Jump to content

Շավկատ Աբդուսալամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավկատ Աբդուսալամով
Ծնվել էապրիլի 28, 1936(1936-04-28) (88 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ-բեմադրող
Պարգևներ
Government Prize in Culture
 Shavkat Abdusalamov Վիքիպահեստում

Շավկատ Ֆազիլովիչ Աբդուսալամով (ռուս.՝ Шавкат Фазилович Абдусаламов, ապրիլի 28, 1936(1936-04-28), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նկարիչ, դերասան, գրող և ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավկատ Աբդուսալամովն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (1966)։ Որպես բեմադրող նկարիչ աշխատել է Անդրեյ Տարկովսկու, Էլեմ Կլիմովի, Ալի Խամրաևի ֆիլմերում։ Կատարել է գլխավոր դերեր Խամրաևի «Տրիպտիխ», «Թիկնապահ» ֆիլմերում։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1972 թվականին, սակայն կարճ ժամանակ անց փակվել է նկարների կրոնական թեմատիկայի պատճառով[1]։ Նրա նկարները պահվում են Տրետյակովի պատկերասրահում, Նենսի և Նորդոն Դոջեյների հավաքածուում Միացյալ Նահանգներում։ 2000 թվականին Աբդուսալամովի «Միաեղջյուր» վեպը (Անդրեյ Նեմզերի բնորոշմամբ՝ էպիկական առակ[2]) ընդգրկվել է «Ռուսական Բուքեր» մրցանակի ընդլայնված ցուցակում։  2002 թվականին նկարիչը հանդես է եկել որպես ռեժիսոր` նկարահանելով «Արյունաջուր» (ռուս.՝ «Сукровица») ֆիլմը։

Հարցին, թե Աբդուսալամովն իրեն ինչ է համարում՝ նկարիչ, գրող, թե ռեժիսոր, նա պատասխանել է․ «Ո՞վ ես հիմա ...Մարդ, որ սիրում է մարդկանց և կենդանիներին... Որը հասկանում է կենդանիներին և փորձում է հասկանալ մարդկանց...»[1]:

Տոնինո Գուերրան (1920-2012), որը բազմիցս եղել է Մոսկվա և այցելել Շավկատ Աբդուսալամովին իր արվեստանոցում, բարձր է գնահատել նրա աշխատանքը և նրա կյանքի փիլիսոփայությունը[3]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2006 թվականին հունվարի 22-ը Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում անցկացվել է Շավկատ Աբդուսալամովի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Տարածություն Շավկատ Ա» (ռուս.՝ «Пространство Шавкат-А»), որի հետ թողարկվել է համանուն ալբոմը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարիչ
  1. 1966 – Սպիտակ-սպիտակ արագիլներ (ռուս.՝ Белые-белые аисты)
  2. 1966-1967 – Յուրաս Բրատչիկի կյանքն ու համբառնալը (ռուս.՝ Житие и вознесение Юрася Братчика)
  3. 1971Ասք Ռոստամի մասին (ռուս.՝ Сказание о Рустаме)
  4. 1974 – Ագոնիա
  5. 1976Ասք Սիյավուշի մասին (ռուս.՝ Сказание о Сиявуше)
  6. 1979 – Ստալկեր (տիտրերում նշված չէ)
  7. 1979 – Տրիպտիխ
  8. 1979 – Թիկնապահ
  9. 1983 – Տոթ ամառ Քաբուլում
  10. 1987 – Հեռանալով մնում են
  11. 1988 – Սմերչ
  12. 1989 – Փոքրիկ մարդը մեծ պատերազմում
  13. 2002 – Կոստրոմա
  14. 2002 – Արյունաջուր (ռուս.՝ «Сукровица»)
  15. 2004 – Չորսը
Դերասան
  1. 1974 – Ագոնիա
  2. 1979 – Տրիպտիխ
  3. 1979 – Թիկնապահ – Ֆոտաբեկ (դերը հնչյունավորել է Օլեգ Յանկովսկին)
  4. 1979 թվական – Տրիպտիխ
  5. 1979-1984 – Կրակե ճանապարհներ – Ումիդ
  6. 1987 – Լիազորված է հեղափոխությամբ
  7. 1989 – Փոքրիկ մարդը Մեծ պատերազմում
  8. 2004 – Չորսը
  9. 2007 – Երրորդ երկինք
Սցենարիստ
  1. 2002 – Արյունաջուր (ռուս.՝ «Сукровица», Такваш կեղծանունով)
Ռեժիսոր
  1. 2002 – Արյունաջուր (ռուս.՝ «Сукровица», Такваш կեղծանունով)

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանութագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավկատ Աբդուսալամով» հոդվածին։