Նուրխոն Յուլդաշխոջաևա
Նուրխոն Յուլդաշխոջաևա | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Մարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ |
Մահացել է | հունիսի 1, 1929 |
Մահվան վայր | Մարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պարուհի |
Նուրխոն Յուլդաշխոջաևա (ուզբեկերեն՝ Nurxon Yoʻldoshxoʻjayeva, 1913, Մարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ - հունիսի 1, 1929, Մարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], խորհրդային ուզբեկ արտիստուհի, որին 1929 թվականի հունիսի 1-ին սպանել է իր հարազատ եղբայրը՝ գործելով «պատվո սպանություն» այն բանի համար, որ նա հանդգնել է հասարակության առաջ պարել բաց դեմքով՝ առանց չադրայի (չաչվանի)[2]։
Այդ ոճիրը գործած Սալիխոջան՝ պարուհու եղբայրը և Յուլդաշխոջա Սալիմխոջաևը՝ պարուհու հայրը, դատապարտվել են մահապատժի, իսկ սպանության դրդողն ու պատվիրատուն՝ քաղաքի մոլլան ու մինբաշին, աքսորվել է[3]։
Երիտասարդ արտիստուհու կյանքի ու ողբերգական մահվան մասին կոմպոզիտոր Քամիլ Յաշենը գրել է «Նուրխոն» մյուզիքլը, որտեղ գլխավոր հերոսուհին հանդես է բերված որպես նահատակ[4]։ Երաժշտական այդ ծավալուն ստեղծագործությունը խորհրդային տարիներին մեծ ժողովրդականություն էր վայելում[5]։
Ողբերգական ճակատագրի տեր երիտասարդ պարուհու հայրենի օրրանի՝ ուզբեկական Մարգիլան քաղաքի մշակույթի պալատի առջև 1968 թվականին տեղի է ունեցել Նուրխոնի հուշարձանի[6] հանդիսավոր բացումը (հեղինակ՝ քանդակագործ Վ. Կլեբանով[7]): 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի լուծարումից և Ուզբեկստանի անկախացումից հետո, այդ արձանը ապամոնտաժել են[8]՝ համարելով հետխորհրդային ժամանակներին ոչ հարմար և նույնիսկ ոչ բարոյական[9] (քանի որ նվիրված էր «խուջում» դարաշրջանի մի ֆեմինիստուհու)[10]։ Թեև այն էլ պիտի ասել, որ Ֆերգանա քաղաքում կինոթատրոններից մեկը դեռ շարունակում է կոչվել Նուրխոնի անունով[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ЎзМЕ. Биринчи жилд. Тошкент, 2000
- ↑ Don Rubin, Chua Soo Pong, Ravi Chaturvedi, Ramendu Majundar, Minoru Tanokura The World Encyclopedia of Contemporary Theatre: Asia/Pacific. — Taylor & Francis, 2001. — 540 с. — ISBN 9780415260879
- ↑ Kamp, Marianne. The new woman in Uzbekistan : Islam, modernity, and unveiling under communism. — Seattle: University of Washington Press, 2006. — 1 online resource (xiii, 332 pages) с. — ISBN 9780295802473
- ↑ «Сарымсакова Л. в роли Кимьё («Нурхон» Яшена) Иллюстрация»։ bse.sci-lib.com։ Վերցված է 2017-11-29
- ↑ «Great Soviet Encyclopedia {ru}»։ Bse.sci-lib.com։ 2007-07-08։ Վերցված է 2010-09-12
- ↑ Picture of the statue - Boy Looks up at Statue of Nurkhon
- ↑ «SCULPTORS»։ O'ZBEKISTON HAYKALTAROSHLIGI(չաշխատող հղում)
- ↑ Colin Thubron, The Lost Heart of Asia. Heinemann, 1994
- ↑ MacLeod Calum, Mayhew Bradley (2004)։ Ouzbékistan: Samarcande, Boukhara, Khiva (ֆրանսերեն)։ Olizane։ էջ 141։ ISBN 978-2-88086-313-5
- ↑ Thubron, Colin. Il cuore perduto dell'Asia : in treno dal Turkmenistan al Pamir. — Milano: Feltrinelli Traveller, 1995. — 366 p. с. — ISBN 9788871081243
- ↑ «"Days of the Uzbek National Cinema Arts" held in Margilan»։ Uzdaily.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին։ Վերցված է 2010-09-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
(անգլերեն) Uzbek Dance and Culture Society : About the Dance Archived 2007-10-09 at the Wayback Machine.