Նիկոլա Սիմիչ
Նիկոլա Սիմիչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1934 |
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 9, 2014 (80 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Քաղաքացիություն | Սերբիա |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Yugoslav Drama Theatre? |
Պարգևներ և մրցանակներ | |
Նիկոլա Սիմիչ (սերբ.՝ Никола Симић / Nikola Simić, մայիսի 18, 1934, Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 9, 2014, Բելգրադ, Սերբիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության սերբ-հարավսլավացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլա Սիմիչը ծնվել է 1934 թվականին Բելգրադում։ Դեռևս պատանի տարիքում խաղացել է դպրոցի թատրոնում։ Ավարտել է Բելգրադի Դրամատիկական արվեստի ֆուկուլտետը։ Առաջին դերը խաղացել է ուսանողական տարիներին՝ 1957 թվականին, Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում։ 1959-2014 թվականներին անընդմեջ հանդես է եկել այդ թատրոնի բեմից։ Խաղացել է «Ռևիզոր», «Մորեխներ», «Լցոնված դդմիկներ», «Մրցավազքի մեծ մեքենան» ներկայացումներում։ Առավել հայտնի է «Լուն ականջում» ներկայացումով, որն առաջին անգամ խաղացել է 1971 թվականի հունիսի 7-ին և 40 տարիների ընթացքում խաղացել է 2000 անգամ[1]։
Սիմիչի ձայնը հնչում է տարբեր մուլտֆիլմերում (մասնավորապես՝ «Նինջա - կրիաներ», «Փոխակերպվող խաղալիքներ»)։
Մահացել է 2014 թվականին Բելգրադում։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիմիտրի Միտա Պանտիչ՝ «Հաստ կաշի», 1982
- Ոստիկանության տեսուչ Ստրախինիչ՝ Strangler vs. Strangler, 1984
- Միլենկո Պանտիչ՝ «Խնդիր չկա», 1984
- Տիեզերագնաց՝ «Ամեն ինչի համար տիեզերագնացներն են մեղավոր», 1991
- Դպրոցի տնօրեն՝ Лајање на звезде, 1998
- Ապրցովիչ՝ «Բումերանգ», 2001
- «Ելակը սուպերմարկետում», 2003
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրանիսլավ Նուշիչի անվան մրցանակ, 1992[2]
- Պավլե Վուիսիչի անվան մրցանակ, 2005
- Ոսկե հնդկահավ, 2006[3]
- Ստերիա մրցանակ դերասանական նվաճումների համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Odlazak legendarnog Pantića: Preminuo poznati srpski glumac Nikola Simić». www.index.hr. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
- ↑ Биографија на ИМДБ, Приступљено 15. 4. 2013.
- ↑ Никола Симић добитник награде фестивала „Дани комедије“ у Јагодини, Приступљено 15. 4. 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սիմիչ» հոդվածին։ |
|