788 թվականին, նեղվելով արաբական գերիշխանությունից, իր որդու՝ Համամի հետ միասին, ՎասպուրականիԱրտազ գավառից (մասամբ՝ Այրարատից) 12 հազար հայ գաղթականների գլուխն անցած փորձում են գաղթել ԲյուզանդիայիԽաղտիք (Խալդիա) բանակաթեմ, սակայն արաբները ընկնելով նրանց ետևից կրում են պարտություն։ Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին հաստատվում են Բյուզանդիայի Խաղտիք բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ Ամատունի իշխանը հիմնում է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով էլ կոչվել է գավառակը, իսկ հայ բնակչությունը՝ համշենցիներ (համշենահայեր, համշիններ)։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը[1]։