Նորտ Կիլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորտ Կիլինգ
Տեսակկղզի
Երկիր Ավստրալիա
Վարչատարածքային միավորԿոկոսյան կղզիներ
Մակերես1,2 կմ²
Պահպանման տարածքPulu Keeling National Park?
Քարտեզ
Քարտեզ

Նորտ Կիլինգ (անգլ.՝ North Keeling), անմարդաբնակ կորալյան օղակղզի Կոկոսյան կղզիների կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Հորսբերգ կղզուց 25 կմ հյուսիս։ Կղզու մակերեսը կազմում է 1,2 կմ², իսկ բուստալճակինը՝ 0,5 կմ²։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 մ։ Օղակղզին գրեթե ամբողջությամբ ծածկում է բուստալճակը օվկիանոսից։ Օղակղզին, բուստալճակը և օվկիանոսի տարածքի 1,5 կմ–ը մտնում են Պուլա–Կիլինգ ազգային պարկի կազմի մեջ։

Կղզում ապրում են Gallirallus philippensis andrewsi էնդեմիկ ենթատեսակը, ինչպես նաև բազմաթիվ ծովային թռչուններ։ Ֆլորայում տարածված են կոկոսի արմավենիները։ Կղզու ծովային կյանքը շատ բազմազան է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին անմարդաբնակ է։ Ազգային պարկ այցելելու համար անհրաժեշտ է թույլտվություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորտ Կիլինգ» հոդվածին։