Շարթ (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարթ
Ծնվել էդեկտեմբերի 22, 1927(1927-12-22)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Վախճանվել էհունվարի 12, 2011(2011-01-12) (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Մասնագիտություննկարիչ
 Sarkis Hayrapetyan Վիքիպահեստում

Շարթ (իսկական անուն ազգանունը՝ Սարգիս Հարությունյան, դեկտեմբերի 22, 1927(1927-12-22), Բեյրութ, Լիբանան - հունվարի 12, 2011(2011-01-12), Փարիզ[1]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունն ստացել է Բեյրութում։ 1947 թվականին եղել է Իտալիայում, ապա հաստատվել Փարիզում, որտեղ սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում, հաճախել Գառզուի արվեստանոցը։ Առաջին Շարթ. «Սուրբ ընտանիք» 1968 անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 1952 թվականին՝ Բեյրութում։ 1952-1971 թվականներին տարբեր քաղաքներում (Փարիզ, Նյու Յորք, Միլան, Բրյուսել և այլն) ունեցել է 30 անհատական ցուցահանդես, շահել 6 խոշոր մրցանակ։ Շարթը բնության մարդկային բնավորությունների, ձևի ու լույսի վերարտադրման նուրբ վարպետ է։ Նրա հերոսները ընդգծված անհատականություններ են, մեղմ ու բանաստեղծական («ճակնդեղ հավաքողը», 1956, «Ծխամորճով երիտասարդ ձկնորսը», 1960, «Գլխարկով գյուղացին», 1962, «Նստած կինը», 1963Մեծ եղեռնի ողբերգությունը եղել է նկարչին մշտապես հուզող թեմաներից. «Դեյր էզ Զորում» 1963-1964, «Կանայք գաղթի ճանապարհին» 1968, «Մտորում» 1968։ Շարթի աշխատանքները գտնվում են Փարիզի, Վենետիկի, Երուսաղեմի, ԱՄՆ-ի տարբեր քաղաքների և այլ թանգարաններում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերբուրգի մրցանակ (1962):
  • Բեյրութի միջազգային մրցանակ (1964):
  • Տավեռնի մրցանակ (1967):
  • Բրետանի մրցանակ (1967):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորոս Թորանյան, «Շարթ. «Հայրենիք գալը կյանքիս մեծագույն երազանքն է»։ «Գարուն», 1970, թիվ 7, էջ 38-40։
  • Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ (ժող.), Երևան, 1991:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շարթի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարթ (նկարիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 463