Շահեն Մկրտչյան (անասնաբույժ)
Շահեն Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1927[1] Տաթև, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 24, 1995 (67 տարեկան) |
Բնակության վայր(եր) | Gorno-Altai Autonomous Oblast? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1951) |
Կոչում | պրոֆեսոր և member of the Russian Academy of Agricultural Sciences? |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1981) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Շահեն Հարությունի Մկրտչյան (հոկտեմբերի 3, 1927[1], Տաթև, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 1995), հայ անասնաբույժ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982)։ ՌԳԳԱ ակադեմիկոս (1988)։ ՌԽՖՍՀ վաստակավոր անասնաբույժ (1979)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահեն Մկրտչյանը ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 3-ին, Տաթև (այժմ՝ Սյունիքի մարզում) գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (ԵԱԱԻ)։ 1951-1955 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1955-1965 թվականներին աշխատել է Ռուսաստանի Լեռնային Ալթայի Ինքնավար Մարզում։ 1965-1973 թվականներին եղել է Ալթայի գյուղատնտեսական ԳՀԻ փոխտնօրեն։ 1973-1995 թվականներին եղել է Ալթայի անասնապահության ԳՀ և նախագծատեխնոլոգիական ինստիտուտների տնօրեն[3]։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների բնական դիմադրողականության ձևավորման մեխանիզմի, իմունակենսաբանական հակազդունակության տվյալներն ընտրասերման մեջ կիրառելու, ոչխարների սաղմի փոխպատվաստման, փոխպատվաստվածների մթերատվության և դիմադրողականության վրա մայրական օրգանիզմի ազդեցության խնդիրներին[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Инфекционные и инвазионные болезни сельскохозяйственных животных, Горно-Алтайск: Кн. изд-во, 1957, с. 79.
- Витаминное и минеральное кормление животных и меры борьбы с авитаминозами, Горно-Алтайск: Кн. изд-во, 1960, с.85.
- Совершенствование молочного скота в Алтайском крае, 1987. № 11. С. 31–33.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15104
- ↑ www.cnshb.ru http://www.cnshb.ru/AKDiL/akad/base/RM/000501.shtm։ Վերցված է 2019-03-30
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 148։
|
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Տաթև գյուղում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1995 մահեր
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ակադեմիկոսներ