Նրանք չեն անցնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
On Ne Passe Pas!
Մորիս Նյումոնի պլակատը

«Նրանք չեն անցնի» (իսպ.՝ ¡No pasarán!, ֆր.՝ Ils ne passeront pas), որևէ դիրքորոշումը պաշտպանելու հստակ նպատակը արտահայտող քաղաքական կարգախոս։

Առաջին անգամ կարգախոսն օգտագործել է ֆրանսիացի գեներալ Ռոբեր Նիվելը՝ 1916 թվականի Վերդենի ճակատամարտի ժամանակ, չնայած որ երբեմն դա վերագրում են նրա անմիջապես ղեկավար Երկրորդ բանակի հրամանատար Ֆիլիպ Պետենին։ 'On ne passe pas!' ձևով այդ բառերը տպվել են 1918 թվականի Մարնայի ճակատամարտին վերաբերվող պլակատներին, իսկ հետագայում նաև Մաժինոյի գծի զորամասերի խորհրդանշաններին։

Այլ լեզուներ, այդ թվում նաև հայերեն, կարգախոսն անցել է իսպաներենի միջոցով։ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Դոլորես Իբարրուրին ստեղծել է այս արտահյտությունը որպես հակաֆաշիստական շարժման գլխավոր խորհրդանշաններից մեկը։ Դրան պատասխան է հանդիսացել Ֆրանսիսկո Ֆրանկոյի «Hemos pasado» («Մենք անցանք») արտահայտությունը, որը նա ասել է Մադրիդը գրավելիս։

Տես նաև[խմբագրել]