Jump to content

Նորդկինի հրվանդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորդկինի հրվանդան, Կիննարուդդեն (Nordkyn, Kinnarodden), հրվանդան Նորվեգիայում, մայրցամաքային Եվրոպայի հյուսիսային վերջամասը (հյուսիսային լայնության 71°08՛ և արևելյան երկայնության 27°42՛)։

Բարենցի ծովը ափերի մոտ չի սառչում: Բուսականությունը նոսր է, բնորոշ տունդրային։ Նորդկինից դեպի արևմուտք գտնվում է Մագերյո կղզին, որի վրա գտնվում են Նորդկապ և Կնիվշելոդեն հրվանդանները, որոնք Եվրոպայի ամենահյուսիսային կետերն են (չհաշված Շպիցբերգեն, Ֆրանց Յոզեֆ և Նոր Երկիր կղզեխմբերի ավելի հեռավոր և ավելի հյուսիսային կետերը):

Վարչական առումով հրվանդանը պատկանում է Ֆինմարք կոմսությանը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորդկինի հրվանդան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 380