Նիկոլսկի մայր տաճար (Կամիշին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլսկի մայր տաճար
Свято-Никольская церковь.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿամիշին
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոգրադի և Կամիշինի թեմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1824

Նիկոլսկի մայր տաճար (ռուս.՝ Никольский кафедральный собор), Կամիշին քաղաքում գտնվող Վոլգոգրադի և Կամիշինի թեմի ուղղափառ եկեղեցի: Եկեղեցու շենքը համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1771-1772 թվականներին մինչև Կամիշին հասավ Ռուսաստանում մոլեգնող ժանտախտի համաճարակը: Այդ ժամանակ մարդկանց թաղում էին եկեղեցիներին և վանքերին կից տարածքներում: Համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով քաղաքային իշխանություններն արգելեցին քաղաքային եկեղեցիներին կից տարածքներում մարդկանց թաղումը: Թաղումների կազմակերպման նպատակով Կամիշին քաղաքի մոտակայքում գերեզմանոցի համար առանձին տեղ հատկացվեց: Գերազմանոցի համար հատկացված տարածքում կառուցվեց նոր փայտե եկեղեցի, որը օծվեց 1775 թվականի մայիսի 22-ին և կոչվեց Նիկոլայ Հրաշագործի անվամբ:

1824-1825 թվականներին փայտե Նիկոլսկի տաճարը վերակառուցվեց քարից: Եկեղեցին ուներ տասներեք մետրանոց գմբեթ և սյուների վրա հենված փակ վերնասրահ: Տաճարի ընդհանուր տարածքը կազմում էր 339 քառակուսի մետր, ներսում կարող էին տեղավորվել 800 հավատացյալ: Եկեղեցու հաստիքակազմում կային երեք հոգևորականներ:

Ժամերգությունները Նիկոլսկի եկեղեցում անցկացվեցին մինչև 20-րդ դարի սկիզբը: 1909 թվականին որոշում ընդունվեց շինության վերակառուցման վերաբերյալ: Նախագիծ կազմվեց, սակայն չիրականացավ Առաջին համաշխարհային պատերազմի և հետագայում հեղափոխության սկսվելու պատճառով:

Մինչև 1933 թվականը Նիկոլսկի ծխականները ժամերգության էին հաճախում հին շենքում: Ասվածահաճո Նիկոլայի եկեղեցին միակն էր, որ այդ ժամանակ ընդունում էր ծխականներին: 1933 թվականին այստեղ ևս արգելեցին ժամերգությունները, իսկ ծխականներին ազատ արձակեցին: Եկեղեցու շենքում իշխանությունները կազմակերպեցին պահեստ, որտեղ պահում էին կրաքարի քլորիդ: Մի քանի տարի անց եկեղեցու զանգակատունը քանդվեց:

1944 թվականին քաղաքացիները միջնորդություն ներկայացրին Ռուս Ուղղափառ եկեղեցու խորհուրդ, եկեղեցու բացման վերաբերյալ և թույլտվություն ստացան, իսկ 1944 թվականի ամռանից սկսվեց եկեղեցու վերակառուցումը: 1944 թվականի հոկտեմբերին վերանորոգված եկեղեցում իրականացվեց առաջին եկեղեցական ժամերգությունը, իսկ դեկտեմբերի 30-ին եկեղեցին օծվեց:

20-րդ դարի վերջին եկեղեցում նորից նորոգում իրականացվեց: 1980 թվականին կառուցվեց եռաստիճան զանգակատունը, 1985 թվականին տեղադրվեցին զանգերը:

2000 թվականին Նիկոլսկի վանքը դարձավ Մայր տաճար, 2009 թվականին նրա վրա կանգնեցվեց 29 մետր բարձրությամբ գմբեթ և տեղադրվեցին ոսկեզօծ խաչեր: Եկեղեցին սվաղվեց և նկարազարդվեց: 2010—2011 թվականներին կառուցվեց նոր զանգակատուն և 2011 թվականին զանգակատուն բարձրացվեց 1,2 տոննա քաշով կոչնակ զանգը և մի քանի փոքր չափերի զանգեր:

Եկեղեցու վանահայրն է ավագ քահանա Ալեքսեյ Կուզնեցովը: Հրաշագործ Նիկոլայի եկեղեցու սրբի տոնը սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 21-ին է: Եկեղեցուն կից գործում է արհեստների և վարպետության Ընտանեկան կենտրոն:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Краткие сведения о церквах Саратовской епархии, существующих при них причтах и о прихожанах»: приложение к «Саратовским епархиальным ведомостям» № 8-11, 17-24 за 1895 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]