոնական մանկական խաղահրապարակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Шестаковский бульвар». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 Ապրիլ 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 58. 
  3. Шестаков И. А. Полвека обыкновенной жизни. Воспоминания (1838—1881 гг.). — Санкт-Петербург: Судостроение, 2006. — 784 с.