Նիկոլաու Լոբատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաու Լոբատու
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1946(1946-05-24)
ԾննդավայրBazartete administrative post, Liquiçá Municipality, Արևելյան Թիմոր
Մահացել էդեկտեմբերի 31, 1978(1978-12-31) (32 տարեկան)
Մահվան վայրՄինդելու (Կաբո Վերդե), São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե
Քաղաքացիություն Արևելյան Թիմոր
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրևելյան Թիմորի նախագահ
ԿուսակցությունRevolutionary Front for an Independent East Timor?
 Nicolau dos Reis Lobato Վիքիպահեստում

Նիկոլաու դուշ Ռեիշ Լոբատու (պորտ.՝ Nicolau dos Reis Lobato, մայիսի 24, 1946(1946-05-24), Bazartete administrative post, Liquiçá Municipality, Արևելյան Թիմոր - դեկտեմբերի 31, 1978(1978-12-31), Մինդելու (Կաբո Վերդե), São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե), Արևելյան Թիմորի անկախության մարտիկ, նախագահի պաշտոնակատար (1977-1978) Ինդոնեզիայի կողմից օկուպացիայի ժամանակ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում սովորել է ճեմարանում, սակայն հրաժարվել է հոգևոր կրթությունից, տեղափոխվել է բժիշկ Ֆրանսիշկու Մաչադուի վարժարան Դիլիում, որտեղ սովորել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն, կառավարում և պորտուգալերեն։ Այնուհետև ծառայել է պորտուգալական բանակում։ 1968 թվականին, ավարտելով այն, աշխատել է Արևելյան Թիմորի գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովում, այնուհետև ֆինանսական ծառայությունում, որտեղ պատասխանատու էր պետծառայողների ֆինանսավորման համար։

1974 թվականին դարձել է Արևելյան Թիմորի անկախության հեղափոխական ճակատ կուսակցության (ՖՐԵՏԻԼԻՆ) հիմնադիրներից մեկը՝ դառնալով նրա փոխնախագահ։ 1975 թվականին նշանակալի դեր է խաղացել Պորտուգալիայից ապագաղութացման և Արևելյան Թիմորի անկախության հռչակման գործընթացում։ 1975 թվականի նոյեմբերին նշանակվել է երկրի առաջին վարչապետ։ Սակայն դրանից 9 օր անց ինդոնեզական զորքերը գրավել են Արևելյան Թիմորը։

Լոբատոն դարձել է Դիմադրության շարժման առաջնորդներից մեկը։ 1976 թվականին նա նշանակվել է ՖՐԵՏԻԼԻՆ զինված ուժերի հրամանատար, 1977 թվականին՝ կուսակցության նախագահ։ 1977-1978 թվականներին եղել է Արևելյան Թիմորի նախագահը։ 1978 թվականի դեկտեմբերին ինդոնեզական բանակը ոչնչացրել է ՖՐԵՏԻԼԻՆԻ մարտիկների մինչև 80 տոկոսը, Լոբատոյի ջոկատը շրջապատման մեջ է ընկել, և ինքը՝ «Իմ վերջին փամփուշտը իմ հաղթանակն է» բառերով ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի օկուպանտներին։ Ըստ այլ աղբյուրների՝ սպանվել է ինդոնեզացիների կողմից։

ՆերկայումԼոբատոն իր հայրենիքում համարվում է անկախության համար ամենանշանակալի մարտիկը, նրա պատվին անվանվել է Դիլիի նոր միջազգային օդանավակայանը և Արևելյան Թիմորի զինված ուժերի վարժական կենտրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Body of Timor-Leste's first prime minister still missing after 41 years». Tempo Timor. 2019 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. East Timor's latest attempt to find the body of its first prime minister Nicolau dos Reis Lobato ABC News, 21 February 2018. Retrieved 24 February 2018.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]