Jump to content

Նուևա Լոնդրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նուևա Լոնդրես
Nueva Londres
ԵրկիրՊարագվայ Պարագվայ
ԴեպարտամենտԿաագուասու
ՀամայնքԿաագուասու
Մակերես883 կմ²
ԲԾՄ135 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն4 568 մարդ (2017)
Խտություն5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-4, UTC-3
Հեռախոսային կոդ+ (595) (516)
Նուևա Լոնդրես (Պարագվայ)##
Նուևա Լոնդրես (Պարագվայ)

Նուևա Լոնդրես (Իսպաներեն արտասանություն՝ [ˈnweβa ˈlondɾes], New London), քաղաք Պարագվայի Կաագուասու Դեպարտամենի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է 883 կմ² տարածք և ունի 4 981 բնակիչ՝ 2017 թվականի մարդահամարի տվյալներով[1]։ Այն գտնվում է Ասունսյոնից 137 կմ հեռավորության վրա։

«Նոր Ավստրալիայի» բնակիչները

1893 թվականին երկու հազար տղամարդ ու կին Վիլիամ Լեյնի գլխավորությամբ լքեցին Ավստրալիան հանուն Պարագվայի, որտեղ նրանք հիմնադրեցին ուտոպիական սոցիալիստական գաղութ, որ կոչվում էր Նոր Ավստրալիա։ Գաղութը հաջողություն չունեցավ, բայց նրանց ժառանգներին կարող ենք գտնել Ֆոս դու Իգուասուից 200 կմ-ից փոքր ինչ ավել հեռավորության վրա։ Վերաբնակիչների մեջ էին Ռիչարդ Սմիթը և Ջոն Սմիթը։

1957 թվականի հոկտեմբերին քաղաքը ճանաչվեց որպես շրջան, իսկ Ավստրալիայի կառավարության կողմից շրջանը Նոր Կանբերա վերանվանվելու խնդրանքի մերժումից հետո, քաղաքը վերանվանվեց Նուևա Լոնդրես (իսպաներենից թարգմանաբար՝ Նոր Լոնդոն)։

Պարագվայի քարտեզ, պատկանել է Ջոն Լեյնին

Նուևա Լոնդրեսում միջին ջերմաստիճանը 22 °C է, նվազագույնը հասնում է 0 °C-ի, իսկ առավելագույնը՝ 32 °C-ի։ Կլիման մեղմ է, բնորոշվում է առատ տեղումներով։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Լոնդոնն ունի 4 568 բնակիչ, որից 2 392-ը տղամարդիկ են, իսկ 2 176-ը՝ կանայք (ըստ 2008 թվականի Ընդհանուր Վիճակագրության Տնօրինության, հարցումների և մարդահամարների տվյալների)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Proyección de la población por sexo y edad, según distrito. Revisión 2015» (PDF). DGEEC. 2015 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուևա Լոնդրես» հոդվածին։