Նիկոլսկի մայր տաճար (Կամիշին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլսկի մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿամիշին
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոգրադի և Կամիշինի թեմ
Հիմնական ամսաթվերը1824
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1824
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Nicholas in Kamyshin Վիքիպահեստում

Նիկոլսկի մայր տաճար (ռուս.՝ Никольский кафедральный собор), Կամիշին քաղաքում գտնվող Վոլգոգրադի և Կամիշինի թեմի ուղղափառ եկեղեցի։ Եկեղեցու շենքը համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1771-1772 թվականներին մինչև Կամիշին հասավ Ռուսաստանում մոլեգնող ժանտախտի համաճարակը։ Այդ ժամանակ մարդկանց թաղում էին եկեղեցիներին և վանքերին կից տարածքներում։ Համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով քաղաքային իշխանություններն արգելեցին քաղաքային եկեղեցիներին կից տարածքներում մարդկանց թաղումը։ Թաղումների կազմակերպման նպատակով Կամիշին քաղաքի մոտակայքում գերեզմանոցի համար առանձին տեղ հատկացվեց։ Գերազմանոցի համար հատկացված տարածքում կառուցվեց նոր փայտե եկեղեցի, որը օծվեց 1775 թվականի մայիսի 22-ին և կոչվեց Նիկոլայ Հրաշագործի անվամբ։

1824-1825 թվականներին փայտե Նիկոլսկի տաճարը վերակառուցվեց քարից։ Եկեղեցին ուներ տասներեք մետրանոց գմբեթ և սյուների վրա հենված փակ վերնասրահ։ Տաճարի ընդհանուր տարածքը կազմում էր 339 քառակուսի մետր, ներսում կարող էին տեղավորվել 800 հավատացյալ։ Եկեղեցու հաստիքակազմում կային երեք հոգևորականներ։

Ժամերգությունները Նիկոլսկի եկեղեցում անցկացվեցին մինչև 20-րդ դարի սկիզբը։ 1909 թվականին որոշում ընդունվեց շինության վերակառուցման վերաբերյալ։ Նախագիծ կազմվեց, սակայն չիրականացավ Առաջին համաշխարհային պատերազմի և հետագայում հեղափոխության սկսվելու պատճառով։

Մինչև 1933 թվականը Նիկոլսկի ծխականները ժամերգության էին հաճախում հին շենքում։ Ասվածահաճո Նիկոլայի եկեղեցին միակն էր, որ այդ ժամանակ ընդունում էր ծխականներին։ 1933 թվականին այստեղ ևս արգելեցին ժամերգությունները, իսկ ծխականներին ազատ արձակեցին։ Եկեղեցու շենքում իշխանությունները կազմակերպեցին պահեստ, որտեղ պահում էին կրաքարի քլորիդ։ Մի քանի տարի անց եկեղեցու զանգակատունը քանդվեց։

1944 թվականին քաղաքացիները միջնորդություն ներկայացրին Ռուս Ուղղափառ եկեղեցու խորհուրդ, եկեղեցու բացման վերաբերյալ և թույլտվություն ստացան, իսկ 1944 թվականի ամռանից սկսվեց եկեղեցու վերակառուցումը։ 1944 թվականի հոկտեմբերին վերանորոգված եկեղեցում իրականացվեց առաջին եկեղեցական ժամերգությունը, իսկ դեկտեմբերի 30-ին եկեղեցին օծվեց։

20-րդ դարի վերջին եկեղեցում նորից նորոգում իրականացվեց։ 1980 թվականին կառուցվեց եռաստիճան զանգակատունը, 1985 թվականին տեղադրվեցին զանգերը։

2000 թվականին Նիկոլսկի վանքը դարձավ Մայր տաճար, 2009 թվականին նրա վրա կանգնեցվեց 29 մետր բարձրությամբ գմբեթ և տեղադրվեցին ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցին սվաղվեց և նկարազարդվեց։ 2010—2011 թվականներին կառուցվեց նոր զանգակատուն և 2011 թվականին զանգակատուն բարձրացվեց 1,2 տոննա քաշով կոչնակ զանգը և մի քանի փոքր չափերի զանգեր։

Եկեղեցու վանահայրն է ավագ քահանա Ալեքսեյ Կուզնեցովը։ Հրաշագործ Նիկոլայի եկեղեցու սրբի տոնը սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 21-ին է։ Եկեղեցուն կից գործում է արհեստների և վարպետության Ընտանեկան կենտրոն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Краткие сведения о церквах Саратовской епархии, существующих при них причтах и о прихожанах»: приложение к «Саратовским епархиальным ведомостям» № 8-11, 17-24 за 1895 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]