Շամիլ Մահմուդբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շամիլ Մահմուդբեկով
ադրբ.՝ Şamil Mahmudbəyov
Ծնվել էդեկտեմբերի 5, 1924(1924-12-05)
ԾննդավայրՆախիջևան
Մահացել էմայիսի 20, 1997(1997-05-20) (72 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Շամիլ Ֆերեմեզ օղլի Մահմուդբեկով (ադրբ.՝ Şamil Fəraməz oğlu Mahmudbəyov, դեկտեմբերի 5, 1924(1924-12-05), Նախիջևան - մայիսի 20, 1997(1997-05-20), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի դերասան և ռեժիսոր, սցենարիստ; Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1969), Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամիլ Մահմուդբեկովը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 5-ին Նախիջևանում: 1954 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1955 թվականից աշխատել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում: 1969 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ էր: Մահմուդբեկովը վավերագրական, կարճ և լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է. «Ռոմեոն իմ հարևան է» (1963), «Սև աղջիկը» (1963), «Երկիր, ծով, կրակ, երկինք» (1967), «Հավասարապես հաց» (1969), «Կյանքը մեզ փորձարկում է» (1971), «Դերվիշը պայթեցնում է Փարիզ» (1976, Քամիլ Ռուստեմբեկովի հետ միասին), «Կրակի վրա» (1978) և այլն[2]:

1969 թվականին Շամիլ Մահմուդբեկովին շնորհվել է Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ, իսկ 1976 թվականին ՝Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր գործչի կոչում:

Ռեժիսորական աշխատանքներից բացի, Մահմուդբեկովը խաղացել է նաև գեղարվեստական ֆիլմերում:

Շամիլ Մահմուդբեկովը մահացել է 1997 թվականի մայիսի 20-ին Բաքվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маһмудбәјов Шамил Фәрамәз оғлу // Ադրբեջանի սովետական հանրագիտարան. Под ред. Дж. Кулиева. — 1982. — Т. VI.