Նյու Յորք (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորք
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՌոտերեմ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվածհունիս 2011
Բացվածհուլիսի 19, 2012
ՍեփականատերRotherham United F.C.?
ԳործաղեկավարRotherham United F.C.?
Տարողություն12 021
Տնային թիմRotherham United F.C.?
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքaessealnewyorkstadium.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 New York Stadium Վիքիպահեստում

«Նյու Յորք» մարզադաշտ (անգլ.՝ AESSEAL New York Stadium), մարզադաշտ Անգլիայի Հարավային Յորքշիր կոմսության Ռոթերհեմ քաղաքում։ Հանդիսանում է «տնային» մրցասպարեզը «Ռոթերհեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի, որը միաժամանակ նրա սեփականատերն ու կառավարիչն է։ Անվանման հիմքում ընկած է այն ընկերության անունը, որը նախկինում շուրջ 150 տարի շարունակ զբաղեցրել է տարածքը և հայտնի է եղել նրանով, որ հակահրդեհային հիդրատներ է մատակարարել ամերիկյան Նյու Յորք քաղաքին։ Տարածքի համար տևական վեճերից հետո 2011 թվականի հունիսին նոր մարզադաշտի 17 մլն. ֆունտ ստեռլինգ արժողությամբ շինարարությունը վերջապես սկսվել է։ Նորակառույցն իր դռները պաշտոնապես բացել է 2012 թվականի մարտի 12-ին։ Ընդ որում՝ բացման հանդսավոր արարողությանը մասնակցել է Քենտի կոմս Էդվարդ դը Քենտը[1]։ Առաջին խաղն այստեղ կայացել է 2012 թվականի հուլիսի 21-ին «Ռոթերհեմ Յունայթեդ»-ի և «Բառնսլի»-ի միջև և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի[2]։ Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջնության առաջին խաղը նորակառույց մրցասարեզում տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 18-ին. «Ռոթերհեմ Յունայթեդ»-ը մրցել է «Բերտոն Ալբիոն»-ի դեմ և 11 441 հանդիսականների ներկայությամբ հաղթանակ տարել խոշոր՝ 3:0 հաշվով[3]։ Պաշտոնապես գրանցված առաջին գոլի հեղինակ է դարձել Դանիել Նարդիելլոն[4]։

«Նյու Յորք» մարզադաշտում կայացել են նաև մջազգային մրցախաղեր։ 2014 թվականի ապրիլի 14-ին ֆուտբոլի Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքականն այստեղ մրցել է գերմանացի հասակակիցների հետ և 9000 ֆոտբոլասերների ներկայությամբ հաղթանակ տարել 2-1 հաշվով[5]։ 2022 թվականի հուլիսին այստեղ անց են կացվել Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մի քանիսը։

  • «Նյու Յորք» մարզադաշտում հանդիսականների առավելագույն թվաքանակի ռեկորդը սահմանվել է 2013 թվականի սեպտեմբերի 7-ին, երբ այստեեղ 11 758 ֆուտբոլասերներ հետևել են «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ տանտերերի մրցապայքարին[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (անգլերեն) "Rotherham United’s New York Stadium opened" Արխիվացված 2014-08-08 Wayback Machine, The Star, le 13 mars 2014
  2. «New Rotherham United stadium hosts first football match». bbc.co.uk (անգլերեն). BBC. 2012-07-22. Վերցված է 2021-04-13-ին.
  3. «Spielbericht Rotherham United gegen Burton Albion». bbc.com (անգլերեն). BBC. 2012-09-18. Վերցված է 2021-04-13-ին.
  4. Rotherham started life in their new ground with a comfortable win against Burton Albion on the opening day. BBC Sport (ang.) [data dostępu: 7 sierpnia 2013]
  5. (անգլերեն) "England U18 2-1 Germany U18: Winks and Ritterberg come off the bench to earn Young Lions late victory over old rivals", Daily Mail, le 17 avril 2014
  6. «Rotherham 3 – 1 Sheff Utd». BBC Sport. BBC. 2013 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորք (մարզադաշտ)» հոդվածին։