Շալյապինի գլխաքանդակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շալյապինի գլխաքանդակը
տեսակքանդակ
նկարիչՀակոբ Գյուրջյան
տարի1915 թ․
ստեղծման վայրՄոսկվա
ստեղծման երկիրՌուսաստան
նյութբրոնզ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Շալյապինի գլխաքանդակը, Հակոբ Գյուրջյանի քանդակներից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը կատարված է մեծ տաղանդով։ Արտիստը ներկայացված է գլուխը վեր պահած, իր մեծությունն զգացողի հպարտ գիտակցությամբ։ Նա այդպիսին է եղել նաև առօրյա կյանքում, մանավանդ որ դրան նպաստում է նրա ֆիզիկականը` հաղթանդամ կազմվածքը, բեմական շարժուձևը, արտիստիկ կեցվածքը։ Մեծ տաղանդով օժտված լինելու հանգամանքը նրան իրավունք է տվել յուրահատուկ դիրք գրավել հասարակության շրջանում։ Այդպիսի ճանաչումով են նրան ներկայացրել նաև ռուս անվանի նկարիչներ Վալենտին Սերովը, Բորիս Կուստոդիևը, Իլյա Ռեպինը։ Գյուրջյանը նույնպես նկատել էր նրան հատուկ ցուցադրական կեցվածքը։

Մշակման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալյապինի կերպարը պահանջել է նաև մշակման տարբեր տեխնիկա և տարբեր նյութ։ Իհարկե ոչ մարմարը և ոչ մշակման հղկված եղանակը չէին համապատասխանելու այդպիսի առնական նկարագրով արտիստի կերպարին, դրա համար էլ նյութ է ընտրված բրոնզը, իսկ մշակման տեխնիկան՝ անհարթ։ Շալյապինի դիմաքանդակի դինամիկ կոմպոզիցիան թելադրված է նրա արտիստական նկարագրով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե․ Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]