Շարլ Ֆրանսուա Դյումուրիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շարլ Ֆրանսուա Դյումուրիե
Շարլ Ֆրանսուա դյու Պերիե
Charles-François Dumouriez.PNG
Ծնվել է1739 թվական
ԾննդավայրԿամբրե
Մահացել է1823 թվական
Մահվան վայրTurville, Wycombe, Buckinghamshire, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիությունֆրանսիացի
ԿրթությունԼուի լը Գրան լիցեյ
ՄասնագիտությունՖրանսիական գեներալ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՍրանսիայի ռազմական նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Լյուդովիկոսի շքանշանի ասպետ և Հաղթանակի կամարի տակ փորագրված անուններ
Charles-François Dumouriez Վիքիպահեստում

Շարլ Ֆրանսուա դյու Պերիե Դյումուրիե (ֆր.՝ Charles-François du Périer Dumouriez, հունվարի 25, 1739(1739-01-25)[1], Կամբրե - մարտի 14, 1823(1823-03-14)[1][2][3][4], Turville, Wycombe, Buckinghamshire, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ֆրանսիացի գեներալ և քաղաքական գործիչ։ 1792 թվականի մարտից՝ արտաքին գործերի նախարար, հունիսից՝ ռազմական նախարար։ 1792 թվականի օգոստոսին նշանակվել է բանակի հրամանատար և աշնանը ետ մղել ավստրոպրուսական կոալիցիայի զորքերի հարձակումը։

1793 թվականի մարտին, Ներվինդենի մոտ պարտություն կրելուց հետո, գաղտնի բանակցել է ավստրիացիների հետ՝ Կոնվենտը ցրելու և միապետությունը վերականգնելու նպատակով Փարիզի վրա համատեղ արշավանք ձեռնարկելու շուրջը։ Ծրագրերի ձախողման հետևանքով Դյումուրիեն 1793 թվականի ապրիլին անցել է Ավստրիա։ 1804 թվականին բնակվել է Մեծ Բրիտանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118672703 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 425 CC-BY-SA-icon-80x15.png