Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինա Ալեքսեյի Թարվերդյան (հունվարի 1, 1956(1956-01-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանրէաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999):
Նինա Թարվերդյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 1-ին, Երևան քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1981-1986 թվականներին աշխատել է Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում անօդակյաց սպոր չառաջացնող բակտերիաների անջատման և նույնականացման բաժնի ղեկավար, 1990-1997 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնում։ Առաջին անգամ Թարվերդյանը (Ա. Հովհաննիսյանի հետ) կլինիկական նյութից անջատել է պեպտոստրեպտոկոկի անօդակյաց շտամ։ Նրա մշակած մեթոդական ցուցումները կիրառվել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի բակտերիաբանական հետազոտությունների ժամանակ։ 1997 թվականից ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ 1999 թվականից՝ բժշկական գիտությունների դոկտոր է[2][3]։
- Диагностика и лечение неклостридиальной анаэробной инфекции, Е., 1990 (համահեղինակ).