Նորապսակները/Մահացած սիրեկանները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորապսակները/Մահացած սիրեկանները
A Bridal Couple / Les amants trépassés
2
տեսակնկարների շարք և pendant?
նկարիչՇվաբիայից անհայտ նկարիչ, Ուլմայի վարպետ
տարի1470
բարձրություն62,3 / 62,5
լայնություն36,5 / 40
նյութփայտ
գտնվում էՔլիվլենդի գեղարվեստի թանգարան
Ստասբուրգի տաճարի թանգարան
հավաքածուՔլիվլենդի գեղարվեստի թանգարան և Musée des Beaux-Arts de Strasbourg?
հատվածն էA Bridal Couple? և The Dead Lovers?
Ծանոթագրություններ
 A Bridal Couple / The Dead Lovers Վիքիպահեստում

Նորապսակները (անգլ.՝ A Bridal Couple, գերմ.՝ Bildnis eines stehenden Brautpaares) / Մահացած սիրեկանները (ֆր.՝ Les amants trépassés), 1470 թվականին Շվաբիայից անհայտ նկարչի կողմից նկարված 2 կտավ։ Տեմպերա՝ փայտի վրա։ «Նորապսակները» ցուցադրվում են Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում, իսկ «Մահացած սիրեկանները»՝ Ստասբուրգի տաճարի թանգարանում (Ֆրանսիա)։ Կտավների այս համադրումը ի հայտ եկավ 15-րդ դարի կեսերին և պետք է խորհրդանշեր մահվան առջև մարդկային կյանքի փխրունությունն ու ապարդյունությունը[1][2][3][4]։

«Սիրահարները» ազնվականներ են, որը հաստատում է նրանց վառ մոդայիկ հանդերձանքը (փեսացուն հագնված է միպարտի ոճով)։ Պսակներն ու մատանիները հուշում են, որ նրանք նորապսակներ են։ Զույգը ողջախոհ փաթաթված է իրար։ Նրանց շրջապատող ծաղիկները խորհրդանշում են նրա մոտալուտ պտուղը։ Երիտասարդն աղջկան ծաղիկ է նվիրում, հավանաբար եղերդակ՝ սիրո խորհրդանիշ։ Նրանց զգեստի վրա պատկերված ծաղիկները ցույց են տալիս միմյանց պատկանելը։ Բացի այդ կանաչը խորհրդանշում է առաքինությունը, կարմիրը՝ սերը, շագանակագույնը՝ համեստությունը[3]։ Սիրահարները երիտասարդ են և առողջ[4][5], նրանք պատկերված են անվրդով[5]։

«Մահացած սիրահարները» կանգնած են մթության մեջ։ Նրանք մերկ են, ուսերին միայն ճերմակ սավան է գցած։ Նրանց նեխած զզվելի մարմիններն ընդգծված ռեալ են պատկերված։ Նրանք զրկված են ատամներից, ծածկված են թարախային խոցերով և միջատներով։ Գալարվող օձերը դուրս են գալիս նրանց վերքերից։ Կնոջ սեռական օրգաններին դոդոշ է պատկերված։ Այս ամենը երիտասարդության, գեղեցկության և սիրո վաղանցիկության դաժան և հեգնական այլաբանության մասին է[1][2][3][5]։ Ըստ պրոֆեսոր Չարլզ Ֆորքերի՝ կտավը պատկերում է նաև սեքսուալության մութ կողմը[5]։

Կտավները նկարված են մահվան պատկերման գերմանական ավանդույթի շրջանակներում։ Զգացվում է անանուն նկարչի ազդեցությունը, որն աշխատել է Գերմանիայի հարավում՝ 15-րդ դարի երկրորդ կեսին և այժմ հայտնի է որպես Տնային գրքի վարպետ։ Ավելի վաղ կտավը վերագրվում էր Մաթիաս Գրունեվալդին[1]։ Ներկայումս համարվում է, որ կտավները պատկանում են Ուլմայից մի վարպետի վրձնին[1][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Peinture. Les amants trépassés» (ֆրանսերեն). Les Musées de Strasbourg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին. (La dévotion privée au musée // Musée de l’Œuvre Notre-Dame. — 2009. — P. 13. — 87 p.(չաշխատող հղում))
  2. 2,0 2,1 «Les amants trépassés» (ֆրանսերեն). CHEFS D’OEUVRE (le meilleur de l'art sous toutes ses formes). 04.12.2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «A Bridal Couple» (անգլերեն). The Cleveland Museum of Art. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  4. 4,0 4,1 «Finding Romance at the Cleveland Museum of Art» (անգլերեն). The Cleveland Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Forker C. R. Skull Beneath the Skin: The Achievement of John Webster. — SIU Press, 1986. — P. 231-232, 241. — 612 p. — ISBN 0809312794, ISBN 9780809312795 (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]