Շարժ (նկարչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարժ (ֆր.՝  charge, charger - այստեղ՝ չափազանցնել), երգիծական կամ մեղմաբարո-զավեշտական պատկեր (սովորաբար՝ դիմապատկեր), որի մեջ պահպանելով արտաքին նմանությունը, ձևափոխված կամ ընդգծված են բնորդի առավել բնորոշ գծերը։ Շարժը ծաղրանկարի տարատեսակներից է։ Շարժի հռչակավոր վարպետներից են Օնորե Դոմիեն (Ֆրանսիա), Կուստոդիևը (Ռուսաստան), Դենին, Կուկրինիկսները (ԽՍՀՄ), հայ նկարիչներից՝ Հովհաննիսյանը, Միքայել Արուտչյանը, Աճեմյանը, Գեորգի Յարալյանը։ Շարժի հնարքները օգտագործվում են նաև գրականության մեջ (պարսավագիր, ֆելիետոն, մակագիր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 464