Բուկմոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նորվեգերեն (բոքմալ)ից)
Infoboxforlang.png
Բուկմոլ
Տեսակ լեզու, Q399495? և Q1149626?
Ենթադաս նորվեգերեն
Խոսողների քանակ 4 000 000
Վերահսկող կազմակերպություն Q1348705? և Q1296452?
Գրերի համակարգ լատինական այբուբեն
IETF nb
ISO 639-1 nb
ISO 639-2 nob
ISO 639-3 nob
ISO 639-6 nob
Նորվեգիայի մունիցիպալ տարածքների պաշտոնական լեզուների ձևերի քարտեզը։ Կարմիրով նշված է բուկմոլը, կապույտով՝ նյունորսկը։

Նորվեգերեն (բուկմոլ)[1] (ինքնանվանումը՝ Norsk (Bokmål)՝ «գրքի լեզու»)՝ Հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբի լեզու։ Ներկայումս Նորվեգիայում զուգահեռաբար գործածվում է նորվեգերենի երկու պաշտոնական գրական լեզու՝ բուկմոլ և նյունորսկ։

Ձևավորվել է դանիերենի հիմքի վրա՝ Դանիայի տիրապետության չորս հարյուրամյակների ընթացքում։

19-րդ դարի նորվեգացի նշանավոր գրողներ Հենրիկ Իբսենը և Բյորնստյերնե Բյորնսոնը գրում էին նոր-նոր ձևավորվող նորվեգերենով, որը հետագայում ստացավ «տիրակալի լեզու» (նորվեգերեն՝ riksmål ռիկսմոլ), իսկ 1929 թ.-ից՝ բուկմոլ անունը։

Բուկմոլը գործածում է Նորվեգիայի բնակչության մոտավորապես 90%-ը, այդ լեզվով են լույս տեսնում կենտրոնական ԶՏՄ-ները, այդ լեզուն են առավել հաճախ սովորում արտասահմանցի ուսանողները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. էջ 237b.