Նորա Գրիգորյան (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորա Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 30, 1993(1993-07-30) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի, ռեժիսոր և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Գրիգորյան
Պարգևներ և
մրցանակներ

Նորա Գրիգորյան (հուլիսի 30, 1993(1993-07-30), Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ, դերասանուհի։

Թատերական գործիչ, բեմադրիչ և ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորա Գրիգորյանը ծնվել է 1993 թվականի հուլիսի 30-ին Երևանում։ Խորհրդային և հայ թատերական գործիչ, բեմադրիչ և ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է։ 2010 թվականին ավարտել է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, որն էլ ավարտել է 2014 թվականին։ Զուգահեռ որպես դերասանուհի է աշխատել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ 2013 թվականից՝ նաև որպես բեմադրիչ։

Բեմադրել է Ն. Պտուշկինայի «Աննորմալը», Ռ. Սպրեգելբուրգի «Էքստրավագանզա», Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում», Ա. Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս», Ն. Գրիգորյանի «Խաղաղության փողոցում», Դարիո Ֆոյի «Ազատ զույգ», Ն.էրդմանի «Ինքնասպանը», Ա.Պուշկինի «Օնեգին», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Չսեր»[2][3] և մի շարք մանկական ներկայացումներ՝ «Արքայադուստր Նեսմեյանան», «Երեք խոզուկները», «Մոխրոտը», «Բրեմենյան երաժիշտներ», «Մաշան և երեք արջերը», «Հեքիաթ շաղգամի մասին», «Կարմիր գլխարկը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Շելկունչիկ», «Ձյունե թագուհին» ներկայացումները։

2010 թվականին դարձել է «Ռուսական երգ» միջազգային մրցույթի դափնեկիր։ «Բադաորս», «Ամեն ինչ վաճառվում է», «Царевна Несмеяна», «Ինչպես աստվածներ», «Ախ, այս ֆրանսիական հնարքները»ի ներկայացումների երաժշտությունների հեղինակն է։ Որպես դերասան հանդես է եկել «Արքայադստեր 100 համբույր», «Կարմիր գլխարկ», «Աբանամաթ», «Հաղթանակի օր», Ա. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» ներկայացումներում[4]։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդել է դերասանի վարպետություն[5]։ Մի շարք թատերական փառատոների մասնակից է։ Վ. Բրյուսովի անվան մեդալակիր է։

Ունի երկու դուստր և մեկ որդի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն դեբյուտ» անվանակարգում (2014)
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում (2016)
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում (2018)
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում (2021)[6]
  • Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար մեդալով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նորա Գրիգորյան.«Հորս մահվանից հետո փոքրիկներս վազում էին նրա սենյակ ու…»
  2. «Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է չորս պրեմիերա». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Չսեր»՝ հոգեբանական դրամա ռուսական դրամատիկական թատրոնի բեմում
  4. «ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԹատրոնի մարդիկ - Ереванский Драматический Театр имени К. Станиславского». stanislavski.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Нора Григорян». Кино-Театр.Ру. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Լավագույնները հայտնի են. կայացավ «Արտավազդ» 20-րդ մրցանակաբաշխությունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]