Նորտ Բրազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորտ Բրազեր
Տեսակկղզի
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԲրոնքս շրջան
Երկարություն0,405 կմ
Լայնություն0,255 կմ
Մակերես0,053 կմ²
Աշխարհագրական տեղադրությունNorth and South Brother Islands?
Ջրլիցի ափինԻսթ Ռիվեր
Քարտեզ
Քարտեզ

Նորդ Բրադեր (անգլ.՝ North Brother Island, թարգմ. «Հյուսիսային Եղբայր») փոքր անմարդաբնակ կղզի Իստ Ռիվեր նեղուցում, պատկանում է Նյու Յորքին։ Հեռավորությունը մայրցամաքից 350 մետր է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին կլորավուն է (գրեթե 400 մ տրամագով)։ 250 մետր դեպի հարավ գտնվում է Սաուտ Բրադեր կղզին (South Brother Island, թարգմ. «Հարավային Եղբայր»), որը ևս անմարդաբնակ է և ունի շատ փոքր մակերես[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«General Slokam» կղզու մոտ նավաբեկության զոհերը

1614 թվականից կղզին իր հարավային եղբայր կղզու հետ միասին պատկանում էր հոլանդական Վեստ Ինդյան ընկերությանը և հայտնի էին De Gesellen (ռուս.՝ ընկերություններ) անվանմամբ։ Մինչև 1885 թվականը կղզին անմարդաբնակ էր, սակայն 1885 թվականին Ռուզվելտ կղզուց` նախկինում`Բլեկուելս, այստեղ տեղափոխեցին Riverside Hospital մասնագիտացված հիվանդանոցը, որտեղ բուժում էին «ծաղիկ» կոչվող հիվանդությունը։ 1930-ականների վերջին հիվանդանոցը փակվեց։ Հիվանդանոցի ամենահայտնի բուժվող հիվանդը լեգենդար Տիֆակիր Մերրին էր, ով այստեղ բազում դժվարություններ կրեց շուրջ 20 տարի և այստեղ էլ վախճանվեց 1938 թվականին[2]։ 1904 թվականի հունիսի 15-ին կղզու ափին խորտակվեց «Գեներալ Սլոկամ» ((անգլերեն)) ջերմանավը, որից զոհվեցին ավելի քան հազար մարդ[3] (на илл.): Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այստեղ էին ապրում պատերազմի մասնակից վետերանները, սակայն կացարանների անբավարար լինելու պատճառով որոշ ժամանակ անց կղզին նորից դատարկվեց։ 1950-ական թվականներին այստեղ բացվեց թմրամոլների վերականգնման կլինինիկա, սակայն այն ծառայեց այլ նպատակի համար. շատ հիվանդներ փաստում էին, որ այստեղ պահվում են իրենց կամքին հակառակ, մյուսներն էլ մեկնաբանում էին, որ բուժանձնակազմն զբաղվում է կոռուպցիայով` բուժումն ավարտած հիվանդներին նորից թմրանյութեր վաճառելով։ այդ պատճառով էլ 1963 թվականին հաստատությունը փակվեց։ 1869-ից 1953 թվականները կղզում տեղադրված էր փարոս(անգլերեն)[4]: 2011 թվականի տվյալներով կղզին փակ է այցելուների համար, նախկին հիվանդանոցի որոշ մասնաշենքեր դեռևս պահպանվում են, սակայն խարխլված են և ժամանի ընթացքում քայքայվում են։ 2014 թվականին նկարահանված «Հիշեք ամեն ինչ» սերիալի 8 էպիզոդներ զարգանում են Նորտ Բրադերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարոն Սեյց (Seitz, Sharon) и Стюарт Миллер (Miller, Stuart): «Նյու Յորքի մյուս կղզիները» (The Other Islands of New York), 2003. ISBN 0-88150-502-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Kingston Lounge — Ֆոտոռեպորտաժ կղզուց kingstonlounge.blogspot.com, 13 հունվարի 2011
  • Brothers: NYC's worst maritime tragedy — Ֆոտոռեպորտաժ կղզուց forgotten-ny.com, 2004
  • Riverside Hospital — Ֆոտոռեպորտաժ կղզուց opacity.us
  • «An Overviw of Rickers Island». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին., nyc24.org

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В этом и всех последующих измерениях использовались встроенные возможности бесплатной программы в свободном доступе Google Earth
  2. 2,0 2,1 City Claims Final Private Island in East River, New York Times, 20 ноября 2007
  3. The 'General Slocum' an Unlucky Craft, New York Times, 16 июня 1904
  4. «Маяк North Brother Island Light — Открытки». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. на americanhistory.si.edu