Նիկոլայ Օլենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Օլենկով
Николай Владимирович Олеников
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նիկոլայ Վլադիմիրովիչ Օլենկով
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1975(1975-05-24)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Pravokumskoe, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 193
Քաշ 81
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրապոլ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 Ռուսաստան Աստրատեկս 3 (0)
1992 Ռուսաստան Բեշտուա 2 (0)
1993 Ռուսաստան Նարտ 4 (0)
1994 Ռուսաստան Լոկոմոտիվ 26 (1)
1995—1996 Ռուսաստան Դինամո (Ստավրապոլ) 28 (0)
1997—2004 Ռուսաստան Ռոտոր 206 (12)
2005—2006 Ռուսաստան Ռոստով 31 (1)
2007—2008 Ռուսաստան Սիբիր 51 (4)
2008—2009 Ռուսաստան Էներգիա 47 (0)
2010—2013 Ռուսաստան Ռոտոր 93 (4)
2013—2014 Ռուսաստան Սևեր 1 (0)
2015 Ռուսաստան Անապա սիրողական
2016—2017 Ռուսաստան Ռոտոր 20 (2)
2017—2018 Ռուսաստան Ռոտոր-Վոլգոգրադ-2 7 (0)
Ազգային հավաքական
1998 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 6 (0)
2002 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլայ Վլադիմիրովիչ Օլենկով (մայիսի 24, 1975(1975-05-24)[1], Pravokumskoe, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ։ Պաշտպան[2][3][3][4]։

Ստավրապոլյան ֆուտբոլի սան։ Հայտնի է դարձել «Ռոտոր» ֆուտբոլային ակումբում, որտեղ անցկացրել է 13 մրցաշրջան։ «Ռոտորի» կազմում դարձել է 1997 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի կրկնակի հաղթող, նաև Ռուսաստանի գավաթի առաջնությունում երկու անգամ դուրս է եկել կիսաեզրափակիչ։ ՈՒԵՖԱ-յի գավաթի առաջնությունում մասնակցել է 8 խաղի։ Հանդես է եկել Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական և ազգային հավաքականներում։ Ընդգրկած է ռուսական ֆուտբոլի 100 գվարդիականների ցուցակում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը եղել է սպորտային հրահանգիչ և ֆուտբոլ է խաղացել շրջանի առաջնությունում՝ դարպասապահի դիրքում[6]։ Նա շատ էր ուզում, որ որդին քայլի իր հետքերով, և շատ փոքր տարիքից նրան տանում էր իր թիմի խաղերին՝ առաջացնելով սեր դեպի սպորտը, ֆուտբոլը[7]։

Մինչև 8 տարեկանը Նիկոլայը ունեցել է այլ ազգանուն՝ Օլեյնիկ, հետագայում նրա հայրը փոխել է ազգանունը՝ դարձնելով՝ Օլենկով[2][3]։

1983 թվականին ընտանիքը գյուղից տեղափոխվեց Ստավրապոլ[3], որտեղ հայրը Նիկոլային տարավ տեղի «Դինամո» ֆուտբոլային ակումբ[6], որտեղ նա մարզվեց 8 տարեկանից մինչև 13 տարեկանը՝ համատեղելով լողի և ձյուդոյի պարապմունքները[8]։ Ֆուտբոլիստի առաջին մարզիչը եղել է Վադիմ Բորիսովիչ Սոկոլովը[9]։

14 տարեկան հասակում ընդունվել է Ստավրապոլի օլիմպիական հերթափոխի ուսումնարանի գիշերօթիկ դպրոց, որտեղ նրա մարզիչը Նիկոլայ Շվիդկովն էր[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին խաղացել է Աստրախանի «Աստրատեկսե» և «Բեշտաու» ֆուտբոլային ակումբներում։ 1993 թվականին խաղացել է «Նարտե» ակումբի կազմում, սակայն հետագայում անտեսվել է մարզիչների կողմից, որն էլ պատճառ է դարձել լքել ակումբը։ 1994 թվականին խաղացել է «Լոկոմոտիվ» ակումբում, որտեղ մեծ խաղային փորձ է ձեռք բերել, և մրցաշրջանի ավարտին հրավիվել ստավրոպոլյան «Դինամո» ակումբ[7]։

Այս չորս ակումբների կազմում Օլենկոն մասնակցել է 35 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։

«Դինամո» (Ստավրապոլ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամոյում» անցկացրեց երկու տարի՝ հանդես գալով և՛ թիմի երկրորդ, և՛ առաջին կազմում։ 1995 թվականին թիմի երկրորդ կազմում անցկացրեց 18 խաղ, 1996 թվականին՝ 9։ Հիմնականում կազմի խաղացող դարձել է 1996 թվականին[10]։

Հիմնական կազմում մասնակցել է 29 խաղի, որոնցում ցույց տվեց իրեն որպես հեռանկարային ֆուտբոլիստ։

«Ռոտոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստավրապոլի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գենադի Տարանովը խորհուրդ տվեց Ռոտոր ակումբին ուշադրություն դարձնել երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստին[2]։ Դեռևս 1995 թվականին՝ հանդես գալով Դինամոյում, Օլենկոն գրավեց վոլգոգրադյան ակումբի ուշադրությունը, սակայն հրավեր ստացավ կես տարի անց։

1996 թվականին Բորիս Ստուկալովը, ով եղել է Դինամո ակումբի գլխավոր մարզիչը, մինչև 1995 թվականը, ուղարկվել էր աշխատանքի Ռոտոր ակումբում։ Նա խորհուրդ տվեց գլխավոր մարզիչ Վիկտոր Պրոկոպենկոյին հրավիրել թիմ երիտասարդ պաշտպանին[3]։

1996 թվականի ընթացքում վոլգոգրադյան ակումբը մեծ ուշադրություն դարձրեց Օլենկոյին։ Նրան հետևում էին Ալեքսանդր Նիկտինը, Յուրի Մարուշկին և Ռոխուս Շոխը։ Արդյունքում՝ 1996 թվականին, Օլենկոյի ցուցանիշերը բավարարեցին Ռոտորին, վերջինս հրավիրեց երիտասարդ պաշտպանին[2]։

Իր նորամուտը ակումբում տեղի է ունեցել 1997 թվականի ապրիլի 15-ին՝ Ռուսաստանի գավաթի առաջնությունում։ Բարձրագույն լիգայում դեբյուտը տոնել է 1997 թվականի մայիսի 24-ին՝ մոսկովյան Դինամոյի հետ խաղում, որտեղ խաղի ավարտից 4 րոպե առաջ փոխարնել է Դենիս Զուբկոյին։

Ռոտորում անցկացրել է կարիերայի լավագույն տրիները։ 1997 թվականի Ռուսաստանի առաջնությունում դարձել է արձաթե մեդալակիր։ Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 200 հանդիպում, մասնակցել ՈՒԵՖԱ-ի առաջնությանը, եղել Ռուսաստանի երիտասարդական և ազգային հավաքականների ֆուտբոլիստ։

«Ռոստով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ «Ռոտորը» դուրս եկավ Պրեմիեր լիգայի առաջնությունից նրա տեղը զբաղեցրեց «Տոմ» ակումբը, որի մարզիչը Բորիս Ստուկալովն էր։ Նա հրավիրեց Օլենկովին իր թիմ[2]։ Օլենկովը «Տոմ» ակումբի կազմում անցկացրեց միայն նախամրցաշրջանային խաղերը[3] և երբ հայտնի դարձավ որ նա ընտրվել թիմի հիմնական կազմում խաղալու համար, նրան զանգահարեցին և ասեցին, որը նրա փաստաթղթերը արդեն «Ռոստով» ֆուտբոլային ակումբում են, իսկ Տոմս նրա ոչ մի փաստաթուղթ չհասավ[3] և նա սկսեց հանդես գալ Ռոստովի կազմում՝ անցկացնելով երկու մրցաշրջան՝ առաջինը գրեթե ամբողջությամբ, երկրորդ՝ միայն երկու հանդիպում առաջնությունում[2]։

«Սիբիր» (Նովոսիբիրսկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին տեղափոխվեց Նովոսիբիրսկի «Սիբիր» ֆուտբոլային ակումբ, որը ղեկավարում էր Վլադիմիր Ֆայզուլինը։ «Սիբիրում» հանդես եկավ մեկուկես տարի։ Երբ պայմանագրին մնաց կես տարի, ակումբ եկավ նոր գլխավոր մարզիչ Սերգեյ Օբորինը, ով նախընտրեց թիմում տեսնել այլ ֆուտբոլիստների, այդ թվում՝ պաշտպանների։ Օլենկովի համար բացվեց տրանսֆերային պատուհանը և շատ կարճ ժամանակահատվածում առաջարկ ստացավ Խաբարովսկից[6]։

«Էներգիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մրցաշրջանի կեսին «Էներգիա» ֆուտբոլային ակումբը ղեկավարում էր Վլադիմիր Ֆայզուլին, այդ իսկ պատճառով Օլենկովը համաձայնեց պայմանագիր կապել ակումբի հետ[6]։ «Էներգիա» ակումբում ինչպես նաև «Սիբիրում», անցկացրեց մեկուկես տարի։ Ֆայզուլիի ակումբում ֆուտբոլիստը անցկացրեց 49 հանդիպում։

Վերադարձ «Ռոտոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոտոր» ֆուտբոլային ակումբի ավագը՝ Նիկոլայ Օլենկովը (ձախից) «Վոլգար» ֆուտբոլային աումբի դեմ խաղից առաջ

2009 թվականին Վոլգոգրադում վերաբացվեց «Ռոտոր» ֆուտբոլային ակումբը։ 2010 թվականի մրցաշրջանում հավաքվեց նոր թիմ՝ «Վոլգոգրադ» ակումբի կազմի հիման վրա, որտեղ հրավիրվեց նաև Օլենկովը, որտեղ թիմի ավագի կարգավիճակով անցկացրեց երեք մրցաշրջան։ 2011/2012 մրցաշրջանում դարձել է երկրորդ դիվիզիոնի հաղթող և օգնել թիմին մասնակցելու ՖԱԼ-ի առաջնությանը։

Մրցաշրջանի ավարտին 38 ամյա Օլենկոյին առաջարկեցին լքել ակումբը՝ նորեկներ ընդունելու համար, ակումբը նրան փոխարեն առաջարկեց մնալ և աշխատել Ռոտոր ակումբի համակարգում, սակայն նա մերժեց և շարունակեց կարիերան[11]։

«Սևեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին նա տեղափոխվեց «Սևեր» ֆուտբոլային ակումբ, որտեղ գլխավոր մարզիչը Վալերի Եսիպովն էր, վերջինիս հետ Օլենկոն հանդես էր եկել Ռոտոր ակումբում[12]։ Պայմանագիրը ստորագրվել է մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ[13][14]։

2013 թվականի հուլիսի 15-ին դեբյուտել է «Սևեր» ֆուտբոային ակումբ։ Առաջին խաղակեսի ավարտին ստացավ ծնկի խաչաձև կապանների պատռվածք և փոխարինվեց[12]։ Գարնանը վիրահատվել է սակայն ակումբը արդեն լուծարված էր[15]։

«Անապա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնողական երկար շրջանից հետո՝ 2015 թվականին, ֆուտբոլիստը սկսեց հանդես գալ Կրասնադարի «Անապա» ֆուտբոլային ակումբում։ Ակումբի կազմում դարձավ 6 գոլի հեղինակ և առաջնության հաղթող։ Մրցաշրջանի ավարտին ճանաչվել է լավագույն պաշպան[16] և ընդգրկվել առաջնության խորհրդանշական հավաքականում[15]։ «Անապայի» կազմում նաև դարձել է Կրասնադարի առաջնության հաղթող[17]։

Վերադարձ «Ռոտոր», երկրորդ անգամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին երկրորդ անգամ վերադարձավ «Ռոտոր»[18]։ 2015 թվականի մրցաշրջանում ցույց տված արդյունքով, ֆուտբոլային ակումբը իրավունք չստացավ մասնակցել երկրորդ դիվիզիոնի առաջնությանը։ Այդ ժամանակ Օլենկովը, թիմի հետ միասին, հանդես եկավ երրորդ դիվիզիոնում։ 2016/2017 թվականի մրցաշրջանում դարձավ երկրորդ դիվիզիոնի առաջնության կրկնակի հաղթող և թիմին օգնեց դուրս գալ և մասնակցել ՖՄԱ խաղերին։

«Ռոտորի» կազմում անցկացրեց 13 մրցաշրջան՝ մասնակցելով 328 խաղի՝ Ռուսաստանի առաջնությունում՝ 19 գոլ, 27 հանդիպում Ռուսաստանի գավաթի առաջնությունում (3 գոլ), 8 խաղ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում, 4 խաղ Պրեմիեր Լիգայի առաջնությունում, 3 խաղ ՖՄԱ-ում և այլն։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին մասնակցել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ոչ պաշտոնական խաղերին՝ մրցելով այլ երկրների ազգային հավաքականների հետ։

Ռուսաստանի ազգային հավաքականում անցկացրել է երկու ընկերական հանդիպում[19]։ 2002 թվականին խաղի 70-րդ րոպեին փոխարինման է դուրս եել Շվեդիայի ազգային հավաքականի դեմ խաղում[20]։ 2004 թվականին ևս մեկ անգամ մասնակցություն ունեցավ ոչ պաշտոնական խաղի, որտեղ Ճապոնիայի օլիմպիական հավաքականի դեմ խաղում անցկացրեց ամբողջ՝ 90 րոպեները[21]։

Դիրք և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին խաղացել է տարբեր դիրքերում։ Երիտասարդական ակումբի մարզիչները հաճախ նրան վստահում էին կիսապաշտպանությունը։ Հայրը և ավագ եղբայրը խորհուրդ էին տալիս խաղալ որպես դարպասապահ, քանի որ Օլենկովը ուներ հզոր ռեակցիա, լավ ցատկ, ֆիզիկական բավարար տվյալներ՝ բարձր հասակ, լավ մեկնարկային արագություն[2]։

Երբ խաղային տաիկտիկան կազմված էր չորս պաշտպաններից նա հանդես էր գալիս կենտրոնում, հաճախ նաև ձախ եզրում։ Երբ խաղում երեք պաշտպան էր գործում նա խաղում էր միայն ձախ եզրում։

Իր բարձր հասակի շնորհիվ Օլենկովը փայլում էր երկրորդ հարկում՝ տուգանայինների, անկյունայինների և այլնի ժամանակ, նույնիսկ դարձել է գոլի հեղինակ[22]։ Նաև պետք է ընդգծել նրա կարգապահությունը։ Իր ամբողջ կարիերայում նա ստացել է մի քանի կարմիր քարտ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

18 июля 2017-ի դրությամբ
Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Մակարդակ․ Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Աստրատեկս 1992 III 3 0 0 0 3 0
Ռուսաստան Բեշտաու 1992 III 2 0 0 0 2 0
Ռուսաստան Նարտ 1993 II 4 0 0 0 4 0
Ռուսաստան Լոկոմոտիվ 1994 IV 26 1 26 1
Ռուսաստան Դինամո (Ստավրապոլ) 1995 II 9 0 0 0 9 0
1996 II 19+1 0 1 0 20 0
Արդյունք 28 0 1 0 29 0
Ռուսաստան Ռոտոր-2 1997 IV 4 0 4 0
1998 III 2 0 2 0
1999 III 1 0 1 0
2000 III 5 1 5 1
Արդյունք 12 1 12 1
Ռուսաստան Ռոտոր 1997 I 19 0 2 1 6 0 27 1
1998 I 26 3 5 1 2 0 33 4
1999 I 28+1 1 2 0 30 1
2000 I 22 1 2 0 24 1
2001 I 29 4 0 0 29 4
2002 I 26 1 0 0 26 1
2003 I 28 2 4 0 32 2
2004 I 28 0 4 1 32 1
Արդյունք 206 12 19 3 8 0 233 15
Ռուսաստան Ռոստով 2005 I 29 1 3 0 32 1
2006 I 2 0 2 0 4 0
Արդյունք 31 1 5 0 36 1
Ռուսաստան Սիբիր 2007 II 34 3 2 0 36 3
2008 II 17 1 1 0 18 1
Արդյունք 51 4 3 0 54 4
Ռուսաստան Էներգիա 2008 II 18 0 1 0 19 0
2009 II 29 0 1 0 30 0
Արդյունք 47 0 2 0 49 0
Ռուսաստան Ռոտոր 2010 II 31 0 1 0 32 0
2011/2012 III 33 3 2 0 35 3
2012/2013 II 29 1 0 0 29 1
Արդյունք 93 4 3 0 96 4
Ռուսաստան Սևեր 2013/2014 III 1 0 0 0 1 0
Ռուսաստան Ռոտոր 2016 IV 9 1 4 0 13 1
Ռուսաստան Ռոտոր Վոլգոգրադ 2016/2017 III 20 2 1 0 21 2
Ռուսաստան Ռոտոր-Վոլգոգրադ-2 2017/2018 III 0 0 0 0 0 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 533 26 38 3 8 0 579 29

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Матчи Николая Оленикова за сборную России
Թվական Հակառակորդ Հաշիվ Գոլեր Առաջնություն
1 2002թվական, օգոստոսի 21 Շվեդիա Շվեդիա 1:1 - Ընկերական խաղ
н/о 2004 թվական փետրվարի 11 Ճապոնիա Ճապոնիա (օլիմպ․.) 1:1 - Ընկերական խաղ

Արդյունք։ 2 Խաղ / 0 գոլ; 0 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 0 պարտություն.

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր։
  • ՊՖԼ-ի 2016/2017 մրցաշրջանի, Ռուսաստանի 2011/2012 մրցաշրջանի երկրորդ դիվիզիոնի հաղթող։
  • Ռուսաստանի գավաթի առաջնության կրկնակի կիսաեզրափակչի մասնակիչ։
  • 1998 թվականի հեռավոր-արևելյան գավաթի առաջնության հաղթող։
  • 2015 թվականի Կրասնադարի ֆուտբոլի առաջնության հաղթող։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 2000 թվականի նոյեմբերին։ Կինը՝ Օլգան, արմատներով Վոլգոգրադից է[7]։ Ունի 1 որդի՝ Դենիսը, ծնվել է 2005 թվականին[15][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Официальный журнал ФК «Ротор» № 3. — Волгоград, 2013. — С. 12-13. — 38 с. — 5 000 экз.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Николай Олеников: «Ротор для меня – это всё!»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Ротор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Владимир Горюнов: «Переговоры по купле-продаже игроков веду только с президентами клубов»» (ռուսերեն). Газета «Спорт-Экспресс». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Гвардейцы российского футбола» (ռուսերեն). 100bombardirov.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Николай Олеников: «Хабаровском меня не испугаешь» Արխիվացված 2017-10-17 Wayback Machine(ռուս.). Журнал «PRO ФУТБОЛ» № 11. — 2008.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Вторая попытка Оленикова Արխիվացված 2013-09-21 Wayback Machine(ռուս.). Еженедельник «Футбол» № 9. — Москва: Футбольное агентство, 2004. — С. 16-17. — 48 с. — 193 221 экз.
  8. «Николай Олеников. Живая легенда волгоградского футбола» (ռուսերեն). sport-34.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Профиль на сайте» (ռուսերեն). rusteam.permian.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  10. Ставропольский футбол в лицах и таблицах, 2009
  11. «Рохус Шох ответил на вопросы болельщиков» (ռուսերեն). Официальный сайт ФК «Ротор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  12. 12,0 12,1 «Николай Олеников: «Играть буду, пока есть силы»» (ռուսերեն). «Вечерний Мурманск». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Николай Олеников продолжит карьеру в «Севере»» (ռուսերեն). sport-34.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Смена состава» (ռուսերեն). Официальный сайт ФК «Север». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  15. 15,0 15,1 15,2 «На пути к трем сотням» (ռուսերեն). «Волгоградская Правда». Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  16. «Футбольный клуб «Анапа» стал абсолютным чемпионом Краснодарского края» (ռուսերեն). Официальный сайт муниципального образования город-курорт Анапа. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  17. «Футбольный клуб «Анапа» – обладатель Кубка Краснодарского края!» (ռուսերեն). Официальный сайт муниципального образования город-курорт Анапа. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  18. ««Сталинградская битва» для одноклубников» (ռուսերեն). «Волгоградская Правда». Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  19. 19,0 19,1 Николай Олеников: «Пока нужен команде буду выходить на поле» Արխիվացված 2013-12-16 Wayback Machine(ռուս.). Газета «Спорт-ревю Поволжья» № 41. — Волгоград, 2012. — 8 с. — 3 200 экз.
  20. «Россия — Швеция 1:1» (ռուսերեն). rusteam.permian.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  21. «Япония (олимп.) — Россия 1:1» (ռուսերեն). Газета «Спорт-Экспресс». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  22. Николай Олеников: «Уже не помню, когда забивал в последний раз»(ռուս.). Газета «Спорт-ревю Поволжья» — Волгоград, 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Օլենկով» հոդվածին։