Նորմալ ապրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Graph of a normal good
Սովորական ապրանքի օրինակ։ Երբ եկամուտը B1-ից B3 է աճում, օգտակարության կորի (I) շարժումը թելադրում է, որ X1 ապրանքի քանակն աճում է զուգահեռաբար: Հետևաբար, X1-ը նորմալ ապրանք է:

Նորմալ ապրանք (անգլ.՝ Normal good), տնտեսագիտական հասկացություն և բարիքների խումբ։ Վերջիններիս բնորոշ է պահանջարկի աճը՝ սպառողի եկամտի աճին զուգընթաց և հակառակը[1], ի հակադրություն ստորադաս ապրանքների, որոնց պահանջարկը նվազում է եկամտի աճի հետ զուգընթաց[2]։

Ուսումնասիրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտի և նորմալ ապրանքների պահանջարկի միջև կա դրական համեմատականություն, այսինքն՝ եկամուտների փոփոխությունները և նորմալ ապրանքների պահանջարկը աճում են նույն «ուղղությամբ»[3]։

Տնտեսագիտության մեջ առաձգականությունը և, մասնավորապես, եկամտային առաձգականությունը առանցքային է նորմալ ապրանքները բացատրելու համար։ Եկամտային առաձգականությունը չափում է ապրանքի պահանջարկի փոփոխության մեծությունը՝ ի պատասխան սպառողների եկամտի փոփոխության և հաշվարկվում է հետևյալ բանաձևով

Պահանջարկի եկամտային առաձգականություն=պահանջվող ապրանքի քանակի փոփոխություն(%)/սպառողի եկամտի փոփոխություն(%)

Ապրանքները դասակարգվում են նորմալ ապրանքների շարքին, երբ պահանջարկի եկամտային առաձգականությունը զրոյից մեծ և մեկից փոքր արժեք ունի։ Եթե դիտարկենք պարզ օրինակ, երբ խնձորի պահանջարկը աճում է 10%-ով՝ եկամտի 30% աճի դեպքում, ապա խնձորի եկամտի առաձգականությունը կլինի 0,33, և հետևաբար խնձորը համարվում է նորմալ ապրանք։

Եթե առաձգականությունը մեկից մեծ է, ապա ապրանքը համարվում է թանկարժեք, իսկ մեկից պակաս ցուցանիշի դեպքում ՝ ստորադաս ապրանքներ։ Լյուքս դասի ապրանքները նույնպես ունեն պահանջարկի և եկամտի դրական հարաբերակցություն, սակայն շքեղ ապրանքների դեպքում մարդկանց եկամտի ավելի մեծ մասը ծախսվում է շքեղ ապրանքի վրա, օրինակ՝ սպորտային մեքենայի վրա։ Մյուս կողմից, ցածր կամ նորմալ ապրանքների դեպքում մարդիկ ծախսում են իրենց եկամտի ավելի քիչ մասը։ Գործնականում, մարդկանց ավելի բարձր եկամուտ ունեցող խումբն ավելի շատ է ծախսում շքեղ իրերի վրա, իսկ ավելի ցածր եկամուտ ունեցող մարդկանց խումբն իր եկամուտից ավելի շատ ծախսում է ցածր կամ սովորական ապրանքների վրա։ Այնուամենայնիվ, սովորական և շքեղ ապրանքների դասակարգումը տարբերվում է անձից անձից։ Ապրանքը, որը համարվում է սովորական բարիք շատերի համար, գուցե համարվում է շքեղություն ինչ-որ մեկի համար։ Սա կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են աշխարհագրական դիրքը, երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, տեղական ավանդույթները և շատ ավելին[1]։

Գրաֆիկը ցույց է տալիս ինչպես նորմալ ապրանքների, այնպես էլ շքեղության ապրանքների պահանջարկի փոփոխությունը եկամտի փոփոխության հետևանքով։ Երբ եկամուտը 500- պայմանական միավորից դառնում է 700, նորմալ ապրանքների համար պահանջվող քանակը 800-ից դառնում է 900։

Նորմալ ապրանքներ և սպառողի վարքագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ ապրանքների պահանջարկը որոշվում է սպառողների վարքագծի բազմաթիվ տեսակներով։ Երբ եկամուտն ավելանում է, սպառողները կարող են իրենց թույլ տալ այնպիսի ապրանքներ գնել, որոնք նրանք չէին կարող սպառել մինչև եկամուտի աճը։ Սա նշանակում է, որ սպառողների գնողունակությունը մեծանում է։

Ըստ տնտեսագիտության տեսության՝ ապրանքների ցանկացած փաթեթում պետք է լինի առնվազն մեկ նորմալ ապրանք (այսինքն՝ ոչ բոլոր ապրանքները կարող են ցածր լինել)։ Նաև ենթադրվում է, որ ապրանքը միշտ ապահովում է մարգինալ օգտակարություն (անգլ.՝ Marginal utility): Հետևաբար, եթե բոլոր ապրանքների սպառումը նվազում է, երբ եկամուտը մեծանում է, արդյունքում սպառման համակցությունը չի համապատասխանում նոր բյուջեի սահմանափակման սահմանին[4]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ և ստորադաս ապրանքների օրինակներ
Կատեգորիաներ Նորմալ ապրանքներ Ստորադաս ապրանքներ
Հագուստ և խմելիք
  • Գարեջուր
  • Գինի
  • Ջուր[4]
  • Բրինձ
  • Արագ պատրաստվող լափշա
  • Սուպերմարկետի սեփական ապրանքանիշի սուրճ[5]
Transportation
  • Սպորտային ավտոմեքենաներ[5]
  • Թանկարժեք ավտոմեքենաներ[5]
  • Էժան օգտագործված մեքենաներ
  • Միջքաղաքային ավտոբուսային ծառայություն
  • Ավտոբուսի ուղեվարձը
Այլն
  • Կենցաղային տեխնիկա
  • Երկարակյաց սպառողական ապրանքներ
  • Հագուստ[6]
  • Մարզասրահի անդամակցություն[7]
  • Հանգիստ[4]
  • Ոսկերչական իրեր
  • Էլեկտրոնիկա[6]
  • Զեղչով համակարգով աշխատող խանութներ (օրինակ՝ Walmart)[8]


  • Ծխախոտ[7]

Վերոնշյալ աղյուսակի համար նախատեսված առաջին բացառությունն այն է, որ ոչ բոլոր ապրանքներն են խիստ նորմալ կամ ստորադաս տեսակների դասակարգվում եկամուտի բոլոր մակարդակներում։ Օրինակ, միջին չափով օգտագործված մեքենաները կարող են ունենալ պահանջարկի եկամտային դրական առաձգականություն ցածր եկամտի մակարդակներում, իսկ հավելյալ եկամուտը կարող է ուղղվել հասարակական տրանսպորտով երթևեկելը սեփական տրանսպորտի միջոցով փոխարինելուն։

Մեկ այլ հնարավոր բացառություն նշում է Լիեժի համալսարանի պրոֆեսոր Ջուրիոնին իր «Հանրային տնտեսության մեջ ստորադաս ապրանգի հասկացության» (անգլ.՝ "The Notion of Inferior Good in the Public Economy") գրքում (հրատարակված 1978 թ.): Հանրային ապրանքները, ինչպիսիք են առցանց լուրերը, հաճախ համարվում են ստորադաս ապրանքներ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Normal Goods: Definition, Demand, and Examples». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  2. «Inferior Good: Definition, Examples, and Role of Consumer Behavior». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  3. «Lesson Overview - Cross Price Elasticity and Income Elasticity of Demand (article)». Khan Academy (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 M., Perloff, Jeffrey (2015). Microeconomics (Seventh ed.). Boston. ISBN 978-0133456912. OCLC 876140973.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 Pettinger, Tejvan. «Different types of goods - Inferior, Normal, Luxury». Economics Help (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 «Normal Goods - Definition, Graphical Representation and Examples». Corporate Finance Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 Staff, Investopedia (2007 թ․ հունիսի 21). «Normal Good». Investopedia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  8. «Today in classism». The Economist (անգլերեն). 2008 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  9. Chyi, Hsiang Iris (Autumn 2009). «Is Online News an Inferior Good? Examining the Economic Nature of Online News among Users». Journalism and Mass Communication Quarterly. 86 (3): 592–612. doi:10.1177/107769900908600309. S2CID 145068946.