Նվեր Սարգսյան
Նվեր Միքայելի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 23 փետրվարի 1983 |
Ծննդավայր | Հայաստան, Չարենցավան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ, Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գործարար |
Գործունեություն | գործարար, ՏՏ, լոգիստիկայի և բիզնես ոլորտի ընկերությունների հիմնադիր |
Նվեր Սարգսյան, (փետրվարի 23, 1983, Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, Մոսկվայի «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվեր Միքայելի Սարգսյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ Չարենցավան քաղաքում։ Սովորել է Չարենցավանի Եղ․Չարենցի անվան թիվ 5 դպրոցում։ 1999-2001 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։ 2001-2005 թվականներին ուսումը շարունակել է Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետում։ 2003 թվականին Նվեր Սարգսյանը մի խումբ համախոհների հետ հիմնել է Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հայ ուսանողական ասոցիացիան[2]։ Եղել է ասոցիացիայի առաջին նախագահը։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվեր Սարգսյանը 2008 թվականից ծավալում է բիզնես-ոլորտի գործունեություն։ Հիմնել է ընկերություններ ՏՏ, լոգիստիկայի և բիզնես խորհրդատվության ոլորտներում[3]։ 2014 թվականի նոյեմբերի 22-ին Նվեր Սարգսյանի նախաձեռնությամբ Մոսկվայում հիմնադրվել է աշխարհում ամենամեծ, առաջին հայկական «Կիլիկիա» (Cilicia) բիզնես ակումբը[4], որին անդամակցում են ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլար ներդրումով։ 2017 թվականին բացվել է բիզնես ակումբի մասնաճյուղը Երևանում[5]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Саргсян Нвер Микаелович, учредитель организации(չաշխատող հղում)
- «Կիլիկիա» բիզնես ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանի հանդիպումը Զարեհ Սինանյանի հետ(չաշխատող հղում)
- Նվեր Սարգսյան, Alpha News , հարցազրույց