Jump to content

Նիկո Շլոտտերբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկո Շլոտտերբեկ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1999(1999-12-01)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Waiblingen, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Հասակ 1,91 մետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Նիկո Սեդրիկ Շլոտտերբեկ (գերմ.՝ Nico Cedric Schlotterbeck;դեկտեմբերի 1, 1999(1999-12-01)[1], Waiblingen, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա) գերմանացի ֆուտբոլիստ, Գերմանիայի հավաքականի և «Բորուսիա Դորտմունտի» պաշտպան։

Նիկո Կեվենի հարազատ եղբայրը, ով նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլոտտերբեկը «Կառլսրուե» և «Ֆրայբուրգ» ակումբների սանն է։ 2018 թվականին, խաղային պրակտիկա ձեռք բերելու համար, Նիկոն սկսեց խաղալ վերջինիս պահեստային թիմում։ 2019 թվականի մարտի 9-ին նա իր նորամուտը նշեց Բունդեսլիգայում Բեռլինի Հերտայի դեմ խաղում[2]։ 2020/21 մրցաշրջանում Շլոտերբեկը մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է Ունիոն Բեռլին[3]։ Սեպտեմբերի 26-ին «Բորուսիա Մյոնխենգլադբախի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր ակումբում[4]։ Նույն խաղում Նիկոն խփել է իր առաջին գոլը «Ունիոնի» կազմում։ Վարձավճարի վերջում Շլոտտերբեկը վերադարձավ «Ֆրայբուրգ»։

Հուլիսի 1-ին տեղափոխվել է «Բորուսիա Դորտմունդ» և կնքել պայմանագիր մինչև 2027 թվականը[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Շլոտտերբեկը հաղթել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Դանիայի[6], Հունգարիայի[7], Հոլանդիայի[8], Ռումինիայի[9], Հոլանդիայի[10] և Պորտուգալիայի[11] հավաքականների դեմ։

2022 թվականի մարտի 26-ին նա առաջին անգամ խաղացել է Գերմանիայի մեծահասակների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Իսրայելի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[12], խաղադաշտում անցկացնելով ամբողջ 90 րոպեն։ 2022 թվականի հունիսի 11-ին Հունգարիայի հավաքականի[13] դեմ խաղում կատարել է իր առաջին գոլային փոխանցումը հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրայբուրգ (մինչև 19 տարեկանների)

  • Գերմանիայի մինչև 19 տարեկան երիտասարդների առաջնության հաղթող․ 2017/18

Գերմանիա (մինչև 21 տարեկանների)

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող․ 2021

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Фрайбург VS. Герта Берлин 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «UNION LEIHT NICO SCHLOTTERBECK» (գերմաներեն). fc-union-berlin.de. 2020 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «Боруссия Менхенгладбах VS. Унион Берлин 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Nico Schlotterbeck to join Borussia Dortmund from Freiburg» (անգլերեն). Bundesliga. 2022 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Дания (до 21) VS. Германия (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Венгрия (до 21) VS. Германия (до 21) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Германия (до 21) VS. Нидерланды (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Германия (до 21) VS. Румыния (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. «Нидерланды (до 21) VS. Германия (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. «Германия (до 21) VS. Португалия (до 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «Германия - Израиль / 26 марта 2022, 19:45 - Товарищеские матчи (сборные) / трансляция на Sports.ru». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  13. «Венгрия - Германия / 11 июня 2022, 18:45 - Лига наций / трансляция на Sports.ru». Sports.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  14. «The official Bundesliga Team of the Season 2022/23». Bundesliga. 2023 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]