Ուկրաինական նրբանցք (Տագանրոգ)
Ուկրաինական նրբանցք ռուս.՝ Украинский переулок | |
---|---|
![]() Կենտրոնական մանկական խաղահրապարակը | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 1500 մետր |
Սկիզբ | Պորտովայա փողոց |
Ավարտ | Պուշկինի փողոց |
Նախկին անվանում | Երրորդ Լայնական նրբանցք, Կոմերչեսկի նրբանցք |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Ուկրաինական նրբանցք (ռուս.՝ Украинский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/%D0%A2%D0%B0%D0%B3%D0%B0%D0%BD%D1%80%D0%BE%D0%B3_%D0%97%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%BD%D0%B0_%D0%BF%D0%B5%D1%80%D0%B5%D1%81%D0%B5%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8_%D0%A3%D0%BA%D1%80%D0%B0%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%BF%D0%B5%D1%80_%D0%B8_%D1%83%D0%BB_%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9.jpg/200px-%D0%A2%D0%B0%D0%B3%D0%B0%D0%BD%D1%80%D0%BE%D0%B3_%D0%97%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%BD%D0%B0_%D0%BF%D0%B5%D1%80%D0%B5%D1%81%D0%B5%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8_%D0%A3%D0%BA%D1%80%D0%B0%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%BF%D0%B5%D1%80_%D0%B8_%D1%83%D0%BB_%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9.jpg)
Գտնվում է Պորտովայա և Պուշկինի փողոցների միջև։ Երկարությունը 1500 մ է։ Տների համարակալումը սկսվում է Պորտովայա փողոցից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին անվանումները` Երրորդ Լայնական նրբանցք, Կոմերչեսկի նրբանցք։ Վերանվանվել է 1923 թվականին[1]։
XX դարի սկզբում թողարկվել է փոստային բացիկ Ուկրաինական նրբանցքի և Պետրոսի փողոցի խաչմերուկում գտնվող շենքի պատկերով։ Շենքում գործում էր վաճառական Ի. Բ. Գերասիմովի գործվածքեղենի խանութը։ 1990-ական թվականներին շենքը քանդվել է։
Ֆրունզեի փողոցի թիվ 1 շենքի և Ուկրաինական նրբանցքի անկյունում գտնվող ժամանակակից բարձրահարկ շենքի տեղում նախկինում եղել է ավստրիահպատակ Գ. Պ. Զբիզի` 1873 թվականից հիշատակվող առանձնատունը[2]։ Այն ևս քանդվել է։
Նրբանցքում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պ. Ի. Չայկովսկու անվան մանկական երաժշտական դպրոց` Ուկրաինական նրբ., 8
- Պլոտնիկովների հյուրատուն` Ուկրաինական նրբանցքի և Պետրոսի փողոց, 37-ի անկյուն
- Կենտրոնական մանկական խաղահրապարակ` Պետրոսի փողոցի և Հոկտեմբերյան հրապարակի միջև ընկած զբոսայգի
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորոլյովի և Գագարինի հուշարձան, 1979 թվականին հուշարձանը տեղադրվել է Պետրոսի փողոցի և Ուկրաինական նրբանցքի խաչմերուկում[3]։ 2002 թվականին, երբ ռադիոհամալսարանը նշում էր 50-ամյակը, հուշարձանը տեղափոխեցին այսօրվա տեղը` ՏՌՏԻ-ի «Ա» մասնաշենքի մոտ[4], իսկ նախկին տեղում այժմ Կենտրոնական մանկական խաղահրապարակն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с.
- ↑ Гаврюшкин О. П. Мари Вальяно и другие (хроника обывательской жизни), Таганрог. Издательство Международного института китайской медицины, 2001 г.
- ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 171.
- ↑ Каминская М. Почему Гагарин — в Таганроге(չաշխատող հղում) // Наше время. — 2011. — 8 апр.