Նկուվու Նզինգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նկուվու Նզինգա
Jean Roy de Congo.jpg
 
Մասնագիտություն՝ միապետ և ցեղի առաջնորդ
Ծննդյան օր 1470
Վախճանի օր հունիս 1506[1]
Քաղաքացիություն Flag of the Kingdom of Kongo.svg Kingdom of Kongo
Հայր Nkuwu a Ntinu of Kongo?
Զավակներ Afonso I of Kongo?

Նկուվու Նզինգա (պորտ.՝ João I dо Congo, Ժոաու I դո Կոնգո, 1470 - հունիս 1506[1]), միջնադարյան Կոնգոյի Թագավորության չորրորդ (որոշ աղբյուրներում՝ հինգերորդ) տիրակալը, որը կառավարել է 1470 թվականից մինչև 1509 թվականը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկուվու Նզինգան դարձավ Հասարակածային Աֆրիկայի առաջին պաշտոնական քրիստոնյա առաջնորդը: 1483 թվականին Կոնգոյի թագավորը հաստատեց առաջին պայմանագրերը Դիոգու Կանի գլխավորած պորտուգալացի ծովագնացների հետ: Պորտուգալացիները աֆրիկացիներին հրազեն և արդյունաբերական ապրանքներ էին վաճառում և փոխարենը վերցնում ստրուկներ և փղոսկր: 1491 թվականի մայիսի 3-ին Նկուվու Նզինգան, նրա ընտանիքը և թիկնազորը կաթոլիկություն ընդունեցին: Նկուվու Նզինգան ստացավ Ժոաու անունը, կինը՝ Էլեոնորա, իսկ որդին՝ Աֆոնսու: Դրանք Պորտուգալիայի Ժուան II թագավորի, նրա կնոջ՝ Լեոնորայի և նրանց որդու անուններն էին: Չնայած այն հանգամանքին, որ առաջին սևամորթ կաթոլիկների հավատարմությունը քրիստոնեական կրոնին համարվում էր ձևական, այս ձևով հիմք էր ստեղծվում տարածաշրջանում ֆրանսիական և պորտուգալական միսիոներների հետագա գործունեության համար: Ժուանի մահից հետո ապստամբություն սկսվեց, որն ավարտվեց քրիստոնյաների հաղթանակով: Կոնգոյի թագավորության հարավային մասը մտավ պորտուգալական Անգոլայի, իսկ հյուսիսային մասը՝ բելգիական Կոնգոյի կազմի մեջ:

Իշխանության վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկուվու Նզինգա թագավորը Կոնգոյի յոթերորդ տիրակալն էր[2]: Նա ամուսնացած էր Նլազա Նզինգա թագուհու հետ, որն իր առաջին զարմուհիներից էր[3]: Նրանք ունեին որդի՝ Մբեմբա Նզինգա: Ամուսնու մահից հետո Նլազա թագուհին օգնեց որդուն դառնալու Կոնգոյի թագավոր[3]: Նկուվու Նզինգայի կառավարության տարիներին Կոնգոյի տարածքը ընդարձակվեց մինչև 100.000 կմ²: Երկիրն ուներ ուժեղ կենտրոնացված կառավարություն[4]:

Պորտուգալացիների ժամանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1483 թվականին Դիոգու Կանի ղեկավարած պորտուգալական մի նավատորմ հասավ Կոնգո գետի գետաբերանին: Պորտուգալացիները կապ հաստատեցին թագավորի հպատակների հետ[5]: Կանը վերադարձավ Պորտուգալիա՝ իր հետ տանելով մի խումբ կոնգոցի էմիսարներ: Հասնելով Լիսաբոն, էմիսարները մկրտվեցին և նախքան 1491 թվականին Կոնգո վերադառնալը տեղավորվեցին մի վանքում[6]: Նրանց հետ Կոնգո եկան նաև քահանաներ, մասոններ, ատաղձագործներ և զինվորներ, գումարած՝ եվրոպական ապրանք[6]: Նավերը խարիսխ ձգեցին Մպինդայում և այնտեղի տիրակալին շտապ մկրտելուց հետո, եվրոպացիները մեկնեցին մայրաքաղաք, որտեղ նրանց դիմավորեց անձամբ Նկուվու Նզինգա արքան և նրա հինգ գլխավոր ազնվականները[6]:

Արքայի մկրտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1491 թվականի մայիսի 3-ին Կոնգոյի արքան և նրա ընտանիքը մկրտվեցին[7]: Սկզբում որոշված էր, որ պետք է մկրտվեին միայն արքան և նրա ազնվականները, սակայն թագուհին պնդեց, որ ինքը նույնպես մկրտվի[3]: Կոնգոյի արքայական ընտանիքը ընդունեց պորտուգալական արքայական ընտանիքի անդամների անունները՝ Ժոաու, Էլեոնոր և Աֆոնսո[8]: Արքայի հազարավոր հպատակներ հետագայում օգնեցին պորտուգալացի ատաղձագործներին եկեղեցի կառուցել, միևնույն ժամանակ Նկուվու Նզինգա արքան պորտուգալացի զինվորների և եվրոպական հրազենի օգնությամբ գրավեց Նսունդի երկրամասը Բատեկե ցեղից և բազմաթիվ գերիներ ձեռք բերեց, որոնք ստրկության վաճառվեցին[7]:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալացիների մեծ մասը հեռացավ, իրենց հետ տանելով ստրուկներ և փղոսկր և թողնելով քահանաներ և արհեստավորներ[7]: Այս մշակութային «մեղրամսից» հետո արքայի հավատարմությունը կաթոլիկ եկեղեցուն կարճ կյանք է ունենում[7]: Նա մահանում է 1509 թվականին: Կոնգոյի գահի վրա Նկուվու Նզինգային հաջորդում է որդին՝ Աֆոնսո I-ը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Akyeampong E. K., Gates H. L. Dictionary on African Biography, افریقی سوانحی لغتNew York City: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  2. Oliver, Roland and Anthony Atmore: "Medieval Africa, 1250–1800", page 167. Cambridge University Press, 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Thornton, John: "Elite Women in the Kingdom of Kongo: Historical Perspectives on Women's Political Power", page 442. The Journal of African History, Vol. 47, 2006.
  4. Thornton, John: "Elite Women in the Kingdom of Kongo: Historical Perspectives on Women's Political Power", page 438. The Journal of African History, Vol. 47, 2006.
  5. Oliver, Roland and Anthony Atmore: "Medieval Africa, 1250–1800", page 168. Cambridge University Press, 2001.
  6. 6,0 6,1 6,2 Oliver, Roland and Anthony Atmore: "Medieval Africa, 1250–1800", page 169. Cambridge University Press, 2001.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Oliver, Roland and Anthony Atmore: "Medieval Africa, 1250–1800", page 170. Cambridge University Press, 2001.
  8. Hilton, Anne: "Family and Kinship among the Kongo South of the Zaire River from the Sixteenth to the Nineteenth Centuries", page 197. The Journal of African History, Vol. 24, No. 2, 1983.