Շամիլ Ասիլդարով
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Շամիլ Սաիդբեգովիչ Ասիլդարով | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 1983[1] (37 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2017 թվականի ապրիլի 15-ի: |
Շամիլ Սաիդբեգովիչ Ասիլդարով (ռուս.՝ Шами́ль Саидбе́гович Асильда́ров, մայիսի 18, 1983 թվական, Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող: Ռուսաստանի սպորտի վարպետ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամիլը դագեստանյան ֆուտբոլի սան է: Նրա առաջին մարզիչն է եղել Սեմյոն Վալյավսկին[2]: Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին՝ երկրորդ լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Դինամոյի» կազմում: Ակումբի կազմում անցկացրած հինգ տարիների ընթացքում, նա մասնակցում է 163 հանդիպման և դառնում է 93 գոլի հեղինակ: Ակումբի հետ միասին 2003 թվականին ձեռք է բերում հնարավորություն երկրի առաջին դիվիզիոնում հանդես գալու համար, ինչպես նաև դառնում է մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ հեղինակած 31 գոլերի շնորհիվ[3][4]:
2005 թվականին լքում է «Դինամոն» և պայմանագիր է կնքում «Խիմկի» ակումբի հետ: Այստեղ ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա մասնակցում է տասը հանդիպման, որոնցից չորսում նրան հաջողվում է դառնալ գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում, գլխավոր մարզիչ Պավել Յակովենկոյի հրավերքով համալրում է «Կուբանի» կազմը, որտեղ կես տարվա ընթացքում մասնակցելով 20 հանդիպման՝ դառնում է 18 գոլի հեղինակ և առաջին հորիզոնականն է զբաղեցնում առաջնության լավագույն ռմբարկուների շարքում[5]:
«Կուբանի» կազմում Ասիլդարովի հաջող ելույթները հետաքրքրություն են առաջացնում ռուսական ֆուտբոլի առաջատար ակումբների մոտ և 2006 թվականի օգոստոսին նա պայմանագիր է կնքում մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ: Պրեմիեր լիգայում նա նշում է իր նորամուտը 2006 թվականի օգոստոսի 6-ին, առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացած «Ամկարի» դեմ խաղում: Շամիլը դուրս էր եկել խաղադաշտ հանդիպման առաջին խաղակեսում փոխարինում կատարելով[6]: Բարձրագույն դիվիզիոնում ռուս ֆուտբոլիստը հեղինակում է իր առաջին գոլը երկու տուր հետո՝ «Կռիլյա Սովետովի» դեմ կայացած խաղում. այդ գոլի շնորհիվ ակումբը հաղթանակ է տանում 2-1 հաշվով[7]: Չնայած դրան Շամիլը չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում և մրցաշրջանի ավարտից հետո վերադառնում է «Կուբան»:
2007 թվականի ամռանը Ասիլդարովը վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Տերեկի» կազմը: 2008 թվականի սկզբում նա տեղափոխվում է Մախաչկալայի «Անժի»[8]:
Կես տարի անց Շամիլը տեղափոխվում է «Լուչ», որտեղ նշում է իր նորամուտը 2008 թվականի օգոստոսին, առաջնութան 17-րդ տուրում կայացած «Շինիկի» դեմ խաղում[9]: Ակումբի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը Շամիլը անցկացնում է ութ հանդիպում, ինչպես նաև աչքի է ընկնում իր նախկին ակումբը համարվող «Լոկոմոտիվի» դեմ խաղում հեղինակած գոլով[10]: Սակայն այդ գոլն անգամ չի փրկում ակումբին առաջին դիվիզիոնը լքելուց, իսկ Ասիլդարովի պայմանագրի ժամկետը չի երկարաձգվում: 2009 թվականին Շամիլը տեղափոխվել է սիրողական ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Մախաչկալա»[11]:
2009 թվականի օգոստոսի 5-ին Շամիլը կարճաժամկետ պայմանագիր է կնքում բարձրագույն լիգայի աութսայդերներից մեկի՝ Նալչիկի «Սպարտակի» հետ: Նոր ակումբի կազմում ռուս ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը երեք օր անց մոսկովյան համանուն ակումբի[12][13]: Շամիլը մասնակցում է այդ խաղին ամբողջությամբ և անգամ գոլի հեղինակ է դառնում, ինչը սակայն ակումբին չի փրկում վերահաս պարտությունից[14]: 2009 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Շամիլը ընդունում է ազատ գործակալի կարգավիչակ[2]:
2009 թվականի դեկտեմբերին հայտարարվում է, որ Շամիլը վերադառնալու է «Տերեկ» և որի հետ նա կնքել է երեք տարի ժամկետ ունեցող պայմանագիր[15], սակայն այդ տեղեկությունը ավելի ուշ հերքվում է նաև Նալչիկի «Սպարտակի» ներկայացուցիչների կողմից[16], իսկ հետո՝ ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի, ում խոսքերով Ասիլդարովը ոչ մեկի հետ պայմանագիր չի կնքել, իսկ նալչիկյան ակումբը ունի ցանկություն պայմանագիրը երկարաձգելու[17]: Բացի դրանից, 2010 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարվում է, որ այնուամենայնիվ Շամիլը երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքել «Տերեկի» հետ: «Տերեկի» պաշտոնական կայքում անցկացված քվերակության արդյունքում Շամիլը ակումբի կազմում ճանաչվում է 2010 թվականի մրցաշրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ[18]: Երկուս ու կես տարվա ընթացքում ռուս ֆուտբոլիստը այդ ակումբի կազմում մասնակցում է 65 հանդիպման և դառնում է 17 գոլի հեղինակ, սակայն 2011-12 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ակումբի տնօրինությունը որոշում է կայացնում այլևս չերկարաձգել Շամիլի հետ ունեցած պայմանագրի ժամկետը[19]:
2012 թվականի ամռանը Ասիլդարովը կարճաժամկետ պայմանագիր է կնքում «Վոլգա» ակումբի հետ[20]: 2012 թվականի ձմռանը այդ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է կես տարով, սակայն 2013 թվականի ապրիլին այն խզվում է[21][22]:
2014 թվականի փետրվարին Շամիլը վերադառնում է «Լուչ-Էներգիա»: Ակումբի հետ միասին դառնում է ՖԱԼ-յի գավաթի դափնեկիր, այդ մրցության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ[23]: 2014 թվականի հուլիսին Շամիլը երկու տարի ժամկետով նոր պայմանագիր է կնքում Մախաչկալայի «Անժիի» հետ: Ֆուտբոլիստի վերադարձը «Անժի» տեղի է ունենում հուլիսի 6-ին «Սախալինի» դեմ կայացած խաղում[24]: Նա հեղինակում է այդ խաղում թիմի հաղթական գոլը[25]: Սակայն իր բավականին բարդ բնավորության և պայմանագրի ժամկետը չերկարաձգելու ցանկության պատճառով, Շամիլը 2015 թվականի ամռանը մնում է առանց ակումբի: Այդ ժամանակ նա սկսում է մարզվել ինքնուրույն: Եվ 2016 թվականի փետրվարի վերջում, բուժզննում անցնելուց հետո համալրում է Աստրախանի «Վոլգարի» կազմը[26]: 2016 թվականի հունիսի 13-ին Շամիլը կնքում է մինչև 2016 թվականի վերջը ժամկետով պայմանագիր և դառնում է ղազախստանյան «Տոբոլ» ակումբի կազմը[27]: 2017 թվականի փետրվարին նա կրկին համալրում է «Անժիի» կազմը, որի հետ այս անգամ կնքում է մեկ տարի ժամկետով պայմանագիր[28]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգությամբ ավարցի է: Հոր անունը Սաիդբեկ է, մորը՝ Պատիմատ: Ասիլդարովը ունի մեծ եղբայր՝ Մագոմեդ և երկու քույր՝ Վայսարատը և Սանիյատը[2][29]: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում Շամիլ Լահիյալովին[30]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Ислам Абакаров и Мурад Канаев. Шамиль Асильдаров: «Могу оказаться и в „Тереке“, и в „Анжи“» // Дагестанский стадион : Газета. —Махачкала, 2009. — В. 31 декабря. — № 50 (155). — С. 4.
- ↑ «Анжи» подписал контракты с семью игроками (Russian)։ FC Anzhi Makhachkala։ Վերցված է հուլիսի 2, 2014
- ↑ «Asildarov parts with Anji»։ FC Anzhi Makhachkala։ հունիսի 20, 2015։ Վերցված է հունիսի 21, 2015
- ↑ «ШАХТЕР ПРОСМАТРИВАЕТ ИНОСТРАННЫХ ФУТБОЛИСТОВ» (Russian)։ FC Shakhter Karagandy։ փետրվարի 1, 2016։ Վերցված է փետրվարի 2, 2016
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Локомотив» (Москва) — «Амкар» (Пермь) 0:0»։ Официальный сайт РФПЛ։ 2006-08-06։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Крылья Советов» (Самара) — «Локомотив» (Москва) 1:2»։ Официальный сайт РФПЛ։ 2006-08-19։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Тобол подписал Шамиля Асильдарова»։ fc-tobol.kz (Russian)։ FC Tobol։ հունիսի 13, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-19-ին։ Վերցված է հունիսի 13, 2016
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Шинник» (Ярославль) — «Луч-Энергия» (Владивосток) 1:2»։ Официальный сайт РФПЛ։ 2008-08-09։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Луч-Энергия» (Владивосток) — «Локомотив» (Москва) 2:3»։ Официальный сайт РФПЛ։ 2008-09-20։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Чемпионат России по футболу среди КФК. Заявка ФК «Махачкала» на сезон 2009 года»։ Официальный сайт федерации футбола южного и Северо-Кавказского округов։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ Асильдаров вернулся в "Анжи" (Russian)։ FC Anzhi Makhachkala։ փետրվարի 16, 2017
- ↑ «Форварды Сирадзе и Асильдаров пополнили состав нальчикского «Спартака»»։ «РИА Новости»։ 2009-08-05։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Спартак» (Нальчик) — «Спартак» (Москва) 2:4»։ Официальный сайт РФПЛ։ 2009-08-08։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Асильдаров перешёл в «Терек»»։ «Спорт-Экспресс»։ 2009-12-21։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «В Нальчике опровергли информацию о переходе Асильдарова»։ Чемпионат.com (со ссылкой на «РИА Новости»)։ 2009-12-21։ Արխիվացված օրիգինալից 2012-01-21-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Красножан: «Надеемся сохранить Асильдарова»»։ Чемпионат.com (со ссылкой на «Спорт-Экспресс»)։ 2010-01-06։ Արխիվացված օրիգինալից 2012-01-21-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Ризван Уциев — лучший игрок «Терека» в сезоне 2010 года!»։ Информационное агентство «Грозный-Информ»։ 2010-12-09։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ ««Терек» решил не продлевать контракт с Шамилем Асильдаровым»։ Официальный сайт компании НТВ-Плюс։ 2012-06-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «ФК «Волга» заключил контракт с нападающим Асильдаровым»։ Star-ball.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Асильдаров продлил контракт с «Волгой» до конца сезона»։ Sports.ru։ 2013-01-14։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ ««Волга» отзаявила нападающего Асильдарова»։ Sports.ru։ 2013-04-30։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ ««Луч-Энергия» завоевал кубок ФНЛ»։ Официальный сайт ФК «Луч-Энергия» (Владивосток)։ 2014-02-22։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին
- ↑ ««Анжи» подписал контракты с семью игроками»։ Официальный сайт ФК «Анжи»։ 2014-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-25-ին
- ↑ «Футбольная национальная лига. Протокол матча «Анжи» (Махачкала) — «Сахалин» (Южно-Сахалинск) 1:0»։ Официальный сайт ФНЛ։ 2014-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-25-ին
- ↑ «Волгарь» заявил Асильдарова, Плиева и Пинчука
- ↑ «Тобол» подписал Шамиля Асильдарова
- ↑ «Асильдаров вернулся в «Анжи», подписав контракт сроком на год»։ championat.com։ 2017-02-02
- ↑ «Шамиль»։ Официальный сайт ФК «Химки» (со ссылкой на журнал «Ислам»)։ 2005-08-30։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Шамиль Асильдаров: «Нравилось играть у Павла Яковенко»»։ Официальный сайт ФК «Анжи»։ 2008-04-21։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին