Նիկոլյա Դուշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նիկոլյա Դուշե
ֆր.՝ Nicolas Douchez
Nicolas Douchez.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1980 (39 տարեկան)
Ծննդավայր Ռոնի սու Բուա, Ֆրանսիա
Հասակ 185 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար 1
Պատանեկան կարիերա
1985—1992 Ֆրանսիա Օնե
1992—1996 Ֆրանսիա Պարի
1996—1999 Ֆրանսիա Գավր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2003 Ֆրանսիա Գավր 0 (-0)
2003—2004  Ֆրանսիա Շատորու 26 (−?)
2004—2008 Ֆրանսիա Թուլուզա 86 (−?)
2008—2011 Ֆրանսիա Ռեն 111 (−104)
2011—2016 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 11 (-13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 19 հոկտեմբեր 2014

Նիկոլյա Դուշե (ֆր.՝ Nicolas Douchez, ապրիլի 22, 1980, Ռոնի սու Բուա, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի խաղացող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլյա Դուշեն իր ելույթները սկսել է «Օլնեյ սու Բոյս» սիրողական ակումբում, որտեղից տեղափոխվել է «Պարի»: 1996 թվականին դարձել է «Գավր» ակումբի ակադեմիայի աշակերտ։ Ակադեմիայում անցկացնելով երեք տարի` 1999 թվականին Դուշեն կնքեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը։ 2003 թվականին Նիկոլյան դարձավ «Շատորու» ակումբի ֆուտբոլիստ։ «Շատորուում» մրցաշրջանի մեծ մասը անցկացրեց է որպես հիմնական խաղացող, առաջնությունում խաղալով 26 խաղ, իսկ Ֆրանսիայի գավաթում` մեկը:

2004 թվականի ամռանը Դուշեն դարձավ «Թուլուզա» ակումբի խաղացող: Ակումբի երկրորդ թիմում անցկացնելով 1,5 տարի` 2006 թվականի փետրվարի 4-ին, Նիկոլյա դեբյուտեց նոր ակումբում` փոխարինելով վնասվածք ստացած Քրիստոֆ Ռեվոյին։ Մրցաշրջանի ավարտին Դուշեն «Թուլուզայի» հետ կնքեց նոր` քառամյա պայմանագիր։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող։ 2006-07 մրցաշրջանում նա ակումբի հետ նվաճեց Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալները։

2008 թվականի հունիսի 24-ին Դուշեն տեղափոխվեց «Ռեն», կնքելով եռամյա պայմանագիր։ Ակումբում անցկացրած առաջին մրցաշրջաններում Նիկոլյան համարվում էր կազմի հիմնական խաղացող։

2011 թվականի հունիսի 10-ին Դուշեն տեղափոխվեց «ՊՍԺ», կնքելով եռամյա պայմանագիր։ Գրեգորի Կուպեի կարիերան ավարտելուց հետո մայրքաղաքային ակումբին անհրաժեշտ էր կայուն դարպասապահ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերի 1-ին Դուշեն` որպես թիմի 4-րդ դարպասապահ, հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական[1]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՍԺ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]