Շան տարիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շան տարիներ
Dog Years
ՀեղինակԳյունտեր Գրաս
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԽաբեբայապատում
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1963
ՇարքDanzig Trilogy?
ՆախորդԿատուներ-մկներ
Կազմի հեղինակԳյունտեր Գրաս
Երկիր Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1963

Շան տարիներ (գերմ.՝ Hundejahre), վեպ` գրված Գյունտեր Գրասի կողմից։ Այն առաջին անգամ հրատարակվել է Գերմանիայում, 1963 թվականին։ Գրքի անգլերեն թարգմանությունը Ռալֆ Մանհեյմի կողմից հրատարակվել է 1965 թվականին[1][2]։ Այն Դենզիգ եռագրության երրորդ և վերջին մասն է։ Վեպը բաղկացած է երեք տարբեր ժամանակագրական մասերից, որոնք ընդգրկում են 1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականները[1]։ Գլխավոր կերպարներն են Վոլտեր Մատերնը և Էդուարդ Ամսելը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլտեր Մատերնը և Էդուարդ Ամսելը ընկերներ են[2]։ Էդուարդը կիսով չափ հրեա է և ընդամենը հինգ տարեկանում հանճարեղ ձևով խրտվիլակներ է պատրաստում[2]։ Առաջին գրքի իրադարձությունները պատմողը հանքի սեփականատեր Բրոքսելն է[3], ով պատմում է Վոլտերի և Էդուարդի ընկերության մասին, երբ նրանք երեխա ժամանակ բնակվում էին Վիստուլա գետաբերանում։ Այն գերմանա-լեհական սահմանն է (մինչպատերազմական Դանցիգ) և այստեղ ապրում են մենոնիթսեր, կաթոլիկներ և բողոքականներ[2]։ Էդուարդը օրագիր է պահում, որտեղ խրտվիլակներ է նկարում[2]։ Այս երկրի պատմությունը լցված է անցյալից ներկա սարսափի և բռնության դաժան պատկերներով, որը դառնում է Հիտլերի Գերմանիան։

Գրքի երկրորդ մասի պատմությունը պատմվում է Հերրի Լիբենոյի կողմից և պարունակում է նամակներ` ուղղված իր զարմիկ Տուլլային[3]։ Պատմության այս մասը տեղի է ունենում պատերազմի ժամանակ, երբ Ամսելը հավաքում է մեծ թվով S.A.-ի համազգեստներ և դրանցով հագցնում է իր խրտվիլակներին։ Նա նաև համոզում է իր մանկության ընկեր Վոլտերին դառնալ S.A.-ի անդամ, որպեսզի նա օգնի իրեն ձեռք բերելու համազգեստներ։ Բայց քանի որ երկրում արդեն խառնաշփոթ իրավիճակ էր, երկու ընկերների բախումը անխուսափելի էր։ Վոլտերը դատապարտում է Ամսելին որպես հրեա, հարվածում է նրա դեմքին և ատամներին[2][3]։

Վեպի վերջին մասը պատմվում է Վոլտերի կողմից։ Նա Պրինց անունով նոր ընկեր է գտնում։ Նրանք մեկնում են ճանապարհորդության դեպի հետպատերազմյան Արևմտյան Գերմանիա, որտեղ նրանք մշտապես հարձակվում են նախկին նացիստիների վրա, ովքեր այդ ժամանակ երկրում հարգված սպաներ են համարվում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Dog Years (The Danzig Trilogy #3)». GoodReads.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Spender, Stephen (1965 թ․ մայիսի 23). «Scarecrows and Swastikas». The New York Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 Enright, D. J. (1965 թ․ հունիսի 3). «Casting Out Demons». The New York Review of Books. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.