Շաոլինյան ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շաոլինյան ֆուտբոլ
少林足球
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][4], մարտարվեստական ֆիլմ և կատակերգական էքշն ֆիլմ
Թեմաֆուտբոլ
Թվական2001 և մարտի 11, 2004[5]
Լեզուկանտոն
ՌեժիսորՍտիվեն Չոու[6][1][2][7][8][4]
ՊրոդյուսերՍտիվեն Չոու
Սցենարի հեղինակՍտիվեն Չոու[8]
ԴերակատարներՍտիվեն Չոու[6][2][3][7][4][9], Zhao Wei?, Danny Chan?, Ng Man-tat?[2], Patrick Tse?[2], Wong Yat-fei?[2][9], Tin Kai-Man?, Lam Chi-chung?[2], Vincent Kok?[9], Կարեն Մոկ[2][7][4][9], Cecilia Cheung?[2][7][9], Gillian Chung?, Չարլին Չոյ, Alex Lam? և Lee Kin-yan?
ԵրաժշտությունLowell Lo?
Պատմվածքի վայրՇանհայ
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Շաոլինյան ֆուտբոլ» (չին.՝ 少林足球), ռեժիսոր Սթիվեն Չոուի կինոկատակերգությունը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինը շաոլինյան քունգ ֆուի վարպետ է: Նրա կյանքի նպատակն է ժամանակակից հասարակությանը հասցնել մարտական արվեստի բոլոր հոգևոր և գործնական առավելությունները: Քունգ ֆուն տարածելու համար նա փորձում է տարբեր մեթոդներ (օրինակ, զվարճալի երգեր և պարեր), բայց այդ բոլոր մեթոդները արդյունք չեն տալիս: Հետագայում նա հանդիպում է «Ոսկեոտն» Ֆունին: Մի ժամանակվա Հոնկոնգի ֆուտբոլային լեգենդին, ով ստիպված էր թողնել սպորտն իր նախկին թիմակից, այժմ հարուստ բիզնեսմեն Հունի դավաճանության պատճառով:

Սինը Ֆունին պատմում է քունգ ֆուն հանրայնացնելու իր մտադրության մասին, բայց դա չի հետաքրքրում Ֆունին: Քիչ անց Ֆունն ականատես է դառնում Սունի և նրա վրա հարձակված մի քանի հոգու միջև «ֆուտբոլային մենամարտ»-ի, որի ժամանակ Սինը հանգիստ հաղթում է, և զարմացած «Ոսկեոտն»-ը նրան առաջարկում է ստեղծել ֆուտբոլային թիմ: Սինը, հետաքրքրվում է քունգ ֆուն ֆուտբոլի հետ միավորելու մտքով և մտածում է հավաքել իր «շաոլինյան վեց եղբայրներին» և ստեղծել խումբ` Ֆունի ղեկավարությամբ:

Սինը տեսնում է Մույին, մի խոհարար աղջկա, ով օգտագործում է տայձին մանտուներ պատրաստելիս: Սինի վրա մեծ տպավորություն է թողնում նրա տեխնիկան: Ուշադրություն չդարձնելով նրա տգեղությանը, Սինը պարբերաբար գնում է նրա հացատուն, և նույնիսկ հրավիրում է փորձարկելու թանկարժեք զգեստը խանութում, հայտարարելով, որ շուտով ինքը կդառնա հանրահայտ և հարուստ ու կգնի այդ զգեստը: Շուտով, Մույն սկսում է հանդիպել Սինի հետ, նաև շպարվում է նրա համար: Երբ Մույը պատմում է Սինին իր զգացմունքների մասին, Սինը հրաժարվում է և ասում է, որ բացի ընկերությունից իրեն ոչինչ հարկավոր չէ: Այս իրադարձությունը, որը զուգորդվում է ղեկավարության անընդհատ ճնշումներով, Մույին ստիպում է անհետանալ:

Միավորելով վեց եղբայրներին, ովքեր հեռացել էին քունգ ֆուից և ապրում էին հագեցած կյանքիով, Սինն ու Ֆունը փորձում են ստեղծել անպարտելի թիմ: Դրանցից իրական ֆուտբոլիստ սարքելու համար, Ֆունը մրցակցելու է հրավիրում տեղացի ավազակախմի թիմի դեմ (նրանցից ոմանց դեմ Սինն արդեն կռվել էր), Բայց նրանց չէր հետաքրքրում խաղը և նրանք ծեծի ենթարկեցին շաոլինյան թիմին` իրենց մարզչի աչքերի առաջ: Սակայն նա ոչինչ չի անում, որպեսզի ստուգի իր թիմի դիմացկունությունը: Երբ թվում էր ամեն ինչ կորած է, Սինն օգնում է եղբայրներին արթնացնել իրենց նախկին հմտությունները, ինչից հետո նրանք հաղթեցին: Հանցագործներից ոմանք ուզեցին մտնել շաոլինյան թիմի մեջ: Սինը թողեց նրանց, այդպիսով լրացնելով թիմի պրոֆեսիոնալ թվաքանակը:

Շաոլին ակումբը մտնում է Հոնկոնգի բաց գավաթի առաջնություն, որտեղ նրանք հեշտությամբ հասնում են եզրափակիչ: Եզրափակչում նրանք հանդիպում են Չարք թիմի հետ, որի մարզիչը Հունն էր: Հունը պլանավորում էր հաղթել գավաթն իր թիմին տալով ստերոիդներ, որոնք նրանց տալիս էին գերմարդկային ուժ և արագություն ու դարձնելով նրանց անկասելի: Չարք ակումբը դարձավ արժանի հակառակորդ Շաոլին ակումբին, ցույց տալով գերմարդկային ուժ և կայունություն: «Դատարկ ձեռքը» և «Երկաթե վերնաշապիկը» ստանում են լուրջ վնասվածքներ խաղի ժամանակ, խմբի կեսը փախչում է ընդմիջման ժամանակ, և ակումբին չեն հերիքում խաղացողներ: Եվ դաշտ է դուս գալիս Մույը, ով խուզել էր իր գլուխը և ներկայացել էր որպես Շաոլին թիմի պահեստային խաղացող:

Պատրաստվելով վերջին հարվածին Չարք թիմի հարձակվողը ցատկում է օդ և կանչում է սև դիվային ուժը, դարձնելով գնդակը մի հրե գունդ: Մույն օգտագործում է տայձին, որպեսզի պաշտպանվի վտանգից, և նրա ցի ալիքները դառնում են ին և յան նշանը: Մույը փոխում է հարվածի ուղղությւոնը և գնդակը թռչում է դեպի դաշտ այնպիսի ուժով, որը ստեղծում է հորիզոնական տորնադո, որը շպրտում է ամենինչ իր ճանապարհից: Գնդակը թռչում է Չաարք թիմի դարպասի միջով և ջարդում է մարզադաշտի կեսը: Շաոլին թիմ հաղթում է մրցաշարում:

Հունը զրկվում է ֆուտբոլային լիգայի նախագահի կոչումից և նետվում է բանտ տաս տարով, Չարք թիմը հեռացվում է ֆուտբոլային լիգայից: Ամբողջ աշխարհում մարդիկ սկսում են սովորել քունգ ֆու և կիրառել այն իրենց առօրյա կյանքում, և Սինի երազանքը վեջապես իրականանում է:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթիվեն Չոու — Պողպատեոտն Սին
  • Չժաո Վեյ — Մույ
  • Նգ Մանթաթ — Մարզիչ Ֆուն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնկոնգյան կինոմրցանակ

  • Հաղթող՛ Լավագույն ֆիլմ
  • Հաղթող՛ Լավագույն ռեժիսոր (Սթիվեն Չոու)
  • Հաղթող՛ Լավագույն դերասան (Սթիվեն Չոու)
  • Հաղթող՛ Լավագույն երկրորդ պլանի դերասան (Խուան Յանֆեյ)
  • Հաղթող՛ Լավագույն ձայնային էֆեկտներ
  • Հաղթող՛ Լավագույն հատուկ էֆեկտներ
  • Հաղթող՛ Լավագույն երիտասարդ ռեժիսոր (Սթիվեն Չոու)
  • Թեկնածու. Լավագույն էքշն-խորեոգրաֆիա
  • Թեկնածու. Լավագույն կինեմատոգրաֆիա
  • Թեկնածու. Լավագույն զգեստի ձևավորում
  • Թեկնածու. Լավագույն մոնտաժ
  • Թեկնածու. Լավագույն սցենար
  • Թեկնածու. Լավագույն երաժշտություն[10]

Ոսկե բաուհինիա մրցանակ

  • Հաղթող՛ Լավագույն ֆիլմ
  • Հաղթող՛ Լավագույն ռեժիսոր (Ստիվեն Չոու)
  • Հաղթող՛ Լավագույն երկրորդ պլանի դերասան (Խուան Յանֆեյ)[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]