Շահանե Նռանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահանե Նռանյան
Ծնվել էհուլիսի 25, 1981(1981-07-25) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան

Շահանե Մինասի Նռանյան (հուլիսի 25, 1981(1981-07-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, դիզայներ։ Ճարտարապետության թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահանե Նռանյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 25-ին, Երևանում։ 1998 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ։ 2004 թվականին ավարտել է ԲՈՒՀ-ը` ստանալով ճարտարապետ-դիզայների որակավորում։ 1999 թվականին ուսանող ճարտարապետների վերապատրաստում է անցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ 1999 թվականին դարձել է Երևանի ճարտարապետաշինարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի ճարտարապետության տեսության և պատմության ամբիոնի և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ճարտարապետության և քաղաքաշինության բաժանմունքի՝ Ալեքսանդրա Երեմյանի անվան մրցանակի դափնեկիր (վկայագիր թիվ 002)։ 2004-2013 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Ճարտարապետության թեկնածու է։

2004 թվականին ստացել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ճարտարապետության բնագավառի դիմպլոմային նախագծերի հանրապետական ամենամյա ստուգատես-մրցույթի դիպլոմ։ 2005-2006 թվականներին եղել է «Հազարաշեն» ՍՊԸ, գլխավոր ճարտարապետը, 2006-2007 թվականներին՝ «ԼՎ և Արքիթեքթս» ՍՊԸ, ճարտարապետ-դիզայներ։ 2006 թվականին Վենետիկում մասնակցել է Ճարտարապետական բիեննալեի։ 2007 թվականից անհատ ճարտարապետ-դիզայներ է։

Առանձնատներ է նախագծել «Նոյ» թաղամասում, Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Ձորաղբյուրում, Մարտունիում, Մոսկվայում։ Հյուսիսային համալսարանի մուտքային հանգույցի նախագծում (համահեղինակությամբ)։ Մի քանի տասնյակ առանձնատների, բնակարանների, հասարակական վայրերի ինտերյերի նախագծում։ 2009 թվականին արժանացել է Իմէքս Գրուպի «Լավագույն գործընկեր» դիպլոմի։ 2010 թվականին ստացել է «Կերամիկա», Իմէքս Գրուպի «Լավագույն գործընկեր» պատվոգիր։ 2010 թվականին Փարիզում մասնակցել է «Հանսգրոհե» ընկերության «Աքսոր Բուրուլեկ» հավաքածուի շնորհանդեսին։ 2011 թվականին արժանացել է «Հանսգրոհե» ընկերության Լոգասենյակի դիզայնի մրցույթի պատվոգրի։

2016-2017 թվականներին ստացել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի անգլերենի փուլերի ավարտական վկայական։ 2016 թվականին եղել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասիստենտ։ Դասավանդում է «Նախագծման հիմունքներ» և «Հայկական արդի ճարտարապետություն» առարկաները։ Ղեկավարում է բակալավրիատի ավարտական աշխատանքները[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Թորոսյանի ճանապարհը դեպի ճարտարապետության աշխարհ //ԵՃՇՊՀ գիտական աշխատությունների ժողովածու. Հատոր I (29). Երևան։ ԵՃՇՊՀ հրատ., 2007, էջ 131-133։
  • Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական ձեռագիրը //ԵՃՇՊՀ գիտական աշխատությունների ժողովածու. Հատոր II (30). Երևան։ ԵՃՇՊՀ հրատ., 2007, էջ 72-74։
  • Երևանի քաղաքապետարան, պատմության թանգարան և բիզնես կենտրոն համալիրի ճարտարապետության վերլուծություն // ԵՃՇՊՀ գիտական աշխատությունների ժողովածու. Հատոր II (32). Երևան։ ԵՃՇՊՀ հրատ., 2008, էջ 25-31։
  • «Հյուսիսային կասկադ» հուշարձանային համալիրի ճարտարապետությունը //ԵՃՇՊՀ Տեղեկագիր. – Երևան, 2008. 2/2008թ. – N2/5, էջ 22-30։
  • Ջիմ Թորոսյանի նախագծային գործունեությունը ճարտարապետական փոքր ձևերում //Հայաստանի շինարարների միության տեղեկագիր. Երևան, 2012. – N11-12. Էջ 93-98։
  • Նռանյան, Շահանե Մինասի (2013) Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական ժառանգությունը. PhD thesis, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նռանյան Շահանե Մինասի
  2. «Նռանյան, Շահանե Մինասի (2013) Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական ժառանգությունը. PhD thesis, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.