Դրամատիկական արվեստի ֆուկուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրամատիկական արվեստի ֆուկուլտետ
Fakultet dramskih umetnosti, Beograd - 3.jpg
Տեսակ դրամատիկական դպրոց
Հիմնադրված է 1948
Երկիր Flag of Serbia (1947-1992).svg Սերբիա
Տեղագրություն Բելգրադ
Կայք fdu.edu.rs
Կոորդինատներ: 44°48′52.560000099995″ հս․ լ. 20°24′31.320000099999″ ավ. ե. / 44.81460000002777377° հս․. լ. 20.40870000002777829° ավ. ե. / 44.81460000002777377; 20.40870000002777829

Դրամատիկական արվեստի ֆուկուլտետ (սերբ.՝ Факултет драмских уметности), Բելգրադի խոշորագույն ինստիտուտներից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը հիմնադրվել է 1948 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կառավարության որոշմամբ՝ որպես Թատերական արվեստի ակադեմիա (Академија за позоришну уметност), որին կից 1950 թվականին բացվել է բարձրագույն կինոդպրոցը (Висока филмска школа): Ուսումնառությունն սկսվել է 1949 թվականի փետրվարի 12-ից: Ակադեմիայի առաջին դասախոսներն են եղել Մատա Միլոշևիչը, Յոզո Լաուրենչիչը, ռեժիսուրա են դասավանդել Բոյան Ստուպիցան, Հյուգո Կլեյնը, առաջին ռեկտորն է եղել Դուշան Մատիչը:

1960-ական թվականներին հաստատության գործունեությունն ընդլայնվել է: 1962 թվականին կառույցն անվանափոխվել է Թատրոնի, կինոյի, ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիայի (Академија за позориште, филм, радио и телевизију), 1973 թվականին՝ Դրամատիկական արվեստի ֆակուլտետ (թատրոնի, կինոյի, ռադիոյի և հեռուստատեսություն): 1974 թվականին հաստատությունը Նովի Բելգրադում ստացել է նոր շենք, որտեղ առաջարկվել են ուսուցման օպտիմալ պայմաններ: 1998 թվականին ֆակուլտետի հիմնադրման 50-րդ տարեդարձի կապակցությամբ ֆակուլտետը պարգևատրվել է մշակույթի ոլորտում Հարավսլավիայի բարձրագույն մրցանակով (Վուկովյան մրցանակ):

Կրթական ուղղվածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական հաստատությունում դասընթացներն իրականացվում են ինը ուղղվածություններով՝

  • Դերասանական հմտություններ
  • Թատրոն և ռադիոռեժիսուրա
  • Դրամատուրգիա
  • Մշակութային մենեջմենթ
  • Կինո և հեռուստա-ռեժիսուրա
  • Ֆիլմերի և հեռուստահաղորդումների արտադրություն
  • Օպերատորական արվեստ
  • Կինո և հեռուստա-մոնտաժ
  • Հնչյունային ռեժիսուրա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք