Անգլիայի թագուհու ժամանումը Սեն Կլու պալատ (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Անգլիայի թագուհու ժամանումը Սեն Կլու պալատ
Victoria Napoléon 1855.jpg
տեսակգեղանկար
նկարիչՇառլ Լյուի Մյուլեր
տարի1856[1] և 1855
բարձրություն73 սանտիմետր[1]
լայնություն59,7 սանտիմետր[1]
ստեղծման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԲուքինգեմյան պալատ
հավաքածուԹագավորական հավաքածու[1]
կայք

Նորին Մեծություն Անգլիայի թագուհու ժամանումը Շատո Սեն Կլու պալատ (ֆր.՝ Arrivée de S.M. la reine d’Angleterre au Palais de Saint-Cloud[2]), ֆրանսիացի գեղանկարիչ Շառլ Մյուլլերի (Charles-Louis Müller, 1815-1892) կտավ, պատկերված է 1855 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած պատմական իրադարձություն, երբ Անգլիայի թագավորական ընտանիքը հյուրընկալվել էր Շատո Սեն Կլու պալատում։ Կատարած է մի քանի գծանկարների հիման վրա, յուղաներկով և մատիտով, չափերը 73 x 59.7 սմ։

Նապոլեոն III-ի սիրելի նկարիչ Շառլ Մյուլլերը կտավում փոխանցել է Շատո Սեն Կլու պալատում տիրող ընդունելության մթնոլորտը ֆրանսիական վերապահումով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուլլերը նկարը ստեղծել է 1855 թվականին Ֆրանսիայում Անգլիայի թագավորական ընտանիքի համար կազմակերպած Նապոլեոն III-ի ընդունելության ժամանակ կատարած էսքիզների հիման վրա։ Սա ժամանակին Ֆրանսիայի ամենաշքեղ հավաքույթն է եղել։ Հրավիրված են եղել կայսերական ընտանիքի մտերիմները, դաշնակիցները, վստահված անձինք, այդ թվում, Նապոլեոնի զարմուհի և նրա նախկին հարսնացու (ֆր.՝ fiance) Մաթիլդան, որն առանց թաքցնելու ապրում էր հոլանդացի ազնվական իր սիրեկանի հետ։

Շատո Սեն Կլու պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատո Սեն Կլու պալատը եղել է ֆրանսիական ճարտարապետության մարգարիտ, կլասիցիզմի նմուշ, որը կառուցվել է Լյուդովիկոս XIV-ի եղբոր` Օռլեանի դքսի պատվերով, որից հետո ձեռք է բերել Լյուդովիկոս XVI-ը և նվիրել է իր հարսնացու Մարի Անտուանետին։ Շատո Սեն Կլու պալատը արքայական վեհության բարձրագույն խորհրդանիշ է համարվել։ Չի հասել մինչև մեր օրեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարիչ Շառլ Մյուլլեր 1865-1870 թվականների լուսանկար գրականության և արվեստի հայտնի դեմքեր շարքից

Պարահանդեսի դահլիճը լեփլեցուն է նրբաճաշակ հագնված պալատականներով։ Գլխավոր աստիճանավանդակի երկայնքով դեկորատիվ բույսերի նման շարված են զինվորները, որոնց փետրավոր (ֆր.՝ plumage) ոսկե սաղավարտները շողշողում են ծանրակշիռ ջահերի լույսի ներքո։ Շլացուցիչ դահլիճի կենտրոնում փայլլում են թագավորական և կայսերական մեծամեծերը։

Նրանց մեջ առանձնանում է, (համաձայն պատվիրատուի պահանջի) Նապոլեոնը` զարմանալիորեն վեհաշուք տեսքով, երկնագույն զինվորական համազգեստով և նեղ կարմիր տաբատով։ Նրա ցից բեղերը հիշեցնում են երեքից տասնհինգ պակաս ցույց տվող ժամացույցի սլաքներ։ Նրա կողքին կանգնած է նրբագեղ Եվգենիան բարձր օձիքավոր զգեստով։ Նրա բարեհամբույր հայացքն ուղղված է կտավի աջ կողմում կանգնած, մի փոքր հնաոճ հագնված Վիկտորիա թագուհուն, որը միակ կինն է, որ գլխարկ է դրել, որը ինչ-որ բանով գիշերային սպիտակ գլխաշոր է հիշեցնում։

Նկարում Անգլիայի թագուհին մի փոքր թեքված է դեպի ֆրանսիական զույգը (պատահական չէ նման մոտեցումը, քանի որ Մյուլլերը ֆրանսիացի նկարիչ է և Նապոլեոնի սիրելի նկարիչներից), ասես շնորհակալություն է հայտնում, որ հրավիրվել է այդպիսի գեղեցիկ տուն։ Ալբերտը փայլուն տեսք ունի իր ալ տունիկայով: Նա կանգնած է եզրում, հավանաբար նկարիչը չնսեմացնելու նպատակով է այդպես պատկերել, որպեսզի Ալբերտն իր բարձր հասակով «ստվեր չգցի» ցածրահասակ Նապոլեոնի վրա։ Ալբերտը ձեռքով բռնել է իր սուրը։ Նրա մտահոգ հայացքը արտահայտում է. «Այս ֆրանսիացին ասես գայթակղում է իմ կնոջը»[3]։

Մյուլլերը մանրակրկիտ աշխատել է նաև արքայադուստր Վիկտորիայի և Բերտիի պատկերի վրա։ Վիկտորիային պատկերել է որպես իր մոր փոքրիկ կրկնօրինակ, մինչև անգամ գլխարկը նման է Վիկտոիա թագուհու գլխարկին։ Բերտին տոնական սպիտակ վերնաշապիկով և մուգ պիջակով է։ Նրա բաց գույնի մազերը հետ են սանրված, ասես մայրը ստիպել է սանրել մազերը։ Տոնական սպիտակ վերնաշապիկով, մուգ պիջակով, գլխին ծեփած մազերով Բերտին կոմպոզիցիայի կենտրոնում է: Այդ կտավում միայն երիտասարդ արքայազն Բերտին է նայում նկարչին: Բերտիի կենսագիր Ստեֆան Կլարկը այդ նկարը մեկնաբանում է այսպես.

Aquote1.png Նրա հայացքն ասես ասում է. պալատական նկարիչը այս թագավորական և կայսերական մեծամեծերից ընտրել և նկարում է ինձ (ֆր.՝ Mich. Moi): Մի՞ թե ես իրոք այսքան կարևոր անձ եմ... (Նույն օրը Վատիկանի և Ավստրիայի կառավարության միջև պայմանագիր է ստորագրվել, ըստ որի Հռոմեական կաթոլիկ եկեղեցուն էր հանձնվում Ավստրիայում ամուսնության և կրթության օրենքների վրա հսկողությունը։ Սակայն որևէ շքեղ տոնակատարություն այդ կապակցությամբ չի կազմակերպվել)[3]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]