Նշագեղձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշագեղձ
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասանհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էիմունային համակարգ
Foundational Model of Anatomy9609
Terminologia Anatomica 98A05.2.01.011
Նկարագրված էՍովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
 Tonsils Վիքիպահեստում

Նշագեղձեր՝ լիմֆոիդ օրգաններ, որոնք տեղակայված են ըմպանում և մասնակցում են Վալդեերի ավշաէպիթելային օղի ձևավորմանը, որը կազմավորվում է մեկ լեզվային, մեկ ըմպանային, երկու փողային և երկու քմային գեղձերից։ Այս օրգանները կարևոր դեր են խաղում իմունային համակարգում։

Նշագեղձ տերմինը առավել հաճախ վերաբերում է քմային նշագեղձերին։ Գեղձերը կազմված են լիմֆոէպիթելային հյուսվածքից և տեղակայված են ըմպանի բերանային և քթային մասերում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը ունի չորս տեսակի նշագեղձեր՝ ըմպանային, երկու փողային, երկու քմային և լեզվային[1]։

Տեսակներ Էպիթել Պատիճ Կրիպտաներ Տեղակայում
Ադենոիդ կամ ըմպանային նշիկ Թարթիչավոր կեղծ բազմաշերտ գլանաձև էպիթել (շնչառական էպիթել) ոչ լրիվ կապսուլավորված փոքր ծալքավորված` նկարագրված որպես կրիպտա[2] Ըմպանի վերին պատ
Փողային նշիկներ Թարթիչավոր կեղծ բազմաշերտ գլանաձև էպիթել (շնչառական էպիթել) Ըմպանի վերին պատ
Քմային նշիկներ Չկերատինիզացվող բազմաշերտ տափակ ոչ լրիվ կապսուլավորված Երկար, ճյուղավորված[3] Ըմպանի բերանային մասում՝ քմալեզվային և քմաըմպանային աղեղների արանքում
Լեզվային նշիկ Չկերատինիզացվող բազմաշերտ տափակ ոչ լրիվ կապսուլավորված Երկար, չճյուղավորված[3][4] Լեզվի տերմինալ ակոսի հետևում

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քմային նշագեղձերը հասնում են իրենց ամենամեծ չափերին սեռահասունացման շրջանում և դրանից հետո աստիճանաբար ենթարկվում են ատրոֆիայի։ Այնուամենայնիվ, փոքր երեխաների կոկորդի տրամագծի համեմատ նրանք ավելի մեծ են։ Մեծահասակների մոտ յուրաքանչյուր քմային նշագեղձ սովորաբար հասնում է 2,5 սմ երկարության, 2,0 սմ լայնության և 1,2 սմ հաստության[5]։

Ադենոիդը կամ ըմպանային նշագեղձը աճում է մինչև 5 տարեկան հասակը, սկսում է փոքրանալ մոտ 7 տարեկանում և այն աստիճանաբար շարունակվում է մինչև հասուն տարիք։

Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշագեղձերը իմունային համակարգի օրգաններ են, որոնք սննդի կամ ներշնչած օդի հետ օրգանիզմ անցած օտարածին պաթոգենների դեմ ձևավորում են առաջին պաշտպանական գիծը և որպես այդպիսին օգնում են իմունային համակարգին այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է օրինակ՝ սովորական մրսածությունը։ Նշագեղձերն իրենց մակերեսին ունեն հատուկ M բջիջներ (microfold cells), որոնք կլանելով պաթոգենների կողմից արտադրված անտիգենները ակտիվանում են, այնուհետև ակտիվացնում են նշագեղձի B և T լիմֆոցիտներին և խթանվում է իմունային պատասխանը[6]։ B բջիջները ակտիվանում և բազմանում են նշագեղձերի հերմինատիվ կենտրոններ կոչվող հատվածներում։ Այս հերմինատիվ կենտրոններն այն վայրերն են, որտեղ ստեղծվում են հիշողության B լիմֆոցիտները և արտադրվում են սեկրետոր IgA հակամարմիններ։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգ նշագեղձերը վիրահատական հեռացումից հետո։

Քմային նշագեղձերը կարող են մեծանալ (ադենոտոնզիլյար հիպերպլազիա) կամ բորբոքվել (տոնզիլիտ)։ Տոնզիլիտի բուժման ամենատարածված միջոցը հակաբորբոքային դեղամիջոցներն են, ինչպիսին է իբուպրոֆենը, եթե այն ունի բակտերիալ ծագում, ապա կիրառում են հակաբիոտիկներ, օրինակ՝ ամոքսիցիլին և ազիտրոմիցին։ Վիրահատական հեռացում (տոնզիլէկտոմիա) կարող է առաջարկվել, եթե նշագեղձերը փակում են շնչուղիները, խանգարում են կուլ տալուն, կամ էլ, եթե հիվանդի մոտ տոնզիլիտը ունենում է ծանր և կրկնվող ընթացք[7]։ Մեծահասակ հիվանդների մոտ ասիմետրիկ նշագեղձերը (նաև հայտնի է որպես նշագեղձերի ասիմետրիկ հիպերտրոֆիա) կարող են լինել վիրուսով վարակման կամ ուռուցքների դեպքում, ինչպիսիք են լիմֆոման կամ թիթեղաբջջային քաղցկեղը։

Տոնզիլոլիթը (նաև հայտնի է որպես «նշագեղձի քար») նյութ է, որը կուտակվում է քմային նշագեղձի վրա։ Այն կարող է հասնել պղպեղի հատիկի չափի և ունի սպիտակ կամ կրեմի գույն։ Նրա հիմնական բաղադրամասը կալցիումն է, և այն ունի տհաճ հոտ ջրածնի սուլֆիդի, մեթիլ մերկապտանի և այլ քիմիական նյութերի պատճառով[8]։

Քմային նշագեղձի մեծացումը կարող է ազդել խոսքի վրա՝ դարձնելով այն հիպերնազալ և տալով նրան քթըմպանային անբավարարության ձայնի տեսք (երբ բերանի տարածքը լիովին անջատված չէ քթի օդային տարածությունից)[9]։ Գեր երեխաների մոտ նշագեղձերի չափը կարող է ավելի էական ազդեցություն ունենալ վերին շնչուղիների անցանելիության վրա, քան միջին քաշ ունեցողների համար[10]։

Որպես ըմպանի լորձաթաղանթի ավշային հյուսվածք, որոշ դասակարգումներում քմային նշիկները դիտարկում են, որպես լիմֆոիդ հյուսվածք՝ ասոցեացված աղիների հետ (GALT), ինչպես նաև լորձաթաղանթ ասոցեացված լիմֆոիդ հյուսվածք (MALT)։

Լրացուցիչ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definitive pharynx; Thyroid; Middle ear; Tonsils; Thymus»։ www.embryology.ch։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2010-ին։ Վերցված է 2018-10-15 
  2. «The Adenoids but Not the Palatine Tonsils Serve as a Reservoir for Bacteria Associated with Secretory Otitis Media in Small Children»։ mSystems 4 (1)։ 12 February 2019։ PMC 6372837 ։ PMID 30801022 ։ doi:10.1128/mSystems.00169-18 
  3. 3,0 3,1 «The Lymphatic System»։ act.downstate.edu։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2017-01-29 
  4. «Tonsils»։ Ken Hub (en-UK)։ Վերցված է 2023-01-17 
  5. «Normal Anatomy, Histology; Inflammatory Diseases»։ Ear, Nose and Throat Histopathology։ Springer London։ 1987։ էջեր 265–272։ ISBN 9781447133322։ doi:10.1007/978-1-4471-3332-2_26 
  6. «B-lymphocyte lineage cells and the respiratory system»։ The Journal of Allergy and Clinical Immunology 131 (4): 933–57; quiz 958։ April 2013։ PMC 3628816։ PMID 23540615։ doi:10.1016/j.jaci.2013.02.023 
  7. «Tonsils | Tonsilitis | Lymph Nodes»։ MedlinePlus (անգլերեն) (U.S. National Library of Medicine)։ Վերցված է 2017-01-29 
  8. «Tonsil Stones Removal – What Are Tonsil Stones and How We Can Treat Them - eLimpid»։ elimpid.com (en-US)։ 2023-05-06։ Վերցված է 2023-05-11 
  9. «Effects of tonsillectomy on speech and voice»։ Journal of Voice 23 (5): 614–618։ September 2009։ PMID 18468843։ doi:10.1016/j.jvoice.2008.01.008 
  10. «Palatine tonsil size in obese, overweight, and normal-weight children with sleep-disordered breathing»։ Otolaryngology–Head and Neck Surgery 142 (4): 516–519։ April 2010։ PMID 20304270։ doi:10.1016/j.otohns.2010.01.013 
Տես՝ նշագեղձ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս