Jump to content

Նորդշթերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրոնհեյմ, 1942 (գերմանական արխիվ)

Նորդշթերն (գերմ.՝ Nordstern — Բևեռային աստղ), ոչ պաշտոնական՝ Նոր Թրոհհեյմ (գերմ.՝ Neu Drontheim), Նացիստական Գերմանիայի նախագիծը՝ ստեղծելու գերմանական նոր մեգապոլսի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացված Նորվեգիայի տարածքում։ Նախատեսված է ր, որ քաղաքը ունենալու էր 250 000 - 300 000 բնակչություն։

Շինարարական հրապարակը տեղակայված է եղել Թրոնհեյմ քաղաքից 15- 20 կմ հեռավորության վրա։ Քանի որ Թրոնհեյմս ֆյորդը ռազմավարական մեծ նշանակություն է ունեցել գերմանացիների համար, Նորդշթերնը պետք է կառուցվեր խոշոր ռազմածովային բազայի մոտ, որպեսզի հնարավորություն տար Գերմանիային ունենալ ամբողջական վերահսկողություն Հյուսիսային Ատլանտիկայի վրա։ Նախագիծը մեծապես խրախուսվել է ծովակալներ Էրիխ Ռեդերի և Կարլ Դյոնիցի կողմից։

Ադոլֆ Հիտլերը, ով բարձր էր գնահատում նախագիծը, հայտարարել էր, որ Նորդշթերն քաղաքը կդառնա «Գերմանական Սինգապուր»[1][2]։ Պատերազմի ընթացքում Թրոնհեյմի նավահանգիստը դարձել է Հյուսիսային Ատլանտիկայի գերմանական սուզանավերի տեղակայման հիմնական բազան։

Ռազմավարական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի օկուպացումը Նացիստական Գերմանիայի ռազմական ղեկավարությանը տվեց տարածման նոր հնարավորություններ։ Թրոնհեյմ քաղաքը և Թրոնհեյմս ֆյորդը ունեին ռազմավարական մեծ նշանակությունը մի քանի առումներով։ Մինչ պատերազմի սկիզբը փոխծովակալ և ռազմածովային ռազմավար Վոլֆգանգ Վեգեները նշում էր Նորվեգիայի մերձափնյա շրջանների ռազմավարական մեծ նշանակությունը Գերմանիայի համար։

Որպես վառ օրինակ համարվում էր Tirpitz գծանավի շինարարական աշխատանքների իրականացումը Նորվեգիայում, որը ստիպված էր մշտապես վերադառնալ Գերմանիա այդ նպատակով։ Մեծ չափեր ունենալու պատճառով՝ Հյուսիսային Ատլանտիկայում ոչ մի նավաշինարան չէր կարող ընդունել նրան։ Բրիտանիայի համար մղված մարտերում լյուֆտվաֆեի կրած պարտությունից հետո, Գերմանիայի ռազմավարները որոշեցին, որ պետք է իրականացնել Մեծ Բրիտանիայի ծովային շրջափակում։ Այդ նպատակով Բրիտանիա ուղարկվեցին ռազմական մեծ պաշարներ։ Բացի այդ, Նորվեգիան կարող էր ունենալ մեծ նշանակություն՝ մոտ ապագայում Հյուսիսային Ատլանտիկայում մղվող ռազմագործողությունների ժամանակ։ Այս և մնացած մոտիվները հիմք հանդիսացան արագացնելու Նորվեգիայի օկուպացիան։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Nordstern անվանումը նախագծին տվել է Ֆյուրերը։ Գոյություն ունի նախագծի անվան հետպատերազմական տարբերակը՝ Neu-Drontheim (հայերեն՝ Նոր Թրոնհեյմ)։ Տերմինը ստեղծվել է Գաբրիել Բրովոլդի կողմից, ով այդպես է անվանել քաղաքը 1996 թվականին լույս տեսած իր գրքի մեջ։ Այսինքն այս տերմինը երբևիցե չի օգտագործվել նացիստների կողմից։

Drontheim տարբերակը համարվում է Թրոնհեյմի գերմաներենի առօրյա խոսակցական տարբերակը։ Այդ պատճառով հիմնականում կիրառվել է օկուպացիոն իշխանությունների կողմից։ Շփոթությունը առաջանում է նաև այն պատճառով, որ Հիտլերը իր խոսքում նշել է «Trondheim/Drontheim» տարբերակը, նկատի ունենալով շինարարական նախագիծը։ Յոզեֆ Գեբելսը նախագիծը իր օրագրի մեջ անվանում էր «Nordstern», բացատրելով որ այդ անվանումը իր անձամբ ասել է ֆյուրերը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Frederic Spotts, (2002). Hitler and the Power of Aesthetics, p.33. Hutchinson.
  2. Victor Rothwell. War Aims in the Second World War: the War Aims of the Major Belligerents 1939-45, page 37. Edinburgh University Press, 2005.
  3. Frederic Spotts, (2002). Hitler and the Power of Aesthetics, p.447.