Նիք Վաալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիք Վաալ
նորվ.՝ Nic Waal
Nic. Waal.jpg
Ծնվել էհունվարի 1, 1905(1905-01-01)[1]
ԾննդավայրՕսլո, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել էմայիսի 28, 1960(1960-05-28) (55 տարեկանում)
Մահվան վայրՆորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա[2]
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ և գրող
ԱմուսինՍիգուրդ Հուլ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխարհի արդարակյացներ
ԱնդամությունMot Dag?
ԵրեխաներՀելգ Վաալ

Նիք Վաալ, ծննդյան անունը՝ Կարոլինա Շվեյգաարդ Նիկոլաուսեն (նորվ.՝ Caroline Schweigaard Nicolaysen, հունվարի 1, 1905(1905-01-01)[1], Օսլո, Շվեդ-նորվեգական միություն - մայիսի 28, 1960(1960-05-28), Նորվեգիա), նորվեգացի հոգեբույժ։ Երեխաների և դեռահասների հետ աշխատանքի շնորհիվ վաստակել է «նորվեգական մանկական և դեռահասային հոգեբուժության մայր» անունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Դիմադրության անդամ, իսկ իսրայելական Յադ վա Շեմ աղետների և հերոսության ինստիտուտը շնորհել է նրան «աշխարհի արդարակյաց» պատվավոր կոչումը[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլինա Շվեյգաարդ Նիկոլաուսենը մանուկ տարիքում հայտնի էր Բիթեբա անունով (Bitteba)։ Նա սպա Վիլհելմ Բերնհոֆ Նիկոլաուսենի (Vilhelm Bernhoft Nicolaysen) և Աննա Հորնի (Anna Horn) չորս երեխաներից կրտսերն էր։ Մեծացել է Օսլոյում, հետաքրքրասեր ու զգայուն երեխա էր։ Նրա որդի Հելգ Վաալը պատմում է, որ մանուկ ժամանակ նա տառապում էր հոգեֆիզիոլագիական հիվանդությամբ և դրա պատճառով գիմնազիայի առաջին տարին նույնիսկ ուսումն ստացել է տանը։ Ապա, սկսած 1921 թվականի աշնանից, Նիքը հաճախել է Օսլոյի տաճարական դպրոց, որտեղ սովորել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Թրյուգվե Բուլը, Կառլ Էվանգը և Թրյուգվե Բրաաթոյը[3]։

Նա ընդունվել է Օսլոյի համալսարան, դարձել է ծայրահեղական սոցիալիստ և ավարտել է ուսումնառությունը 1930 թվականին։ Նիքը եղել է «Mot Dag» շարժման անդամ և աշխատել է «Æsculap» խմբագրությունում։ Իր քաղաքական համոզմունքները ստիպել են Նիքին մինչև կյանքի վերջն զբաղվել սոցիալական հարցերով, հատկապես՝ կապված երեխաների, դեռահասների և կանանց հետ[3]։

Մասնագիտական կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողուհի Նիքի հոգեբուժությանն անդրադառնալը հավանաբար կապված էր նաև սեփական հոգեկան խնդիրների հետ։ 1927 թվականին նա ամուսնացավ գրող Սիգուրդ Հուլի հետ։ Նիքը շարունակեց ուսանել հոգեվերլուծություն Բեռլինում Սալոմեա Կեմպների ղեկավարությամբ, 1933—1934 թվականներին ընդունվեց գերմանական և դանիանորվեգական հոգեվերլուծական միություն[4]։ 1936 թվականին բաժանվեց Հուլից և 1937 թվականին ամուսնացավ Վեսել Վաալի հետ՝ վերցնելով նրա ազգանունը[3]։

Բեռլինում նա ծանոթացավ Վիլհելմ Ռայխի հետ և հետևեց նրան, երբ նա ֆաշիստական ռեժիմից փախավ Նորվեգիա։ Այնուհետև Նիքը սովորեց մեկ այլ փախստականի՝ ավստրիացի Օտտո Ֆենիհելի մետ, իսկ հետո աշխատեց Ռայխլմի հետ մինչև 1939 թվականը, երբ բացեց սեփական հոգեվերլուծական գործը և սկսեց աշխատել Գաուստադի հոգեբուժարանում, դա տևեց մինչև 1947 թվականը[5]։

Պատերազմ, Դիմադրություն և օգնություն հրեաներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1945 թվականներին Նորվեգիայի գերմանական բռնազավթման ժամանակ Վաալը մասնակցեց Դիմադրության շարժմանը։ Հրեա երեխաների խմբերի հաջող տարհանման գործում նա էական անձանցից էր։ Այդ գործունեության համար նա համալրեց նորվեգացի աշխարհի արդարակյացների կազմը։ Նիքը նաև աշխատել է նորվեգական գաղտնի հետախուզությունում, որը հայտնի էր որպես «XU»։ 1945 թվականի գարնանը նա կարճ ժամանակով ձերբակալվեց և փախավ Շվեդիա։

Հետպատերազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից անմիջապես հետ Վաալը վերականգնեց իր մասնագիտական ակտիվությունը։ Նա մնաց աշխատելու Գաուստադ նահանգի հոգեբուժարանում, ինչպես նաև աշխատում էր Ուլևալ համալսարանական հիվանդանոցում, Դանիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ 1951 թվականին ստացել է հոգեբույժի հավաստագիր, իսկ 1953 թվականին նա Նորվեգիայում առաջիններից մեկն էր մանկական և պատանեկան հոգեբուժության ոլորտում[3]։

Այն բանից հետո, երբ նա չկարողացավ աշխատանք գտնել Մանկական և պատանեկան հոգեբուժական ինստիտուտում, Վաալը հիմնեց և գլխավորեց սեփականը[3]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքը մնաց սեփական ինստիտուտի տնօրենը մինչև մահ, ինչպես նաև ժամանակ էր գտնում՝ օգնելու անչափահաս իրավազանցներին։ Նա ունեցավ երեկու երեխա Վեսել Վաալից՝ հոգեբույժ Հելգ Վաալը (որը հետագայում դարձավ նրա կենսագիրը) և մանկական հոգեբան Բերիթ Վաալ Սկասլիենը։ 1951 թվականին Նիքը բաժանվեց Վեսելից և ամուսնացավ Ալեքս Հելյուի հետ, որը 1954 թվականին զոհվեց ջրային դժբախտ պատահարից[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Waal Nic (1938)։ Filmen og barna (Norwegian)։ Oslo: Tiden 
  • Waal Nic (1948)։ Vi og smårollingene våre i det første året (Norwegian)։ Oslo: Tiden 
  • Waal Nic, Bjørn Christiansen, Bjørn Killingmo (1956)։ Personlighetsdiagnostikk med henblikk på strukturbeskrivelse : utkast til begrepssystem (Norwegian)։ Oslo: Nic Waals Institutt 
  • Waal Nic, Anne Grieg, Mogens Rasmussen (1957)։ Nic Waal's metode for somatisk psykodiagnostikk : beskrivelse av undersøkelsesmetoden med utkast til begrepssystem (Norwegian)։ Oslo: Nic Waals Institutt 
  • Waal Nic (1962)։ Er det foreldrenes skyld? (Norwegian)։ Oslo: Cappelen 
  • Waal Nic (1969)։ Anne-Marie Auestad, Borger Haavardsholm, ed.։ Utvalgte faglige skrifter (Norwegian)։ Oslo 
  • Waal Helge (1991)։ Nic Waal : det urolige hjerte (Norwegian)։ Oslo: Pax։ ISBN 82-530-1530-5  — biography authored by her son, Helge Waal.
  • Rottem Øystein (1996)։ LystLesninger : åtte essays om kjønn og identitet i norsk litteratur (Norwegian)։ Oslo: Cappelen akademisk forlag։ ISBN 82-456-0034-2 
  • Waal Nic, Einar Moe (2003)։ Nic Waals institutt : pioner og aktør i norsk barne- og ungdomspsykiatri gjennom 50 år։ Oslo: Nic Waals Institutt։ ISBN 82-991501-9-1 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://urn.nb.no/URN:NBN:no-nb_digibok_2008060900023#3
  2. LIBRIS — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lange Jon (2002)։ «Nic Waal - norsk barne- og ungdomspsykiatris mor»։ Tidsskrift for Nen norske Lægeforening (նորվեգերեն)։ Oslo: Legeforeningen (Norwegian Medical Association)։ Վերցված է 2008-10-02 
  4. 4,0 4,1 «Psychoanalytikerinnen. Biografisches Lexikon/Nic Waal» (գերմաներեն)։ Psychoanalytikerinnen։ Վերցված է 2008-10-02 
  5. 5,0 5,1 von der Lippe Anna։ «Nic Waal» (նորվեգերեն)։ Oslo: Pax։ Վերցված է 2008-10-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]