Նոր կյանք (հանդես, Նոր Նախիջևան)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
| Նոր կյանք | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | 1898 |
| Հիմնադիր | Վերակազմյալ հնչյակյան կուսակցություն |
| Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
«Նոր կյանք» («Նոր կեանք»), գրական, քաղաքական կիսամսյա հանդես։ Վերակազմյալ հնչակյան կուսակցության հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1898-1902 թվականներին Լոնդոնում։ Խմբագիրներն են եղել Արփիար Արփիարյանը, Լևոն Բաշալյան։ Ներկայացրել է կուսակցության խնդիրներն ու նպատակները, ծանոթացրել հայերի կացությանը Ռուսաստանում, Թուրքիայում, Պարսկաստանում և այլուր։
Հանդեսը թարգմանաբար տպագրել է այլալեզու մամուլի՝ Հայկական հարցին նվիրված հոդվածներ, անդրադարձել է Թուրքիայից Արևելյան Հայաստան հասած գաղթականների ու որբերի ճակատագրերին, որբերին օգնելու կոչ ուղղել Ամերիկայի և Եվրոպայի երկրների հայությանը։ Տպագրել է նաև գեղարվեստական, պատմահայագիտական նյութեր։
1902 թվականին միավորվել է «Հնչակ» պարբերականին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 360)։ |