Շահեն Հայրապետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն Հայրապետով
Ի ծնեՇահեն Ալեքսանդրի Հայրապետով
Ծնվել է1917 նոյեմբերի 30
ԾննդավայրՏանակերտ, Նախիջևան[1]
Մահացել էսեպտեմբերի 6, 2007(2007-09-06) (տարիքը 89)
Վախճանի վայրՄոսկվա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Ժուկովի մեդալ

Շահեն Ալեքսանդրի Հայրապետով (նոյեմբերի 30, 1917(1917-11-30), Դերբենդ, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ - սեպտեմբերի 6, 2007(2007-09-06), Մոսկվա, Ռուսաստան), ճարտարապետ, ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Եղել է «Մոսնախագիծ-2»-ի, «Ակադեմ» նախագծերի գլխավոր ճարտարապետը, Քաղաքացիական շինարարության և ճարտարապետության պետկոմի հասարակական կառույցների վարչության պետի տեղակալ, ԽՍՀՄ ԳԱ նախագծերի փորձագիտության բաժնի գլխավոր փորձագետ։

Հեղինակային խմբի կազմում իրականացրել է Մոսկվայի Կալինինի պողոտայի առևտրային կենտրոնի կառույցները, Կրեմլում ԽՍՀՄ ԳԽ նախագահության շենքի, Գորկու փողոցի և Կառլ Մարքսի պողոտայի վերակառուցումները։

Հայրապետովի նախագծերով կառուցվել են ԽՍՀՄ ԳԱ Լեռնային գործի ինստիտուտի, ԽՄԿԿ կենտկոմին կից հասարակական ԳԱ շենքերը, Մոսկվայում` Լյուքսեմբուրգի դեսպանատունը, Դամասկոսում` ԽՍՀՄ դեսպանատան շենքերի համակառույցը, Ջոկյակարտայում` ԽՍՀՄ տաղավարը Ինդոնեզիայի միջազգային ցուցահանդեսում։

Մասնակցություն Հայրենական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի մարտից մինչև 1945 թվականը ծառայել է բանակում։ 1942 թվականին ավարտել է Ռազմա-ինժեներական ակադեմիայի արագացված դասընթացները։ Մարտնչել է Կալինինյան ռազմաճակատում, Արևմտյան ռազմաճակատում, Երրորդ Բելառուսական ռազմաճակատում, Առաջին մերձբալթյան ռազմաճակատում` որպես ականազերծման վաշտի հրամանատար։ Վերջին զինվորական կոչումը եղել է կապիտան։ Երեք անգամ վիրավորվել է։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է ստեղծագործական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ (1978, 1979, 1987 թվականներ), 1991 թվականին կազմակերպել է «Հայաստանի հին ճարտարապետությունը» ցուցահանդեսը Մոսկվայում[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններ
  • Ժուկովի անվան արծաթե մեդալ
  • ԺՏՆՑ արծաթե մեդալ
  • «Ոսկեհատույթ» մրցանակ, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 274 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  2. «О принципах архитектурной композиции Жолтовского. Айрапетов.pdf». Google Docs. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.