Jump to content

Նորգործարանային պլանավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներգործարանային պլանավորում, սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկության և դրա ստորաբաժանումների (արտադրամաս, տեղամաս) արտադրա-տնտեսական գործունեության պլանների կազմում և դրանց կատարումն ապահովող միջոցառումների մշակում։

Ներգործարանային պլանավորումը լինում է 3 տեսակ։ Դրանք են հեռանկարային, ընթացիկ և օպերատիվ ներգործարանային պլանավորումները։

Հեռանկարային ներգործարանային պլանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանկարային ներգործարանային պլանավորումով որոշվում են ձեռնարկության և դրա ստորաբաժանումների առաջադրանքները (մասնագիտացման, տեխնիկայի կատարելագործման և արտադրության կազմակերպման գլխավոր ուղղությունները, աշխատանքի արտադրողականության բարձրացման հիմնական խնդիրները) երկարատև ժամանակաշրջանի, առավել հաճախ՝ 5 տարվա համար։

Ընթացիկ ներգործարանային պլանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ ներգործարանային պլանավորումը արտահայտվում է տարեկան պլանների՝ տեխարդֆինպլանների կազմման մեջ, կոնկրետացվում արտադրամասերի ու տեղամասերի պլաններում։

Օպերատիվ ներգործարանային պլանավորումում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատիվ ներգործարանային պլանավորումում, առաջադրանքները սահմանվում են առանձին կարճատև ժամանակահատվածների (եռամսյակ, ամիս, շաբաթ, հերթափոխ) համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 243