Շալոմ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հրեական «Շալոմ» թատրոն
Московский еврейский театр «Шалом»
Տեսակթատրոն
գեղարվեստական ղեկավարՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Լեվենբուկ
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա, Լենինգրադյան պողոտա, 71 շենք
Հիմնադրման ամսաթիվ1988
Անվանված էՄոսկվայի հրեական դրամատիկական թատրոն-ստուդիա
 Shalom Theatre Վիքիպահեստում

Մոսկվայի հրեական «Շալոմ» թատրոն, հրեական թատրոն բոլոր ազգությունների համար, հիմնադրվել է 1988 թվականին։ Գտնվում է Մոսկվա, Վարշավյան պողոտա, 71 տուն հասցեում։ Միակ թատրոնն է Ռուսաստանում, որն ամբողջապես նվիրված է հրեական մշակույթին ու ավանդույթներին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի հրեական դրամատիկական անսամբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնին տրամադրվել է նախկինում «Շող» կինոթատրոնին պատկանող շենքը Վարշավյան պողոտայում։ Թատրոնը մեծ պատմություն ունի, որն սկսվում է հետպատերազմյան տարիներից, երբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոլոմոն Միխոելսի սպանությունից հետո փակվել են բոլոր հրեական թատրոնները, այդ թվում` գլխավոր` Պետական հրեական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր նա։ Ավելի ուշ, 60-ական թվականներին, մեծ դժվարությամբ թույլտվություն է տրվել ստեղծելու Հրեական դրամատիկական անսամբլը, որը գոյութուն է ունեցել մինչև 1988 թվականը, այսինքն, մինչև Մոսկվայի հրեական «Շալոմ» թատրոնի ստեղծումը[1]։ 1962 թվականին Մոսկոնցերտին կից ստեղծվել է Մոսկվայի հրեական դրամատիկական անսամբլը։ Անսամբլի առաջին կազմում կային երեք դերասաններ 1949 թվականին փակված Մոսկվայի պետական հրեական թատրոնից։ Դրանք էին Բինիոմին Շվարցերը, Սոնյա Բինիկը և Ա. Կոգանը[2], ինչպես նաև` Լեա Կոլինան, Զինովի Շուլմանը, Ս. Լեշինսկայան։ Անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր Բինիոմին Շվարցերը։ 1973 թվականին ցուցադրվել է «Կախարդված դերձակը» ըստ Շալոմ Ալեյհեմի պատմվածքի։ Ներկայացումը բարձր է գնահատվել թատերական հասարակության կողմից, «Կախարդված դերձակը» եղել է անսամբլի խաղացանկի մեջ 8 տարի։ 1980 թվականին անսամբլի ղեկավար է նշանակվել Յակով Գուբենկոն, ում առաջարկել են ստեղծել հրեական թատրոն-ստուդիա, սակայն գործընթացը ձգվել է մի քանի տարի տարի։

Թատրոնի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Մոսկվայի հրեական դրամատիկական անսամբլը վերանվանվել է Մոսկվայի հրեական դրամատիկական թատրոն-ստուդիայի և առաջին անգամ հրեական մշակութային հաստատությունների փակումից հետո ստացել է մշտական գործելու վայր։ 1987 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավարն է դարձել Ալեքսանդր Լեվենբուկը։ Թատրոնն ստացել է նոր անվանում` Մոսկվայի հրեական «Շալոմ» թատրոն։ Այդ ժամանակ ռուսերեն լեզուն գերակա է դարձել բեմում, իսկ գործիքային անսամբլը դուրս է եկել թատրոնի կազմից։

Հրեական թատրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայի հրեական «Շալոմ» թատրոնը հանդիսավոր կերպով նշել է իր գործունեության 25-ամյակը Էստրադայի թատրոնի բեմում։ Հրեական թատրոնի համար հոբելյանական ներկայացում է եղել Իգոր Դեմարինի երաժշտության հիման վրա գրված «Ադամ և Եվա» ներկայացումը[3] Թատրոնի 26-րդ թատերաշրջանը բացվել է միանգամից երկու հարթակներում` կապված Վարշավյան պողոտայում գտնվող շենքում ընթացող շինարարության հետ։ Վերանորոգման աշխատանքների ժամանակ կիրակի օրերին «Շալոմ» թատրոնը ներկայացումներ է խաղացել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում[4]։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գնացք երջանկության հետևից» (ըստ Արկադի Հայթի պիեսի)։

Ժամանակակից խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սառածը», ռեժ.` Միխայիլ Ցերիշենկո
  • «Տիկին Ռոզա»
  • «Աղացած ձուկ գարնիրով»
  • «Զվարճալի 13 թիվը»
  • «Նյու Յորքի կեսն ինձ հիմա հարազատ է»
  • «Սերը խոչընդոտներով»
  • «Ի՞նչ ես դու նրա մեջ գտել»

Մանկական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իսկ երրորդ պինգվինը ճամպրուկում է...»
  • «Լեոպոլդ կատուն»
  • «Դե, գա՛յլ, սպասի՛ր»
  • «Տրալի-վալի օպերացիան կամ Շապոկլյակի խոսակցությունը»

Այլ ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սիրո մասին տարբեր լեզուներով»
  • «Անտանելի սեր մարդկանց հանդեպ». Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Ռոման Վիտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի պոեզիայի ծրագիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Շալոմ» թատրոնի մասին թատրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  2. ««Շալոմ» թատրոնի մասին enc-dic.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Շալոմ» թատրոնը պատրաստում է մյուզիքլ աստվածաշնչյան թեմայով.m24.ru
  4. «Москва 24»: Еврейский театр «Шалом» откроет сезон на двух площадках
  5. Մարինա Գոլուբի մասին նրա պաշտոնական կայքում
  6. «Դմիտրի Գուդոչկինի մասին ruskino.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Կոնստանտին Լեշենկոյի մասին «Շալոմ»-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Умер Марк Гейхман (Москва)» — Страстной бульвар, 10, Выпуск № 4-144/2011
  9. «Վիկտորիա Տարասովայի մասին «Շալոմ» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]