Համամ Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համամ Ամատունի
Արտազի իշխան,

Համշենի իշխան

8-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Արտազ, Վասպուրական
Վախճանի վայր Համշեն
Դինաստիա Ամատունիներ
Հայր Շապուհ Ամատունի

Համամ Ամատունի (ծննդյան և մահվան թթ. անհայտ - 8-րդ դար), Վասպուրականի Արտազ գավառի իշխան, 790 թվականից Համշենի հիմնադիր իշխան։ Շապուհ Ամատունու որդին։ 788 թվականին արաբների հալածանքներից նեղվելով՝ Համամ Ամատունին իր հոր՝ Շապուհ Ամատունու հետ միասին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից) 12 հազար հայ գաղթականների գլուխն անցած փորձում են գաղթել Բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմ, սակայն արաբները ընկնում են նրանց ետևից, բայց կրում են պարտություն: Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին հաստատվում են Բյուզանդիայի Խաղտիք բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ Ամատունի իշխանը հիմնում է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով էլ կոչվել է գավառակը, իսկ հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 23
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png