Շանտալ Ժուանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանտալ Ժուանո
Chantal Jouanno, UMP regional elections, Paris 2010-01-21.jpg
 
Կուսակցություն՝ Ժողովրդական շարժման միություն և Union of Democrats and Independents?
Կրթություն՝ Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Վարչական ազգային դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և karateka
Ծննդյան օր հուլիսի 12, 1969(1969-07-12)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Վերնոն
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա

Շանտալ Ժուանո (ֆր.՝ Chantal Jouanno; հուլիսի 12, 1969(1969-07-12)[1], Վերնոն), ֆրանսիացի կարատեիստ և քաղաքական գործիչ, սպորտի նախարար (2010-2011 թվականներ):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարատեի Ֆրանսիայի 12-ակի չեմպիոն կարատե-կատան (մարտական արվեստի արտիստական տարատեսակ, որտեղ մարզուհիները վարում են ստվերի դեմ մենամարտը) մարզական կարիերան սկսել է Փարիզի Sporting International de karaté (SIK) ակումբում[2]:

Ստացել է մասնագիտական արտոնագիր (BTS) միջազգային առևտրի ոլորտում, 1991 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան տնտեսական և պետական կառավարման ոլորտում, իսկ 1999 թվականին ավարտել է կառավարման ազգային դպրոցը: Աշխատել է Citroën ընկերության արտահանման ստորաբաժանումում, 1994 թվականին տեղափոխվել է EDF[3]:

Գլխավորել Է Նիկոլա Սարկոզիի աշխատակազմը Վերին Սենի դեպարտամենտի գլխավոր խորհրդում, ինչպես նաև շրջակա միջավայրի և էներգետիկայի գործակալությունը (ADEME): 2009 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Ֆրանսուա Ֆիյոնի երկրորդ աշխատասենյակում էկոլոգիայի հարցերով պետական քարտուղար, Նատալի Կոսցյուշկո-Մորիզեի՝ թվային տնտեսության զարգացման հարցերով պետքարտուղարի աթոռ տեղափոխվելուց հետո[4]:

2010 թվականի մարտի 21-ին ընտրվել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատգամավոր:

2010 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆիյոնի երրորդ կաբինետի ձևավորման ժամանակ, ստացել է սպորտի նախարարի պորտֆելը[5]:

2011 թվականի սեպտեմբերի 26-ին դուրս է եկել կառավարությունից՝ հաշվի առնելով ժողովրդական շարժման միության աջակցությունը՝ Փարիզից Ֆրանսիայի Սենատ ընտրվելու գործում[6]:

2014 թվականի մայիսին Իլ դը Ֆրանս տարածաշրջանում ժողովրդավարական և անկախ ու ժողովրդավարական շարժման միության միասնական ցուցակով մասնակցել է եվրոպական ընտրություններին, սակայն նրա օգտին քվեարկել է միայն ընտրողների 11,9 %-ը, և Ժուանոն չի ստացել պատգամավորական մանդատ:

2017 թվականի հոկտեմբերին լքել է քաղաքականությունը՝ դուրս գալով Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդից և Սենատից, սակայն 2018 թվականի փետրվարի 23-ին նախագահ Մակրոնը վարչապետ Էդուար Ֆիլիպի նախաձեռնությամբ նրա թեկնածությունն առաջարկել է հանրային քննարկումների ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնում[7]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանտալ Ժուանոն՝ դուստրն է՝ Լուի և Ֆրանսուազ Պոլերի դուստրը, 1996 թվականին ամուսնացել է Էրվե Ժուանոյի հետ, նրանք ունեն երեք երեխաներ՝ դուստրը՝ Սիբիլին, Կոմ և Սիքստինի երկվորյակները[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.senat.fr/senateur/jouanno_chantal09001p.html
  2. «Karaté : Chantal Jouanno, championne de France par équipe» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2010-03-07։ Վերցված է 2018-02-23 
  3. «Chantal Jouanno - Union pour un mouvement populaire» (ֆրանսերեն)։ Le Point։ Վերցված է 2018-02-23 
  4. «Chantal Jouanno secrétaire d'Etat à l'Ecologie» (ֆրանսերեն)։ Le Parisien։ 2009-01-21։ Վերցված է 2018-02-23 
  5. «Chantal Jouanno» (ֆրանսերեն)։ Huffington Post։ Վերցված է 2018-02-23 
  6. «Jouanno part du gouvernement» (ֆրանսերեն)։ Europe 1։ 2011-09-26։ Վերցված է 2018-02-23 
  7. «L'Elysée a un poste pour l'ex-ministre Chantal Jouanno» (ֆրանսերեն)։ Paris Match։ 2018-02-23։ Վերցված է 2018-02-23 
  8. «Le jardin secret de Chantal Jouanno» (ֆրանսերեն)։ Paris Match։ 2011-06-25։ Վերցված է 2018-02-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]