Jump to content

Նորդկապ հրվանդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորդկապ հրվանդան
Տեսակհրվանդան
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքՆորդկապ
ԲԾՄ307 մետր
Աշխարհագրական տեղադրությունMagerøya?
Ջրլիցի ափինՆորվեգական ծով
Քարտեզ
Քարտեզ
Նորդկապ հրվանդան (առաջին պլան) և Կնիվշելոդեն (հետին պլան)

Նորդկապ հրվանդան (նորվ.՝ Nordkapplatået, նորվ.՝ Nordkapp, հսսամ.՝ Davvenjárga), հրվանդան Մագերյո կղզում, Նորվեգիայում (հյուսիսային լայնության 71°10՛ և արևելյան երկայնության 25°47՛)։ Նորդկապը Եվրոպայի ծայր հյուսիսային հրվանդաններից առավել հայտնին է։

Այն հաճախ համարվում է նաև Եվրոպայի ամենահյուսիսային կետը, որը գտնվում է կղզու վրա, իսկ ավելի հյուսիսային՝ Շպիցբերգեն, Ֆրանց Յոզեֆ և Նոր Երկիր կղզեխմբերը նույնպես ներառված են Եվրոպայում: Նաև հարևան Կնիվշելոդենը դուրս է ցցված ծովի մեջ 1,5 կմ դեպի հյուսիս (երկուսն էլ գտնվում են կղզու վրա): Եվրոպայի ամենահյուսիսային մայրցամաքային կետը Նորդկին հրվանդանն է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդկապին ամենամոտ նավահանգիստը ձկնորսական փոքրիկ Հոնինգսվոգ քաղաքն է։

Նորդկապ հրվանդանը մեծ ժայռի մի մասն է։ Գրանիտե ժայռը ճեղքերով մասնատված է երեք ելուստների․ միջինը՝ ամենամեծը, հենց Նորդկապ հրվանդանն է։ Նորդկապ հրվանդանի վերին հատվածը հարթ է և ծածկված է փոքր լճերով քարքարոտ տունդրայով[1]։

Նորդկապ հրվանդանն անվանակոչել է անգլիացի հետախույզ Ռիչարդ Չենսլերը 1553 թվականին, երբ նա անցել է հրվանդանի մոտով՝ փնտրելով Հյուսիսային միջանցքը։ Այնուհետև բազմաթիվ հետազոտողներ այցելել են հրվանդան՝ բարձրանալով ժայռով դեպի սարահարթ։ Հրվանդանի ամենահայտնի այցելուներն են Նորվեգիայի թագավոր Օսկար II-ը (1873 թվականին) և Թաիլանդի թագավոր Չուլալոնգկորնը (1907 թվականին)։ Այժմ Նորդկապ հրվանդանը զբոսաշրջային վայր է, նրա վրա կա դիտահարթակ[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Нордкап — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья». Энциклопедия Кирилла и Мефодия (ռուսերեն). Վերցված է 2024-12-29-ին.
  2. «Store norske leksikon» (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-08-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Borealis livecam Nordkapp 360» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-08-21-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |subtitle= and |coauthors= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորդկապ հրվանդան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 380